07/08/2026
Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում
[ARM]: Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:
Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը:
«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:
Ասոցիացիան հյուրանոցների և այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր
տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:
Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայատանի Հյուրանոցների Ասոցիացիային:
«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է և հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության և հյուրընկալության ոլորտում որակի բարձր
չափանիշների զարգացմանն ուղղված հետևողական նվիրվածության մասին։ Ուրախ ենք, որ մեր հայ գործընկերներին վստահվել է Հայաստանում Hotelstars դասակարգման համակարգի ներդրումը։ Վստահ ենք, որ նրանք բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտությամբ և մեծ նվիրումով կիրականացնեն այս կարևոր առաքելությունը։
Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ
թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի
հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։ Ներդրման գործընթացի սահուն և հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների
ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության, որը կնպաստի որակի
չափանիշների ամրապնդմանը և հավելյալ արժեք կստեղծի թե՛ Հայաստանի և թե՛ Եվրոպայի հյուրանոցների ու հյուրերի համար։ «Թիմային աշխատանքն է, որ երազանքը դարձնում է իրականություն», — ընդգծել է Hotelstars
Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի
հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ ուղարկելով նամակ
[email protected] էլ. հասցեին:
European Hotel Classification Standards Are Now in Armenia
[ENG]: From now on, the classification of hotels in Armenia will be carried out by the Armenian Hotel Association.
After nearly four years of negotiations, legislative amendments, and the united efforts of the hospitality
sector, the long-awaited result has finally been achieved.
The Armenian Hotel Association NGO has been selected by the Tourism Committee of the Republic of Armenia as the association authorized to grant classifications to accommodation establishments (AEs).
The Association will carry out the classification of hotels and other accommodation establishments
based on European standards, applying the criteria of Hotelstars Union, the renowned pan-European
hotel classification organization.
On this occasion, Hotelstars Union President Markus Luthe sent a congratulatory message to the Armenian Hotel Association, a long-standing member of the Union.
"On behalf of the entire Hotelstars Union, I would like to warmly congratulate the Armenian Hotel
Association on its successful bid. Winning this tender is a remarkable achievement and a clear testament
to the association’s professionalism, credibility and dedication to advancing quality standards in
hospitality. We are delighted that our Armenian partners have been entrusted with the implementation
of the Hotelstars classification in their country and are confident that they will carry out this important
responsibility with great commitment.
The introduction of Hotelstars in Armenia is an important step towards greater transparency,
comparability and guest confidence in the accommodation sector. For hotels, it provides a recognized quality benchmark, greater market visibility and clearer positioning in an increasingly competitive international tourism market. To ensure a smooth and successful implementation process,
HotellerieSuisse, acting in close consultation with the Hotelstars Union, will support the Armenian Hotel
Association with its extensive classification expertise and practical experience. We look forward to a
successful cooperation that will strengthen quality standards and create added value for both hotels and
guests in Armenia and the rest of Europe. ‘Teamwork makes the dream work’", underlines Markus
Luthe, President of Hotelstars Union.
The Armenian Hotel Association calls on all hotels to contact the Association directly and receive
comprehensive information about the upcoming reform by sending an email to [email protected].