Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա
Call Directions Website Contact the organization

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին

❗️Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան ներկայացնում է դեռահասների հոգեկան առողջության գնահատման երկու վալիդացված հարց...
19/10/2026

❗️Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան ներկայացնում է դեռահասների հոգեկան առողջության գնահատման երկու վալիդացված հարցաշար՝

🔹 Քուչերի դեռահասների դեպրեսիայի 11-կետանոց սանդղակ (KADS-11)
🔹 Քուչերի ընդհանրացված սոցիալական տագնապային խանգարման սանդղակ դեռահասների համար

🔗 Նշված հարցաշարերը մասնագետները կարող են ներբեռնել Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքից՝ https://amha.am/am/questionnaires

📌 Հարցաշարերի վալիդացումը կարևոր քայլ է դրանց՝ հայալեզու միջավայրում կիրառելիությունն ու արդյունավետությունն ապահովելու համար։ Գիտականորեն հիմնավորված գնահատման գործիքները նպաստում են դեռահասների հոգեկան առողջության դժվարությունների ավելի ճշգրիտ գնահատմանը և անհրաժեշտ աջակցության կազմակերպմանը։

🔸ՀԱՀԱ-ն շարունակում է աշխատել հոգեկան առողջության ոլորտում որակյալ, գիտականորեն հիմնավորված և տեղական համատեքստին համապատասխան գործիքների հասանելիության ընդլայնման ուղղությամբ։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

📢 Միացե՛ք Հայաստանում հոգեկան առողջության զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը։Հոգեկան առողջության հայկական ասո...
14/10/2026

📢 Միացե՛ք Հայաստանում հոգեկան առողջության զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը։

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան իրականացնում է «Դեպրեսիայի, տագնապի և սթրեսի սանդղակի» վալիդացման գործընթացը՝ գնահատելու մեթոդիկայի հուսալիությունն ու կիրառելիությունը։

📝 Հարցաշարն ինքնալրացվող է, և Ձեր պատասխանները կարևոր ներդրում կունենան դրա գնահատման գործընթացում։

👥 Մասնակցել կարող են 18 տարին լրացած անձինք։

➡️ Հարցաշարին ծանոթանալու և այն լրացնելու համար անցե՛ք ստորև ներկայացված հղմամբ`
https://forms.gle/E4FjkQvT7BhmuUNo6

Շնորհակալություն Ձեր մասնակցության և հոգեկան առողջության ոլորտի զարգացմանն աջակցելու համար։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

12/10/2026
🔸 Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից ներկայում իրականացվում է Սահմանային անձնային խանգարման (MSI-BPD) նախնա...
02/10/2026

🔸 Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից ներկայում իրականացվում է Սահմանային անձնային խանգարման (MSI-BPD) նախնական գնահատման գործիքի հայերեն տարբերակի վալիդացման հետազոտություն։

❓Ինչո՞ւ է սա կարևոր։

Հոգեբանական գնահատման գործիքը թարգմանելը միայն բավարար չէ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել՝ որքանով է այն համապատասխանում հայ լեզվամտածողության և մշակութային առանձնահատկություններին, որքանով է հուսալի և վավերական, և ինչպես կարող է կիրառվել մասնագիտական աշխատանքում։

Եթե ցանկանում եք մասնակցել հետազոտությանը, խնդրում ենք լրացնել հարցաշարը։

🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfFv8_L1N_iMCjG0NUj5GkB8m3MR2wxzENfmeo2R4fUcF0GAw/viewform

Մասնակցությունը կարևոր է, որովհետև ձեր պատասխանները կարող են նպաստել Հայաստանում հոգեկան առողջության գնահատման ավելի որակյալ և գիտականորեն հիմնավորված գործիքների ստեղծմանը։

📌 Հարցաշարը նախատեսված է հետազոտական նպատակների համար և չի հանդիսանում ինքնուրույն ախտորոշման միջոց։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

«Սահմանային անձնային խանգարման սկրինինգը» (MSI-BPD) հիմնված է DSM-IV-ի «Անձնային խանգարումների դիագնոստիկ հարցազրույցի» սահմանային մոդուլի ենթաբաժնի վրա (Zanarini և համահե....

