20/01/2025
📣Սիրելի’ շրջանավարտներ,
Դիմում ենք ձեզ՝ ճեմարանական ընտանիքի կարևորագույն անդամներիդ՝ շրջանավարտներիդ։ Եկեք միավորենք մեր ջանքերը, լինենք նեցուկ միմյանց և աջակցենք մեկմեկու։
Չափազանց կարևոր է ունենալ այնպիսի հզոր հենարան, ինչպիսին մեր շրջանավարտների համայնքն է։ Ձեր նոր գաղափարները, ներգրավվածությունը, աջակցությունն ու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը կարող են նոր շունչ հաղորդել ճեմարանի զարգացման գործընթացին։
Այս միությունը կլինի այն յուրահատուկ հարթակը, որտեղ մենք կարող ենք սատարել միմյանց, համագործակցել տարբեր ոլորտներում և տեղեկացնել մեր փորձառության մասին՝ նպաստելով եկող սերնդի կրթության գործին։
Լիահույս ենք, որ չեք զլանա միանալու այս կարևոր նախաձեռնությանը, խնդրում ենք, լրացնել կարճ հարցաթերթիկը ստորև👇:
Միասին ստեղծենք շրջանավարտների կենսունակ ու բարգավաճ համայնք՝ պահպանելով, փոխանցելով և տարածելով ճեմարանական արժեքները։
https://docs.google.com/forms/d/1ZRfmfEau-ZQUN8RD4n_ammm9p0rNmKyklH-NYe5_8Xg/edit