Արմինա դեռահասների ակումբ

Directions

Արմինա դեռահասների ակումբ Մեծ աշխարհի փոքրիկ կենտրոնն ենք մենք

Ու ի՜նչ լավ է, երբ  _ը տեղ չունի անգամ ենթագիտակցությանդ ամենախորունկ, անտեսանելի շերտիդ մեջ, որը կարող էիր և խնամքով թա...
10/07/2026

Ու ի՜նչ լավ է, երբ _ը տեղ չունի անգամ ենթագիտակցությանդ ամենախորունկ, անտեսանելի շերտիդ մեջ, որը կարող էիր և խնամքով թաքցնել կամ քնեցնել, ցույց չտալ, չներկայացնել անգամ խնամքով կարված մի որևէ շղարշի տեսքով
Մեր ամենօրյա մեխանիկական, երբեմն բթացած գործողություններում անգամ, տարատեսակ շփումների, արժեքավոր ու, ինչու ոչ, էժանագին քայլերի աննշան շարժման մեջ երբեմն փոքրանում ենք` մեր մտածված_չմտածված ասածի, բարձրաձայնած մտքերի, դիմացինին անհիմն կասկածելու, չվստահելու առաջ, մենք փոքրանում ենք մեր առաջ, մեր ներսի հայելու առաջ, որին խիղճ անունն ենք կնքել...

Մեր հուզական միջուկը, որ ներաշխարհ հզոր անվանումն ունի, սպառվում է կաթ_կաթ...կաթիլ.…

-Լսում ես, դու', ծույլ անպիտան, ո՞ւր ես կորչում հաճախ, ախր այսչափ չերևալդ արդեն բարկացնում է։ Տես՝ չեմ ասում չարացնում, բար_կաց_նում, իսկ դրանք տարբեր են, ինչպես տարբեր է ստվերը քեզնից` քո եսից...

Մեր մարմնի լեզուն մեր աչքերն են, մեր անխոս խոսքերը, մեր պահվածքն է, մեր կողմնակալ անաչառ վերաբերմունքը ՄԱՐԴՈՒՆ...

-Իսկ ու՞ր է ՄԱՐԴԸ:
-Իսկ ի՞նչ կարևոր է...

Մի' խլացրեք ձեր ներքին ականջը ՄԱՐԴՈՒՆ, որ ձեր մեջ է, մի' սառեցրեք նրան ջերմության է կարոտ, մի' բռնեք կոկորդից ցավադիմացկուն չէ, մի' շփոթեք քաղքենիության շապիկի հետ այն հասարակ է կարված ոչ սինթետիկ թելերով, բնական, աչք չշոյող մանրաթելերից է:

Կոտորեք ձեզ, բայց մի տեղից, մի շերտի միջից գտեք, վե'ր հանեք.

Մի կորցրեք ձեզ

📜Ինտելեկտուալ Դատարկություն և Մանիպուլյացիա. Տգետ Կնոջ Անատոմիան​Շատ կանայք կարծում են, որ արտաքին խնամքը կամ «թույլ սեռ...
01/07/2026

📜Ինտելեկտուալ Դատարկություն և Մանիպուլյացիա. Տգետ Կնոջ Անատոմիան

​Շատ կանայք կարծում են, որ արտաքին խնամքը կամ «թույլ սեռ» լինելու կարգավիճակը նրանց ազատում է մտածելու պարտականությունից։ Սակայն տգիտությունը կնոջ դեպքում ընդունում է ավելի նրբանկատ, բայց ոչ պակաս կործանարար ձևեր։ Տգետ կինը ոչ թե «զոհ» է, այլ սեփական զարգացման դահիճը։

​1. «Գեղեցկության» Նարցիսիստական Թակարդը 💄📉

​Երբ կնոջ միակ կապիտալը իր դեմքն ու մարմինն են, նա հայտնվում է էվոլյուցիոն փակուղու մեջ։

​Հոգեբանական վերլուծություն. Սա ինտելեկտուալ ծուլություն է։ Շատ ավելի հեշտ է ժամեր անցկացնել գեղեցկության սրահներում, քան մեկ ժամ կարդալ բարդ գիրք։
Տգետ կինը չի հասկանում, որ գեղեցկությունը ժամանակավոր ռեսուրս է, իսկ դատարկ ուղեղը՝ մշտական հաշմանդամություն։ Նա փորձում է լրացնել ներքին դատարկությունը արտաքին ատրիբուտներով՝ վերածվելով կենդանի մանեկենի։

