09/10/2026
Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների վերաբերյալ։
⚖️ Հիշեցնենք, որ գործը ծագել է ֆունկցիոնալության գնահատման բանաձևի վերաբերյալ մեր կազմակերպության նախաձեռնած դատավարությունից։
🚫 Այդ գործով դատարանները «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը սահմանափակել են միայն այն անձանցով, որոնց հաշմանդամությունը պաշտոնապես ճանաչվել է պետության կողմից։
🧑⚖️ Նման մեկնաբանության հետևանքով մեր կազմակերպությունը զրկվել էր հաշմանդամության պաշտոնական կարգավիճակ չունեցող, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման փուլում գտնվող անձանց իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունից։
🔹 Մարդու իրավունքների պաշտպանը ևս գտել է, որ նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին և խնդրահարույց է նաև արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների տեսանկյունից։
📅 Սահմանադրական դատարանում գործի քննությունը կսկսվի նոյեմբերի 3-ին։
Շնորհակալություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանին այս կարևոր հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում ներկայացնելու համար։
ENG
⚖️ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:
📌 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առնչությամբ։
🔎 Գործը վերաբերում է նրան, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը կարող է դատարան դիմել հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքների պաշտպանության հարցերով միայն այն դեպքում, երբ անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, իսկ փաստացի հաշմանդամություն ունեցող, սակայն դեռևս ֆունկցիոնալության գնահատում չանցած կամ այդ գործընթացում գտնվող անձանց նկատմամբ չի կարող դրսևորվել հաշմանդամության հիմքով խտրականություն։
⚖️ Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների համատեքստում։
🔹 Պաշտպանը կարևորել է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը չսահմանափակվի միայն այն անձանցով, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձ։
Այդ կապակցությամբ Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքը պայմանավորված չէ անձի՝ ֆունկցիոնալության գնահատում անցած լինելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու ձևական հանգամանքով, իսկ հակառակ մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության արգելքի սկզբունքին։
🔻Այս առումով հատկանշական է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտենի կողմից ընդհանուր մեկնաբանությամբ ներկայացված դիրքորոշումն առ այն, որ հաշմանդամության հիմքով խտրականության պաշտպանության շրջանակը տարածվում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ունեցել են հաշմանդամություն, ում հաշմանդամություն ունենալը ենթադրվում է կամ կանխատեսվում է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կապված են հաշմանդամություն ունեցող անձի հետ։
🔻Միաժամանակ, Պաշտպանի գնահատմամբ՝ դատական գործի շրջանակներում տրված մեկնաբանությունն առ այն, որ եթե անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված վարչական ակտով դեռևս չի ճանաչվել հաշմանդամության ունեցող անձ, այլ վերջինս գտնվում է ֆունկցիոնալության առաջնակի գնահատման փուլում, ապա նրա նկատմամբ չի կարող հաշմանդամության հիմքով խտրականություն դրսևորվել և, ըստ այդմ, այդ անձը չունի հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունք, քանի որ նա դեռևս հաշմանդամություն ունեցող անձ չի համարվում, խնդրահարույց է ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, այլև արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։
❗ Ավելին, արդար դատաքննության ու դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցն առավել ակնառու է, երբ խոսքը վերաբերում է խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքի իրացմանն այն դեպքում, երբ այն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու նպատակով իրականացվող ֆունկցիոնալության գնահատման գործընթացին։
📍 Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ տրված մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։
🔹 Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է:
🔗 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած իրավական դիրքորոշման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղմամբ՝
https://api.ombuds.am/storage/media/original/2026/10/09/Amicus%20SD-6ac8e07c7a59a.pdf
____________________________________________
⚖️The Human Rights Defender has submitted a legal position to the Constitutional Court regarding issues concerning the right to protection against disability-based discrimination, the right to effective judicial protection, and the right to a fair trial.
📌The Human Rights Defender of the Republic of Armenia submitted a legal position (amicus brief) to the Constitutional Court in connection with the case concerning the constitutionality of Point 1 of Part 3 of Article 216.6 of the RA Code of Administrative Procedure, which was accepted for examination by the Constitutional Court following an application by the human rights NGO “Agenda for the Rights of Persons with Disabilities”.
🔎 The case concerns an interpretation given to the contested provision in law enforcement practice, according to which a non-governmental organization may apply to a court on matters of protecting the rights of persons with disabilities against discrimination on the grounds of disability only if the person has already been recognized as a person with a disability following a functionality assessment, while persons who in fact have a disability but have not yet undergone a functionality assessment, or are in the process of doing so, cannot be subjected to discrimination on the grounds of disability.
⚖️ The Human Rights Defender examined the issue in the context of the prohibition of discrimination and the rights to effective judicial protection and to a fair trial.
🔹 The Human Rights Defender stressed the importance of ensuring that the right to protection from discrimination on the grounds of disability is not limited to persons who have already been recognized as persons with disabilities following a functionality assessment.
In this regard, the Human Rights Defender emphasized that the prohibition of discrimination enshrined in the Constitution of the Republic of Armenia and the UN Convention on the Rights of Persons with Disabilities does not depend on the formal circumstance of a person having undergone a functionality assessment and having been recognized as a person with a disability, and that the opposite approach contradicts the principle of non-discrimination enshrined in Article 29 of the Constitution of the Republic of Armenia.
🔻 Also noteworthy in this respect is the position set out by the UN Committee on the Rights of Persons with Disabilities in a general comment, according to which the scope of protection against discrimination on the grounds of disability extends not only to persons with disabilities, but also to persons who had a disability in the past, persons who are presumed or predicted to have a disability, and persons associated with a person with a disability.
🔻At the same time, in the Human Rights Defender’s assessment, the interpretation given in the court case, according to which a person who has not yet been recognized as a person with a disability by an administrative act adopted following a functionality assessment, but is at the stage of the initial functionality assessment, cannot be subjected to discrimination on the grounds of disability and, accordingly, has no right to protection from such discrimination because they are not yet considered a person with a disability, is problematic not only from the standpoint of the constitutional prohibition of discrimination, but also from the standpoint of guaranteeing the rights to effective judicial protection and to a fair trial.
❗Moreover, the restriction of the rights to a fair trial and judicial protection becomes even more evident when it concerns the exercise of the right to protection from discrimination in cases related to the functionality assessment process itself, carried out for the purpose of recognizing a person as a person with a disability.
📍 As a result, the Human Rights Defender concluded that the interpretation given to Article 216.6, Part 3, Point 1 of the Administrative Procedure Code of the Republic of Armenia is problematic from the standpoint of the constitutional prohibition of discrimination and of guaranteeing the rights to effective judicial protection and to a fair trial.
🔹The practice of submitting special opinions to the Constitutional Court continues.
🔗The full text of the legal position submitted by the Human Rights Defender is available at the link below:
https://api.ombuds.am/storage/media/original/2026/10/09/Amicus%20SD-6ac8e07c7a59a.pdf