📢 Դարձե՛ք Հայաստանում հոգեկան առողջության զարգացման այս կարևոր նախաձեռնության մասնակիցըՀոգեկան առողջության հայկական ասոց...
15/09/2026

📢 Դարձե՛ք Հայաստանում հոգեկան առողջության զարգացման այս կարևոր նախաձեռնության մասնակիցը

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան իրականացնում է OCI-R (Կպչուն-սևեռուն ախտանիշների վերանայված հարցարան) մեթոդիկայի վալիդացման գործընթացը, որը նախատեսված է կպչուն մտքերի և կրկնվող գործողությունների հետ կապված դժվարությունների գնահատման համար։

Ձեր պատասխանները կօգնեն գնահատել հարցաշարի հուսալիությունն ու համապատասխանությունը։

👥 Մասնակցել կարող են 18 տարեկան և բարձր անձինք։

➡️Ստորև կարող եք տեսնել և լրացնել նշված հարցաշարը

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdflSG4QmuZOQlBZGpNG3EEqW4e8iwJum6bCZ7OU-mxPN36sQ/viewform?fbzx=-6835782001508634458

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

‼️Վալիդացված հարցաշարեր՝ մասնագիտական կիրառման համարՀոգեկան առողջության հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության աջակցութ...
09/09/2026

‼️Վալիդացված հարցաշարեր՝ մասնագիտական կիրառման համար

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության աջակցությամբ, իրականացրել է մի շարք հոգեախտորոշիչ մեթոդիկաների վալիդացման և հուսալիության ստուգման գործընթաց։

Ստորև ներկայացվող հարցաշարերը գնահատվել են որպես հուսալի, վալիդ և կիրառման համար պիտանի․

🔹 Մեծահասակների ՈւՊՀԽ ինքնագնահատման սանդղակ

🔹 Էդինբուրգյան հետծննդյան դեպրեսիայի հարցաշար

🔹 Սննդային վերաբերմունքի թեստ

🔹 Մարմնի դիսմորֆիկ խանգարման հարցաշար

Այս հարցաշարերը կարող են աջակցել մասնագետներին՝ համապատասխան հոգեբանական դժվարությունների գնահատման և հետագա մասնագիտական աշխատանքի պլանավորման գործընթացում։

🔗 Նշված հարցաշարերը մասնագետները կարող են ներբեռնել Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքից՝ https://amha.am/am/questionnaires

📌 Վալիդացված գործիքների առկայությունը կարևոր քայլ է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում ապացուցահեն և մշակութային առանձնահատկություններին համապատասխան գնահատման համակարգերի զարգացման համար։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

🧠 Տեղի ունեցավ «Երկբևեռ աֆեկտիվ խանգարում» կլինիկական ուղեցույցին նվիրված մասնագիտական դասընթացը, որին մասնակցեցին Հայաս...
07/09/2026

🧠 Տեղի ունեցավ «Երկբևեռ աֆեկտիվ խանգարում» կլինիկական ուղեցույցին նվիրված մասնագիտական դասընթացը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության հոգեկան առողջության կենտրոնների հոգեբույժներ և կլինիկական հոգեբաններ։ Դասընթացը վարում էր Գևորգ Փաշիկյանը՝ ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, Ավան հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժ/պ։

📚 Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին Երկբևեռ աֆեկտիվ խանգարման ախտորոշման, գնահատման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև կլինիկական ուղեցույցի գործնական կիրառման առանձնահատկությունները։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ապացուցահեն մոտեցումների կիրառմանը, մասնագիտական համագործակցությանը և պացիենտների արդյունավետ վարմանն ուղղված գործնական հարցերին։

🤝 Դասընթացը կարևոր հնարավորություն էր տարբեր մասնագիտական խմբերի միջև փորձի փոխանակման, գիտելիքների ամրապնդման և հոգեկան առողջության ծառայությունների որակի բարելավման համար։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և մասնագիտական քննարկումների համար։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