​2. Զոհի Մանիպուլյատիվ Ռեժիմ (Victim Mentality) 🎭💧

​Տգետ կնոջ ամենահզոր զենքը արցունքն ու «խեղճության» իմիտացիան է։

​Մերկացում. Քանի որ նա չունի տրամաբանական փաստարկներ և գիտելիք՝ իր շահերը պաշտպանելու համար, նա օգտագործում է էմոցիոնալ շանտաժը։ «Ես կին եմ, ես թույլ եմ», «Դու ինձ չես սիրում»։ Սա ինֆանտիլիզմ է՝ հրաժարում պատասխանատվությունից։ Նա չի ուզում լուծել խնդիրը, նա ուզում է կառավարել դիմացինի մեղքի զգացումը։

​3. Մոգական Մտածողություն և Սնահավատություն 🔮☕

​Տգետ կինը տրամաբանության և գիտության թշնամին է։ Նա ավելի շուտ կհավատա աստղագուշակին, սուրճի մրուրին կամ «աչքով տալուն», քան պատճառահետևանքային կապերին։

​Գիտական բացատրությունը. Սա ուղեղի կոգնիտիվ պրիմիտիվիզմն է։
Չկարողանալով վերլուծել իրականությունը՝ նա ապավինում է միստիկային, ինչը նրան տալիս է վերահսկողության կեղծ զգացում։ Նա իր կյանքի ձախողումները բարդում է «թուղթ ու գրի» վրա, որպեսզի ստիպված չլինի փոխել սեփական վարքագիծը կամ կրթվել։

​4. Կոլեկտիվ Բամբասանքը որպես Գոյատևման Ձև 🐍🗣️

​Տգետ կանանց սոցիալականացումը հիմնված է ոչ թե գաղափարների փոխանակման, այլ ուրիշների կյանքի դետալային «մասնատման» վրա։

​Բամբասանքը նրանց համար հոգեբանական թերապիա է, որի միջոցով նրանք փորձում են իջեցնել ավելի հաջողակ կամ խելացի կանանց նշաձողը՝ սեփական միջակությունը արդարացնելու համար։ Նրանք ստեղծում են տգիտության «էկոհամակարգ», որտեղ ցանկացած շեղում դեպի բանականություն դիտվում է որպես դավաճանություն։

​5. Մայրական Տիրանիա (Enmeshment) 🤱⛓️

​Տգետ կինը, չունենալով սեփական հետաքրքրություններն ու ինտելեկտուալ կյանքը, վերածվում է «սիամական երկվորյակի» իր երեխաների համար։

​Հետևանքը. Նա խեղդում է երեխայի անհատականությունը՝ նրան դարձնելով իր էգոյի շարունակությունը։ Նա օգտագործում է «մայրական սերը» որպես բանտախցի բանալի՝ ստիպելով երեխային ապրել իր չիրականացած երազանքներով։ Սա տգիտության ամենավտանգավոր ձևն է, քանի որ այն վերարտադրվում է սերունդների մեջ։

Կանացիությունը չպետք է լինի տգիտության հոմանիշ։ Կինը, ով հրաժարվում է մտածել, վերլուծել և կրթվել, կամավոր զրկում է իրեն մարդկային բարձրագույն արժեքից՝ Ազատությունից։ Տգետ կինը ոչ թե զարդարում է աշխարհը, այլ ծանրացնում է այն իր բարդույթներով։ Իսկական էլեգանտությունը սկսվում է ուղեղից։ 🧠🔥👠

Գիտակից ծնողավարությունը երեխայի դաստիարակման գիտակցված մոտեցում է, որի հիմքում ընկած են սերը, հարգանքը, փոխըմբռնումը և ...
27/06/2026

Գիտակից ծնողավարությունը երեխայի դաստիարակման գիտակցված մոտեցում է, որի հիմքում ընկած են սերը, հարգանքը, փոխըմբռնումը և հետևողականությունը։ Այն օգնում է ստեղծել վստահելի հարաբերություններ, նպաստում է երեխայի հուզական, սոցիալական և մտավոր առողջ զարգացմանը։ Գիտակից ծնողը ոչ միայն ուղղորդում է երեխային, այլ նաև սեփական վարքով օրինակ է ծառայում՝ ձևավորելով պատասխանատու, ինքնավստահ և ինքնուրույն անհատ։

Տարիների ընթացքում մի շատ սիրուն բնավորության գիծ եմ ձեռք բերել,դա դիմացինի արարքի արդարացումը փորձելն է հասկանալ։Վստահ ...
25/06/2026

