reArmenia

reArmenia We empower and unite Armenians to become a caring and collaborative community

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակն իր հետ բերում է փոփոխության մի նոր, դրական ալիք` բոլորիս հայրենիքի շուրջ միավորելու և նոր արժեքներ ստեղծելու համար։

Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող կարևոր խնդիրներ, առաջարկել դրանք լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական ռեսուրսներով։

«ռեԱրմենիա»-ն իր հերթին երաշխավորում է փոխադարձ վստահություն և թափանցիկություն։

Հետևե՜ք մեր էջին՝ բացահայտելու մեզ հետ արդյունավետ համագործակցության բանաձևը:

🇦🇲 🎉 Շնորհավո՜ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը #ռեԱրմենիա    #անկախություն  #Հայաստան
21/09/2026

🇦🇲 🎉 Շնորհավո՜ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը

#ռեԱրմենիա #անկախություն #Հայաստան

🎶🧡 Կոմիտասը՝ մեր ձայնով300 մարդ, 300 ձայն ու մեկ ընդհանուր մշակութային ժառանգություն։ 🇦🇲Սեպտեմբերի 26-ին «Կոմիտասի 300 ձ...
15/09/2026

🎶🧡 Կոմիտասը՝ մեր ձայնով

300 մարդ, 300 ձայն ու մեկ ընդհանուր մշակութային ժառանգություն։ 🇦🇲
Սեպտեմբերի 26-ին «Կոմիտասի 300 ձայնը» նախագծի շրջանակներում Արմավիրում կմիավորվեն տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ միասին կատարելու Կոմիտասի ստեղծագործությունները։

👥 Նախագիծը կներգրավի 10-ից ավելի համայնք, կակտիվացնի մշակութային կյանքը մարզում և կօգնի վառ պահել Կոմիտասի ժառանգությունը։

🤝 Աջակցի՜ր նախագծին՝ դարձնելու Կոմիտասի ծննդյան օրը մեծ տոն`
https://rearmenia.com/hy/fundraisers/300-voices-of-komitas?tab=story

#ռեԱրմենիա #Կոմիտաս #Կոմիտասի300ձայնը #Մշակույթ #Արմավիր

💡 Իսկ եթե տեխնո ոլորտը Երևանով չսահմանափակվի՞«ԻննոԻջևան»-ը Տավուշում գործող միջավայր է, որտեղ կրթությունը, տեխնոլոգիաներ...
10/09/2026

💡 Իսկ եթե տեխնո ոլորտը Երևանով չսահմանափակվի՞

«ԻննոԻջևան»-ը Տավուշում գործող միջավայր է, որտեղ կրթությունը, տեխնոլոգիաներն ու ձեռներեցությունը հանդիպում են մեկ վայրում։

📍Նախագիծն արդեն ունի մշտական տարածք, գույք ու տեխնիկա։
🚀Այժմ նպատակն է զարգացման հաջորդ փուլի՝ «ԻննոԻջևան 2.0»-ի համար վերանորոգել տարածքը և գործարկել նոր կենտրոնը։

🤝 Դարձի՜ր «ԻննոԻջևան 2.0»-ի ստեղծման մասնակից, որպեսզի ավելի շատ երիտասարդներ մասնակցեն դասընթացների, զարգացնեն մասնագիտական հմտություններ և ապագան կառուցեն իրենց համայնքում. https://rearmenia.com/hy/fundraisers/innoijevan-20

#ռեԱրմենիա #ԻննոԻջևան #Տավուշ

👀 Ո՞ր ոլորտներին է ամենաշատն աջակցել «ռեԱրմենիա» համայնքըՍեպտեմբեր ամսվա դրությամբ՝ 2026թ-ին «ռեԱրմենիա» հարթակի նախագծե...
03/09/2026

👀 Ո՞ր ոլորտներին է ամենաշատն աջակցել «ռեԱրմենիա» համայնքը

Սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ 2026թ-ին «ռեԱրմենիա» հարթակի նախագծերին կատարված նվիրաբերությունների ծավալով առաջատար եռյակն այսպիսին է․
🥇Առողջապահություն՝ 254 մլն ՀՀ դրամ
🥈Կրթություն՝ 187 մլն ՀՀ դրամ
🥉Արվեստ և մշակույթ՝ 25 մլն ՀՀ դրամ

Այս թվերից յուրաքանչյուրի հետևում մարդիկ են, որոնք աջակցել են իրենց համար կարևոր փոփոխություններին։ 🧡

📩 Իսկ ո՞րն է քեզ ամենամոտ ոլորտը։ Գրիր մեզ անձնական նամակով (օր․՝ «կրթություն»), և մենք կուղարկենք այդ ոլորտի նախագծերի ցանկը։

#ռեԱրմենիա

🎉🎉🎒 Շնորհավո՜ր սեպտեմբերի 1✨ Թող որ գիտելիքը միշտ նոր հնարավորություններ ստեղծի։Բացահայտի՜ր«ռեԱրմենիա» հարթակի կրթական ն...
01/09/2026

🎉🎉🎒 Շնորհավո՜ր սեպտեմբերի 1
✨ Թող որ գիտելիքը միշտ նոր հնարավորություններ ստեղծի։

