«ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL"

«ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL" «ՎԱԼ» հիմնադրամը բարեգործական ընկերություն է

Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2021թ-ին։ Հիմնադրամը նպատակ ունի աջակցել արտակարգ իրավիճակների հետևանքով բնական կամ արհեստածին աղետներից տուժածներին, վիրավորների վերականգնողականությանն ու բուժմանը, բռնի ուժով տարհանվածների սոցիալական վերականգնմանը, միակողմանի կամ լրիվ ծնողազուրկ մնացած երեխաների կրթությանը։
Վերականգնմանը զուգահեռ, կայուն զարգացմ

ան ու առաջընթացի համար, մենք կօժանդակենք երիտասարդության առաջընթացին նպաստող կրթական ծրագրերին, հոգևոր, մշակութային գիտակրթական, գիտատեխնիկական առաջընթաց ապահովող նախագծերին։
Հիմնադրամի գործունեությանն աջակցելու համար ձեր փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին. AMD 220253350155000
RUB 220253350056958
USD 220253350072001
EUR 220253350080002
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ ք.Երևան, 0002, Արամի փ. 82-84
SWIFT: AGCAAM22

"VAL" Charitable Foundation of Rehabilitation, Progress and Enlightenment was founded in 2021. The Foundation aims to support those who are affected by natural or man-made disasters due to emergencies, the rehabilitation and treatment of wounded persons, the social rehabilitation of those who are forcibly displaced, the education of half orphans or double orphans, etc. In parallel with the restoration we'll support educational, spiritual, cultural, research and technoscientific programmes that promote the youth progress for sustainable development and advance.

🔷️ Այս տարի Դավիթբեկյան խաղերում Արցախի թիմի մասնակցությանը աջակցել է մեր մշտական գործընկեր SYUN բարեգործական հիմնադրամը...
17/07/2026

🔷️ Այս տարի Դավիթբեկյան խաղերում Արցախի թիմի մասնակցությանը աջակցել է մեր մշտական գործընկեր SYUN բարեգործական հիմնադրամը։
🔵 «ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL" _ի մեր թիմը պատրաստակամորեն` ի աջակցություն Արցախի թիմի, ստանձնեց թիմի ֆիզիկական ու առաջին օգնության նախապատրաստական աշխատանքները։
🤝Շնորհակալություն կազմակերպիչներին, թիմին, գործընկերներին և մեր հրահանգիչներին այս ամիսների համատեղ աշխատանքի համար։

15/07/2026
.🔷️ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր կողմից որպես նվիրաբերություն  77 գիրք փոխանցվեց Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի գրադարա...
14/07/2026

.
🔷️ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր կողմից որպես նվիրաբերություն 77 գիրք փոխանցվեց Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի գրադարանին՝ համալրելով այն ժամանակակից և արժեքավոր գրականությամբ։
🤝 Վստահ ենք, որ այս գրքերը կնպաստեն ուսանողների ընթերցասիրությանը, հետաքրքրասիրության և գիտելիքների ընդլայնմանը՝ աջակցելով նրանց բազմակողմանի զարգացմանն ու կրթական առաջընթացին։
🔵 Մենք հավատում ենք, որ գիտելիքը ուժ է, իսկ գիրքը՝ այդ ուժին հասնելու ճանապարհներից մեկը։ 📚
#Նվիրաբերություն
#Կրթություն

28/06/2026



🔷️Հունիսի 19_20_ին  առաջին օգնության մեր դասընթացի մասնակիցները Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Վազգենյան Հոգևոր Դպրանոցի ուս...
23/06/2026

🔷️Հունիսի 19_20_ին առաջին օգնության մեր դասընթացի մասնակիցները Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Վազգենյան Հոգևոր Դպրանոցի ուսանողներն էին, ովքեր մանրամասն ծանոթացան, թե
🔹️ Ինչպե՞ս օգնել անգիտակից տուժածին
🔹️Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը
🔹️ Ինչպես կատարել սիրտ_թոքային վերակենդանացում և այլ թեմաների։

🚒 Երբեմն լինում են բնածին կամ տեխնոծին աղետներ ( երկրաշարժ, գազի արտահոսք և այլն) այնպիսի վայրերում, որտեղ կուտակված է մարդկային հոծ բազմություն։ Նրանց մեջ ունենում ենք տուժածներ, ովքեր կորցնում են գիտակցությունը, ունենում քթային արյունահոսություն, կոտրվածքներ և այլ խնդիրներ։
🚑 Այս դեպքերում խիստ կարևոր է գրագետ արձագանքը, որը ստիպում է բազմությանը չտրվել խուճապի, իսկ ցուցաբերած առաջին օգնությունն օգնում է փրկել մարդկային կյանքեր։
✅ Ուսանողները սիրով ու ոգևորությամբ յուրացրեցին այս կարևոր գիտելիքը։