Տարիների ընթացքում մի շատ սիրուն բնավորության գիծ եմ ձեռք բերել,դա դիմացինի արարքի արդարացումը փորձելն է հասկանալ։
Վստահ եմ ,որ նման արարքներ ինքնաբավ,խաղաղ,երջանիկ մարդը չի անում,ու դա ժամանակն էլ է ապացուցում։
Մնում է մաղթել,որ բոլորը գտնեն իրենց խաղաղ անկյունը ու այդ ժամանակ կգտնեն դա նաև դիմացինի մեջ։

Առակ, որի կարիքն ունենք բոլորս՝ հասարակ քաղաքացուց մինչեւ իշխանության յուրաքանչյուր անձԱշակերտը հարցրեց ուսուցչին.— Դուք...
24/06/2026

Առակ, որի կարիքն ունենք բոլորս՝ հասարակ քաղաքացուց մինչեւ իշխանության յուրաքանչյուր անձ

Աշակերտը հարցրեց ուսուցչին.
— Դուք այնքան իմաստուն եք։ Միշտ լավ տրամադրության մեջ եք, երբեք չեք բարկանում։ Օգնեք նաև ինձ այդպիսին դառնալ։
Ուսուցիչը համաձայնվեց և խնդրեց աշակերտին բերել կարտոֆիլ և թափանցիկ մի տոպրակ։
— Եթե որևէ մեկի վրա բարկանաս կամ վիրավորվես, — ասաց ուսուցիչը, — վերցրու այս կարտոֆիլներից մեկը։ Նրա մի կողմում գրիր քո անունը, մյուս կողմում՝ այն մարդու անունը, որի հետ կոնֆլիկտ ես ունեցել, և կարտոֆիլը դրիր տոպրակի մեջ։
— Եվ վերջ՞, — զարմացած հարցրեց աշակերտը։
— Ոչ, — պատասխանեց ուսուցիչը։ — Դու պետք է միշտ այս տոպրակը քեզ հետ կրես։ Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկից նեղանաս կամ վիրավորվես, դրա մեջ ևս մեկ կարտոֆիլ ավելացնես։
Աշակերտը համաձայնվեց։
Անցավ որոշ ժամանակ։ Աշակերտի տոպրակը լցվեց նոր կարտոֆիլներով և բավականին ծանրացավ։ Այն անընդհատ իր հետ կրելը շատ անհարմար էր։ Բացի այդ, առաջին օրերին դրված կարտոֆիլները սկսել էին փչանալ։ Դրանք ծածկվել էին լպրծուն, տհաճ շերտով, որոշները ծլել էին, մյուսները՝ բորբոսնել և սուր, գարշահոտ հոտ արձակել։
Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
— Այլևս անհնար է սա ինձ հետ կրել։ Նախ՝ տոպրակը շատ ծանր է, և հետո՝ կարտոֆիլները փչացել են։ Ինչ-որ ուրիշ բան առաջարկեք։
Բայց ուսուցիչը պատասխանեց.
— Նույնը տեղի է ունենում նաև քո հոգում։ Երբ դու որևէ մեկի վրա բարկանում ես կամ վիրավորվում, քո հոգում ծանր քար է հայտնվում։ Պարզապես դու դա անմիջապես չես նկատում։ Հետո այդ քարերը շատանում են։ Գործերը վերածվում են սովորությունների, սովորությունները՝ բնավորության, իսկ բնավորությունը ծնում է գարշահոտ արատներ։ Ես քեզ հնարավորություն տվեցի կողքից դիտելու այդ ամբողջ գործընթացը։ Ամեն անգամ, երբ որոշես վիրավորվել կամ, հակառակը, վիրավորել մեկին, մտածիր՝ արդյո՞ք քեզ պետք է այդ քարը...։

Երկխոսություն🫠Վերլուծություն🥰
17/06/2026

Երկխոսություն🫠
Վերլուծություն🥰

💫 Շատ ճիշտ վերլուծություն էր🫠Ասեցի կիսվեմ🥰Մարդիկ նայում են քեզ ու մտածում՝ «Բախտավոր է, ամեն ինչ ունի, երջանիկ է ապրում…...
13/06/2026

💫 Շատ ճիշտ վերլուծություն էր🫠
Ասեցի կիսվեմ🥰

Մարդիկ նայում են քեզ ու մտածում՝ «Բախտավոր է, ամեն ինչ ունի, երջանիկ է ապրում…»։

Բայց իրականում մենք շատ քիչ բան գիտենք այն մարդու մասին, ում տեսնում ենք դրսից։

Շատ կանայք ամեն օր ժպտում են, աշխատում, հոգ են տանում ընտանիքի մասին, օգնում ուրիշներին, մինչդեռ իրենց ներսում կրում են չասված ցավեր, հիասթափություններ, կորուստներ ու միայնության զգացում։

