SunChild NGO

SunChild NGO SunChild is an environmental educational project of the FPWC (Armenia).

☀️ Արևի ջերմությունն ու լույսը՝ Շենավանի երեխաներին. Ucom-ի աջակցությամբ նոր արևային կայան է գործարկվելԼոռու մարզի Շենավ...
17/07/2026

☀️ Արևի ջերմությունն ու լույսը՝ Շենավանի երեխաներին. Ucom-ի աջակցությամբ նոր արևային կայան է գործարկվել

Լոռու մարզի Շենավան բնակավայրում «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ն՝ Ucom-ի աջակցությամբ, տեղադրել է 10 կՎտ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։

Այսուհետ կանաչ էներգիան կհոգա տեղի մանկապարտեզի և մարզադպրոցի էներգետիկ կարիքները։

🌱 Ի՞նչ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի համար.
- Էապես կկրճատվեն համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։
- Խնայված միջոցներն ու արտադրված էներգիան կուղղվեն ձմռան ամիսներին այս հաստատությունների ջեռուցմանը՝ երեխաների և պատանիների համար ստեղծելով առավել տաք ու հարմարավետ պայմաններ։
- Սա ևս մեկ կարևոր քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին։

Արդեն տարիներ շարունակ «Արևորդի» ՀԿ-ն և Ucom-ը միավորում են ջանքերը՝ հանուն մեր համայնքների էկոլոգիական և սոցիալական հզորացման։ Շնորհակալ ենք վստահելի գործընկերության և կայուն ապագա կառուցելու հանձնառության համար։

#Արևորդի #Շենավան #Լոռի #ԱրևայինԿայան #ԿանաչԷներգիա #ԿայունՀամայնքներ Ucom

🤝 Բիզնեսի և բնության համագործակցությունը հանուն կայուն ապագայիUcom -ը, «Արևորդի» ՀԿ-ն և  FPWC-ն շարունակում են էկոլոգիակ...
13/05/2026

🤝 Բիզնեսի և բնության համագործակցությունը հանուն կայուն ապագայի

Ucom -ը, «Արևորդի» ՀԿ-ն և FPWC-ն շարունակում են էկոլոգիական մշակույթի զարգացումը Հայաստանում։ Ուրցաձորի անտառակայանում տեղի ունեցավ հերթական բնապահպանական-կրթական միջոցառումը։

✅ Լեռնային լանդշաֆտների վերականգնման նպատակով տնկվեցին մրգատու ծառեր։ Սա նախաձեռնության մի մասն է, որի շրջանակում տարեկան տնկվում է 10,000 ծառ։
✅ Միջոցառումն անցկացվեց առանց միանգամյա օգտագործման պլաստիկի՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
✅ «Արևորդի» ՀԿ-ն անցկացրեց դասընթաց՝ միջազգային Gaia Education ցանցի մեթոդաբանությամբ։ Թիմն ուսումնասիրեց էկոլոգիական, սոցիալական և տնտեսական կայունության սկզբունքները գործնական աշխատարանի միջոցով։
✅ Քննարկվեց մասնավոր հատվածի դերը 2026-ին կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի օրակարգում (COP17)։

«Կանաչ» լինելը նշանակում է գիտակցված քայլերով նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ստեղծել երկարաժամկետ արժեք։ 🌳📱

🌿 «Արևորդի» ՀԿ-ն և մեր երկարամյա գործընկեր Ucom -ը սկսում են մի նոր, ռազմավարական նախաձեռնություն։ Ucom-ը հայտարարում է ...
22/04/2026

🌿 «Արևորդի» ՀԿ-ն և մեր երկարամյա գործընկեր Ucom -ը սկսում են մի նոր, ռազմավարական նախաձեռնություն։ Ucom-ը հայտարարում է իր գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատման մասին՝ հիմնված ջերմոցային գազերի հաշվառման միջազգային ստանդարտի վրա (GHG Protocol)։

🌍 Կլիմայական փոփոխություններն ու բնական ռեսուրսների սպառումը ներկայի մարտահրավերներն են։ Որպես տեխնոլոգիական առաջատար՝ Ucom-ը ստանձնում է պատասխանատվություն՝ գնահատելու և նվազեցնելու իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

📊 Ի՞նչ է իրականացվելու.