Բացահայտի՜ր«ռեԱրմենիա» հարթակի կրթական նախագծերն ու դարձի՜ր նոր հնարավորությունների աջակիցներից մեկը 👇` https://rearmenia.com/hy/fundraisers?type=oneTime&category=education

#ռեԱրմենիա #կրթություն #սեպտեմբերի1

🇦🇲 🌄 Հայաստան-սփյուռք կապը շատ կարևոր էԱյսօր «ռեԱրմենիա»-ն հյուրընկալել էր «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցնե...
27/08/2026

🇦🇲 🌄 Հայաստան-սփյուռք կապը շատ կարևոր է
Այսօր «ռեԱրմենիա»-ն հյուրընկալել էր «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։
Մեր հայրենակիցներին ներկայացրեցինք «ռեԱրմենիա» հարթակը և քննարկեցինք հայաստանյան նախագծերի հետ համագործակցելու հնարավորությունները։

#ռեԱրմենիա #սփյուռք

🌿⛰️🥾 Երբ լեռները դառնում են դպրոց«Լեռները մեր դպրոցն են» նախագիծը երեխաների համար ստեղծում է ոչ ֆորմալ կրթության հնարավո...
25/08/2026

🌿⛰️🥾 Երբ լեռները դառնում են դպրոց

«Լեռները մեր դպրոցն են» նախագիծը երեխաների համար ստեղծում է ոչ ֆորմալ կրթության հնարավորություն։ 5-ամսյա կրթական ծրագրի ընթացքում և դրանից հետո արշավների միջոցով նրանք բացահայտում են Հայաստանը և սովորում՝

🧭 կողմնորոշվել տեղանքում,
⛑️ ցուցաբերել առաջին օգնություն,
🏕️ ճամբարել,
🤝 աշխատել թիմում և առաջնորդել,
🌿 հոգ տանել բնության ու մշակութային ժառանգության մասին,
💪 լինել ինքնուրույն ու պատասխանատու։

🤝 Աջակցի՜ր «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի նախագծին, որպեսզի յուրաքանչյուր արահետ դառնա նոր բացահայտում 💪🧭՝ https://rearmenia.com/hy/fundraisers/mountains-are-our-school?tab=story

#ռեԱրմենիա #լեռներ #դպրոց

🔔🔥 «Տաք-տաք» թարմացումներ☀️ «ռեԱրմենիա»-ում ամռանն ակտիվ աշխատել ենք հարթակն ավելի արդյունավետ դարձնելու համար:Այսուհետ ...
20/08/2026

🔔🔥 «Տաք-տաք» թարմացումներ

☀️ «ռեԱրմենիա»-ում ամռանն ակտիվ աշխատել ենք հարթակն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Այսուհետ հայտերի նախնական ստուգումը կարվի կայծակնային արագությամբ: ⚡🔍 Մեր ԱԲ ագենտն ինքնուրույն կկատարի հայտերի նախնական ստուգում` նվազեցնելով հայտում հետագա շտկումների անհրաժեշտությունը և ապահովելով նախագծի ստեղծման ավելի սահուն ընթացք։

#ռեԱրմենիա #հայտ

🤝 Միասնական ոտքի զարկը կարող է իրականություն դառնալ«Պարել չգիտեմ» նախագիծը նպատակ ունի Ստեփանավանում մարդկանց միավորել հ...
18/08/2026

🤝 Միասնական ոտքի զարկը կարող է իրականություն դառնալ

«Պարել չգիտեմ» նախագիծը նպատակ ունի Ստեփանավանում մարդկանց միավորել հայկական ավանդական պարի շուրջ՝ ստեղծելով միջավայր, որտեղ պարը կդառնա համայնքը միավորող ուժ։ ✨

✅ արդեն 600+ ստեփանավանցի գիտի պարել
➕ Նախագծի շրջանակներում 1000 մարդ կսովորի «Թամզարա»` կազմելով հսկա շուրջպար

👉 Աջակցի՛ր նախագծին, որ ավանդական պարն ավելի լայն տարածում ստանա, և «պարել չգիտեմ»-ը դառնա «պարել գիտեմ»` https://rearmenia.com/hy/fundraisers/i-cant-dance?tab=story

#ռեԱրմենիա #պարելչգիտեմ

🎉🎉🎉 Այսօր «ռեԱրմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է։Լինելով միջազգային զարգացման մասնագ...
14/08/2026

🎉🎉🎉 Այսօր «ռեԱրմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է։

Լինելով միջազգային զարգացման մասնագետ՝ Դավիթ Հակոբյանը «ռեԱրմենիա»-ի կողքին է մի գաղափարով, որը մեր աշխատանքի հիմքում է՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միավորվում ենք։ 🤝
Նա 26 տարի աշխատել է որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային փորձագետ, իսկ հիմա ՀՀ Նախագահի խորհրդականն է։

Շնորհավո՜ր 🎂💙 Մաղթում ենք ուժ ու ոգեշնչում։

Address

Halabyan 65/5
Yerevan

Opening Hours

Monday 08:00 - 23:45
Tuesday 08:00 - 23:45
Wednesday 08:00 - 23:45
Thursday 08:00 - 23:30
Friday 08:00 - 23:30
Saturday 08:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Telephone

+37455958535

Alerts

Be the first to know and let us send you an email when reArmenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to reArmenia:

Shortcuts

Share