Նրանք հաճախ չեն պատմում իրենց ապրումների մասին։ Ոչ թե որովհետև ցավ չունեն, այլ որովհետև սովորել են ամեն ինչ տանել լուռ։ Սովորել են ուժեղ երևալ, երբ ներսում կոտրված են։ Սովորել են աջակցել բոլորին, երբ իրենք էլ աջակցության կարիք ունեն։

Ու՞մ պատմեն։ Ո՞վ իսկապես կհասկանա նրանց ապրածը։ Ո՞վ կտեսնի այն արցունքները, որոնք երբեք չեն երևում մարդկանց աչքին։

Հաճախ ամենահպարտ ու ամենաուժեղ թվացող կինը հենց նա է, ով իր ներսում ամենամեծ պայքարն է տանում։

Մի շտապեք դատել մարդկանց կյանքը նրանց ժպիտով, գեղեցիկ լուսանկարներով կամ արտաքին հաջողություններով։ Արտաքին տեսքին շատերն են խաբվում։

Իսկ հպարտ կինը հաճախ մնում է մենակ՝ իր ցավի, իր լռության ու իր չասված պատմությունների հետ։ ❤️
Նոնա Իշխանյան💫

12/06/2026
☀️ Օրը սկսվում է առաջին հույզիցՀոգեբանության հետաքրքիր օրինաչափություններից մեկն այն է, որ առավոտյան ապրած հուզական վիճա...
08/06/2026

☀️ Օրը սկսվում է առաջին հույզից

Հոգեբանության հետաքրքիր օրինաչափություններից մեկն այն է, որ առավոտյան ապրած հուզական վիճակը հաճախ դառնում է ամբողջ օրվա ֆոնը։

Եթե արթնանալուց հետո առաջինը հանդիպում եք սթրեսի, վեճի, բացասական լուրերի կամ տհաճ մտքերի, ձեր ուղեղը սկսում է աշխատել այդ հուզական ալիքի վրա՝ ավելի հեշտ նկատելով խնդիրներն ու անհանգստացնող մանրուքները։

Իսկ եթե առավոտյան նույնիսկ 30 վայրկյան անկեղծ ժպտաք, կարդաք հաճելի միտք, հիշեք լավ հուշ, լսեք սիրելի երաժշտություն կամ պարզապես թույլ տաք ձեզ զգալ ուրախության փոքրիկ պահ, այդ հույզը կարող է դառնալ օրվա մնացած հատվածի մեկնարկային կետը։

🧠 Մեր ուղեղը սիրում է շարունակել այն հուզական ուղղությունը, որով սկսել է օրը։

Հետևաբար՝

✅ Ցանկանո՞ւմ եք ավելի հանգիստ օր՝ ապրեք հանգստության հույզը։

✅ Ցանկանո՞ւմ եք ավելի ուրախ օր՝ ապրեք ուրախության հույզը։

✅ Ցանկանո՞ւմ եք ավելի վստահ օր՝ ապրեք վստահության հույզը։

Առավոտյան առաջին հույզը հաճախ դառնում է այն ակնոցը, որով նայում ենք ամբողջ օրվան։

Ուստի մի սպասեք, որ օրը ձեզ լավ տրամադրություն նվիրի։ Ստեղծեք այդ հույզը ինքներդ, և օրը կսկսի համապատասխանել նրան։

❓Իսկ դուք ինչպիսի՞ հույզով եք սովորաբար սկսում ձեր օրը կամ ի՞նչ եք զգում հիմա :)

Ու մի օր մենք արթնացանք մեծերի աշխարհում…Այստեղ վերքերը խորն են, ցավերը լուռ….Հոգուդ բամբակ չես դնի🫠Ու այս աշխարհում , հ...
01/06/2026

Ու մի օր մենք արթնացանք մեծերի աշխարհում…
Այստեղ վերքերը խորն են, ցավերը լուռ….
Հոգուդ բամբակ չես դնի🫠
Ու այս աշխարհում , հետդ մի փոքրիկ կա.
Քեզ հավատացող ու հետևիցդ միշտ եկող։
Չթողնես’, չմոռանաս նրան🫂
Շնորհավոր’հունիսի 1🥰

Address

Էրեբունի 15
Yerevan
.

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արմինա դեռահասների ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share