‼️Տարեցների հոգեկան առողջությունը նույնպես կարևոր տեղ պետք է զբաղեցնի մասնագիտական ուսումնասիրության և աջակցության ոլորտ...
31/08/2026

‼️Տարեցների հոգեկան առողջությունը նույնպես կարևոր տեղ պետք է զբաղեցնի մասնագիտական ուսումնասիրության և աջակցության ոլորտում։

Մեր հասարակությունում տարեցների հոգեկան առողջության խնդիրները հաճախ մնում են ստվերում, ֆիզիկական առողջությանը սովորաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մինչդեռ հուզական վիճակն ու հոգեբանական բարեկեցությունը կարող են պատշաճ չհետազոտվել։

Այս նպատակով Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության աջակցությամբ, իրականացնում է «Տարեցների դեպրեսիայի սանդղակ»-ի վալիդացման գործընթացը։

👥 Հարցաշարը կարող են լրացնել 65 տարեկան և բարձր անձինք։

🔗 https://docs.google.com/forms/u/2/d/e/1FAIpQLScHDVOmVPsd0WgEqQ8fZzczm5Es60yqrrt8IHstLvhnw4qVGQ/viewform?usp=send_form

Ձեր մասնակցությունը կօգնի ունենալ մեր բնակչությանը համապատասխան և վստահելի գործիք և ավելի լավ հասկանալ տարեցների հոգեկան առողջության առանձնահատկությունները։

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

Հարցաշարը նախատեսված է այն անհատների համար, ովքեր 65 տ և բարձր են և ունեն դեպրեսիայի կասկած։ Հարցաշարը ինքնալրացվող է։ Այժմ այն անցնում է վալիդացման գործընթաց և Ձեր ...

31/08/2026

🧠 Դասընթաց «ԵՐԿԲԵՎԵՌ ԱՖԵԿՏԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ» կլինիկական ուղեցույցի վերաբերյալ

👨‍⚕️ 👩‍⚕️ Հարգելի՛ գործընկերներ՝ հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ և հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ,
Հրավիրում ենք մասնակցելու «Երկբևեռ աֆեկտիվ խանգարում» կլինիկական ուղեցույցին նվիրված կրեդիտավորված մասնագիտական դասընթացին, որի ընթացքում կներկայացվեն`

• բուժման մարտավարության հիմունքներ,
• երկբևեռ սուր մանիայի և սուր դեպրեսիվ փուլի բուժում
• հիվանդների հատուկ խմբեր,
• անվտանգություն և մոնիթորինգ

🎓 Դասընթացը կվարի Գևորգ Փաշիկյանը՝ ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, Ավան հոգեկան առողջության կենտրոնում տնօրենի ժ/պ

📍 Վայրը՝ Իբիս հյուրանոց
📅 Ամսաթիվը՝ 05.09.2026
⏰ Ժամը՝ 12․00-17․00

🇪🇺 «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

25/08/2026

#ՇՏԱՊ #Գործկա #Հոգեբույժ #Արարատ

📍«Իրազեկ համայնք, առողջ միջավայր» ծրագրի շրջանակներում հրավիրում ենք համագործակցության ծառայություններ մատուցող հոգեբույժի՝ #Արարատի մարզում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության շարժական (մոբիլ) ծառայությունների տրամադրման համար։

✍️Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) և վերջին 5 տարվա Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիրը poequality․[email protected] էլ․փոստի հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Հոգեբույժ»։

❗️Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի և կծանոթանան հաստիքին առնչվող բոլոր մանրամասներին։

📅Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 2⃣5⃣-ն է։

📧 Հարցերի դեպքում կարող եք ուղարկել նամակ [email protected] էլ․ փոստի հասցեին կամ գրել կազմակերպության պաշտոնական էջերին։
—
Այս հրապարակումը պատրաստվել է «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Իրազեկ համայնք, առողջ միջավայր» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության Զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Հավասարության ուղի» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։

Address

Koghbatsi Street 83
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա:

Shortcuts

Share