🔷️ Ավարտեցինք Երևանի Հայորդյաց տների սաների հետ առաջին օգնության մեր դասերը։ 300_ից ավելի սաներ սովորեցին.✅ արտակարգ իրա...
03/06/2026

🔷️ Ավարտեցինք Երևանի Հայորդյաց տների սաների հետ առաջին օգնության մեր դասերը։ 300_ից ավելի սաներ սովորեցին.
✅ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպես արձագանքել` պահպանելով սեփական անվտանգությունը
✅ ստուգել գիտակցությունը
✅ ահազանգել իրավիճակի մասին
✅ ստուգել շնչառությունը
✅ տուժածին բերել կողային անվտանգ դիրքի (ԿԱԴ)
✅ դադարեցնել արնահոսությունը և այլն։
🤝 Դասերի կազմակերպման համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին`
🔹️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների Հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին
🔹️ Մալաթիայի Հայորդյաց Տուն, Արաբկիրի Հայորդյաց Տուն, Նորքի Հայորդյաց Տուն հայորդյաց տների տնօրեններին և աշխատակազմին
🔹️ Ծրագրի իրականացման մեր մշտական աջակից SYUN բարեգործական հիմնադրամին։
Նկարը` Արաբկիրի Հայորդյաց Տան սաների հետ դասից։

📣Եվս մի փրկարարություն մեր թիմի կողմից 👉Հավանաբար ձեզնից շատերն են ականատես եղել դեպքերի, երբ հանրային տրանսպորտում որևէ...
22/05/2026

📣Եվս մի փրկարարություն մեր թիմի կողմից

👉Հավանաբար ձեզնից շատերն են ականատես եղել դեպքերի, երբ հանրային տրանսպորտում որևէ ուղևոր հանկարծ կորցնում է գիտակցությունը։
Այդպիսի իրավիճակներում մարդիկ հաճախ խուճապի են մատնվում և փորձում օգնել իրենց իմացած տարբեր «մեթոդներով», որոնք երբեմն կարող են ոչ թե օգնել, այլ վնասել տուժածին։
❤Այսօր նման ևս մի դեպքի ականատեսն ու անհրաժեշտ օգնության ցուցաբերողն է դարձել մեր տնօրեն Վ. Խաչատրյանը։

Ավտոբուսում 18-ամյա ուսանողուհին կորցրել է գիտակցությունն ու ընկել գետնին։ Մեր տնօրենի արագ և պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ աղջկան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնություն, ինչից հետո նա եկել է գիտակցության և քիչ_քիչ բարելավվել է ինքնազգացողությունը։
👌Շնորհակալություն ենք հայտնում նաև ավտոբուսի վարորդին, ով անմիջապես ահազանգել է շտապ օգնություն։
Բժիշկների ժամանումից հետո կատարվել է անհրաժեշտ ստուգումները և նրան ճանապարհել են դասի։

➡️Սա առաջին դեպքը չէ, երբ մեր թիմը ականատեսն ու արձագանքողն է դառնում տուժածության ( ճանապարհատրանսպորտային պատահարի, գիտակցության կորստի և այլն)։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է առաջին օգնության տարրական գիտելիքների տիրապետումը, քանի որ ձեր կողքի մարդու կյանքը կարող է կախված լինել ճիշտ և ժամանակին ցուցաբերված օգնությունից։

❗❗❗Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային տրանսպորտում նման դեպքերի հաճախակիությունը՝ «ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL" բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է կազմակերպել առաջին օգնության դասընթացներ ավտոբուսների վարորդների համար։

🔷️ Արաբկիրի Հայորդյաց Տուն_ն սաները յուրացրեցին, թե ինչպես արտակարգ իրավիճակներում✅ապահովել անվտանգություն✅ ստուգել գիտա...
18/05/2026

🔷️ Արաբկիրի Հայորդյաց Տուն_ն սաները յուրացրեցին, թե ինչպես արտակարգ իրավիճակներում
✅ապահովել անվտանգություն
✅ ստուգել գիտակցության առկայությունը
✅ ապահովել շնչառությունը
✅ տուժածին բերել կողային անվտանգ դիրքի
✅ դադարեցնել արնահոսությունը և մի շարք այլ կարևոր տեղեկատվություն առաջին օգնություն ցուցաբերելու համար։
🔵 Մենք շարունակում ենք մեր դասերը Հայորդյաց տների հետ` վստահ լինելով, որ գիտելիքը կարող է կյանքեր փրկել։
Իսկ երեխաները մեծ ոգևորությամբ և գիտակցումով են յուրացնում առաջին օգնության հմտությունները։


Address

Yerevan
0023

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «ՎԱԼ» հիմնադրամ/ FUND "VAL":

Shortcuts

Share