26/04/2026
Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը… ☀️
👥 Այս օրը խորհրդանշական էր բոլորիս համար։ Ապրիլի 24-ին մենք ամփոփեցինք «Հայքի շառավիղներ» դպրոցի առաջին սերնդի մեկամյա ուղին։
Մեր առաջին սերնդի ավարտական աշխատանքների ներկայացումը լավագույն պատասխանն էր պատմության մարտահրավերներին։ Մենք կանք, մենք բարձրանում ենք և մենք տիրոջ իրավունքով վերաիմաստավորում ենք մեր ժառանգությունը 🏔️
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ապացուցեցիք, որ ժառանգությունը այն կենդանի հենարանն է, որով այսօր պետք է կառուցենք մեր ներկան ու ապագան։ Ձեր յուրաքանչյուրի աշխատանքը մի նոր լուսավոր կետ դարձավ մեր ընդհանուր ճանապարհին✨
Դուք մեր մեծ ընտանիքի հենասյունն եք, ու դեռ միասին նոր Բարձունքներ ունենք նվաճելու 🇦🇲
Բարի՛ երթ, մեր լուսավոր շառավիղներ․․․