- Էներգիայի սպառման, տրանսպորտի և թափոնների արտանետումների հաշվարկ։
- Ածխածնային հետքի կրճատման հստակ ճանապարհային քարտեզի մշակում։
- Մշտադիտարկման և հաշվետվողականության մեխանիզմների ներդրում։

Հայաստանն այս տարի պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, և նման նախաձեռնությունները փաստում են, որ հայաստանյան բիզնեսը պատրաստ է ուրվագծել կայուն ապագայի ճանապարհը։

22/01/2026

🐦🤖 «ԱրԱվես» ՀԿ-ն բազմիցս անդրադարձել է ձմռան ընթացքում քաղաքային թռչունների կերակրման կարևորությանը։ ❄️ Այսօր ներկայացնենք կերամանի մի յուրահատուկ տարբերակ, որը համատեղում է բնության հանդեպ հոգատարությունն ու նորագույն տեխնոլոգիաները։ Ծանոթացե՛ք BirdBuddy-ի հետ՝ խելացի կերաման-տեսախցիկ, որը հագեցած է արհեստական բանականությամբ։

Այս տեսանյութում մեր գլխավոր հերոսը Մեծ երաժշտահավն է (Parus major), որը մեծ ակտիվությամբ օգտվում է Երևանի Սիրահարների այգում տեղադրված խելացի կերամանից: 🌳✨

Ինչո՞վ է այն բացառիկ.
- Արհեստական բանականությունն ակնթարթորեն նույնականացնում է հյուր եկած թռչնին։
- Հայաստանի 10 տարբեր դպրոցների աշակերտներն իրական ժամանակում հետևում են թռչունների վարքին և վարում գիտական օրագրեր։
- Այն թույլ է տալիս մեզ լինել բնությանը շատ մոտ՝ առանց թռչուններին վախեցնելու կամ անհանգստացնելու։ Հավաքագրված տեղեկատվությունն օգնում է հասկանալ քաղաքային թռչունների վարքագիծն ու սննդային նախասիրությունները:

🌟 Այս խելացի կերամանների գաղափարն իրականություն է դարձել «Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շնորհիվ՝ «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» ծրագրի շրջանակներում։

Եկե՛ք միասին հոգ տանենք մեր փոքրիկ հարևանների մասին՝ օգտագործելով լավագույն լուծումները։ 🧡

#ԱրԱվես #Արևորդի #ԽելացիԿերաման #ՄեծԵրաժշտահավ #Թռչնադիտարկում

🐦 Թռչնադիտարկումը և արհեստական բանականությունը 🎉 Ուրախ ենք կիսվել մեր նոր ու շա՜տ հետաքրքիր կրթական նախաձեռնության մասին...
23/12/2025

🐦 Թռչնադիտարկումը և արհեստական բանականությունը

🎉 Ուրախ ենք կիսվել մեր նոր ու շա՜տ հետաքրքիր կրթական նախաձեռնության մասին լուրերով։ «Արևորդի» ՀԿ-ն, Ucom-ի աջակցությամբ, գործարկում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» ծրագիրը:

Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են 10 BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դպրոցականներն իրական ժամանակում դիտարկում են կերամաններից օգտվող թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։ Այս թվային գործիքների կիրառմամբ աշակերտներն ավելի ակտիվ են ներգրավվում կենսաբազմազանության պահպանության գործում։ Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, մասնակցում են ծրագրին։

Մեր փոքրիկ մասնակիցները ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ազդում թռչունների վարքի վրա, վարում գիտական օրագրեր և իրականացնում քարտեզագրումներ։

✅ Կարևոր է․ BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների տվյալները, ապահովելով երեխաների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաների և բնապահպանական կրթության այս համադրությունը նշանակալի դրական ազդեցություն կունենա մեր երիտասարդների զարգացման գործում։

#Արևորդի #ԽելացիԹռչնադիտարկում #Կրթություն #ՔաղաքայինԿենսաբազմազանություն #Երեխաներ #Բնապահպանություն

Address

47/1 Khanjyan Street
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when SunChild NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share