ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021թ. Հրանտ Եպիսկոպոսյանի, Վրեժ Արզումանյանի և Միքայել Համբարձումյանի կողմից։

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու ն 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ  հանդիպումներ...
05/06/2026

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու ն

2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հանդիպումներ ենք ունեցել մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այնպես և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված` Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Մեր կողմից հանդիպման գրավոր առաջարկություն է ուղարկվել նաև իշխող քաղաքական ուժին, ինչը սակայն մնացել է անարձագանք:

Ըննդիմադիր ուժերի հետ հանդիպոմների ընթացքում կանխատեսվել է, որ անխուսփելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փափուկ», իսկ պատեհ պահին նաև «կոշտ» ուժի գործադրմամբ Հայաստանի սուվերենության սահմանափակման ռիսկը: Կարևորվել է ԱԱԾ համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, արվել են լրացուցիչ առաջարկներ: Նրանք միակարծիք են երկրի անվտանգային լրջագույն խնդիրների առկայության հարցում և պատրաստակամ՝ ողջ ներուժով դիմակայելու:

Հաշվի առնելով Հայաստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը, գտնում ենք, որ ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով, այլապես կյանքի է կոչվելու Ադրբեջանի կողմից պետականորեն արդեն իսկ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը:

Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ ուժային բոլոր կառույցների մեր գործընկերներին՝ կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին (օբյեկտիվության նկատառումով հերթականությունը թվարկվում է ըստ քվեաթերթիկների համարների).

• N3 - ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
• N6 - ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ - «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
• N7- ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ - «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
• N10 - ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ - «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
• N17- ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇՆԻՔ

Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն:

ՉՎԱԽԵՆԱՔ և ՉԿԱՇԿԱՆԴՎԵՔ

Որևէ ուժային կառույց, քաղաքական ուժ չեն կարող խախտել Ձեր ընտրության կոնֆիդենցիալությունը և ֆիզիկապես վերահսկել, տեսնել, թե ում օգտին եք դուք քվեարկում: Նման խոսակցությունները սուտ են, տարածվում են Ձեզ իբր վերահսկողության տակ պահելու նպատակով:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»ՀԿ
05.06.2026թ.

Տեղի է ունեցել հանդիպում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Բարգավաճ Հայաստա...
29/05/2026

Տեղի է ունեցել հանդիպում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Հրաչյա Ռոստոմյանի կողմից կարևորվեց ԱԱԾ բարեփոխման անհրաժեշտությունը, ինչպես նաև հատուկ ընդգծվեց, որ պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում:

Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթա...
18/05/2026

Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու՝ Արման Թաթոյանի հետ:

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվեց ԱԱԾ-ի, ինչպես նաև մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելու, պետական և մասնավոր ոլորտներում նրանց աշխատանքով, զբաղվածությամբ ապահովելու խնդիրը: Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ մշակվելու և կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր՝ ըստ մասնագիտական ուղղությունների և կարողությունների:

Տեղի է ունեցել հանդիպում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ,  2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանակ...
17/05/2026

Տեղի է ունեցել հանդիպում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ:

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այդ թվում՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները, ինչպես նաև ՀԱԿ նախընտրական ծրագրի հատկապես ԹՐԻՓՓ + ԲՐԻՔՍ նախագծի իրականացման վերաբերյալ դրույթը, որոնց շուրջ վերջնական կարծիք կձևավորվի առաջիկայում:

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,  2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդ...
12/05/2026

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանի հետ:

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այդ թվում՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները, որոնց շուրջ վերջնական կարծիք կձևավորվի առաջիկայում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք ...
28/04/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք հրապարակում ենք նոր կարծիքներ, առաջարկներ ստանալու ակնկալիքով:

Լրամշակված տարբերակն այնուհետ ուղարկվելու է առաջիկա համապետական ընտրություններին մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերին:

Արդյունքներն ամբողջացնելով, ինչպես նաև վերագնահատելով մեր Հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ հստակ դիրքորոշում կձևավորենք քաղաքական ուժերի նկատմամբ:

Ձեր առաջարկությունները կարող եք տալ մեկնաբանություններում:

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
(ԱԱԾ զարգացման վերաբերյալ)

1. Համակարգն ապաքաղաքականացվելու է, օրենսդրորեն պատասխանատվություն է սահմանվելու ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական այլ բնույթի գործընթացներում ներգրավելու համար: ԱԱԾ-ում ծառայության չափանիշները լինելու են հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը, սահմանվելու է հասարակության վստահության բարձր նիշ։

2. ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ, նա չի կարող պաշտոնից կամայական որոշմամբ ազատվել, երկրի ղեկավարը նման որոշում կայացնելու դեպքում հաշվետու է լինելու ՀՀ Ազգային ժողովին։

3. Օրենսդրորերն հստակեցվելու է երկրի քաղաքական ղեկավարի իրավասության շրջանակներն ԱԱԾ գործունեությանը միջամտելու, կառույցին հանձնարարականներ տալու, հատկապես օպերատիվ աղբյուրների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու առումով, բացառվելու է գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք, նման բնույթի տեղեկությունները չեն գաղտնազերծվելու և չեն հրապարակվելու։

4. ԱԱԾ գործող աշխատակիցները ստանալու են դատա-դատախազական համակարգին հավասարազոր աշխատավարձ, ունենալու են բնակարանի, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական, գույքահարկից և հնարավոր այլ պետական վճարներից ազատման, ցածր տոկոսադրույքով վարկավորման և այլ ուղղություններով հստակ սոցիալական երաշխիքներ։

5. ԱԱԾ համակարգում վերականգնվելու է քննչական մարմինը, մասնագիտական շրջանակներում քննարկվելու է հետախուզությունը և պետական պահպանության ծառայությունը ևս վերականգնելու նպատակահարմարությունը։

6. Օպերատիվ-տեխնիկական, որոնողական, բարձր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ստորաբաժանումներն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանալու են IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։

7. Երկրի տնտեսության ազատականացման, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների հետ նույն գործառույթը չկրկնելու նպատակով ԱԱԾ-ից հանվելու է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկիցան, փոխարենն ուժեղացվելու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման, ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարը:

8. Բարձրացվելու է ԱԱԾ կրթական հաստատության կարգավիճակը, ներդրվելու են ժամանակակից կրթական ծրագրեր, ապահովվելու է բարձրակարգ նյութատեխնիկական բազա, սարքեր-սարքավորումներ։

9. Ստեղծվելու են սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացած, հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու պայմաններ, կադրային անարդար որոշումներ այլևս չեն լինելու, ներդրվելու է մեխանիզմ գործող աշխատակիցների օրինական շահերը կամայականությունից պաշտպանելու համար։

10. ԱԱԾ պահետազորում գտնվող աշխատակիցները լինելու են պետության հովանու ներքո, նրանց ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում։

11. Ավանդույթի ուժով Դեկետեմբերի 20-ը վերականգնվելու է որպես ԱԱԾ աշխատակցի օր։

28.04.2026թ.

Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշա...
24/04/2026

Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։

Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել, անվտանգային համակարգը, պետությունն ուժեղացնել, չպետք է թույլ տալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման:

Մեր միասնականությունն է գրավականն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի...

07/03/2026

Երեկ երեկոյան երիտասարդ տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է շպրտել Երևանում ԱԱԾ շենքի ուղղությամբ և փախուստի չի դիմել: Կանգնել ու նայել է, թե ինչպես է այրվում ԱԱԾ-ի...

Address

Փ. Բուզանդի 3/1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411540045

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ:

Shortcuts

Share