02/07/2026
Հովհաննիսյան ինստիտուտում հյուրընկալել էինք արվեստաբան, կուրատոր Կատրին Դավիթին, արվեստագետ Աննա Բարսեղյանին և փիլիսոփա Ստեֆան Քրիսթենսենին։
Հանդիպման ընթացքում ներկայացրինք Ինստիտուտի հետազոտական ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, քննարկեցինք հայ արդի արվեստի պատմական զարգացումները և կիսվեցինք այսօրվա Հայաստանում ստեղծագործելու մտահոգություններով։