15/09/2025
🫀“Ես Ս.Ս․-ն 39 տարեկան։ Երեք երեխա ունեմ․ երեքն էլ դպրոցական են։ Ծնվել և մեծացել եմ Գավառում, ու մինչ օրս ապրում եմ այստեղ՝ երեխաներիս հետ։ Վարձով ենք ապրում մեկ փոքրիկ սենյակում, որտեղ երբեմն թվում է, թե պատերը չեն դիմանում մեր երազանքների ծանրությանը։ Կացարանի, սննդի և առողջության խնդիրներ ունենք։ Մի քանի տարի առաջ ամուսինս թողեց մեզ, և այդ օրվանից ես մենակ եմ փորձում հոգ տանել երեխաներիս մասին։ Չեմ կոտրվել։
👁️Գավառում միշտ գտնում եմ տարբեր աշխատանքներ՝ մաքրություն, կթվորություն կամ ուրիշ փոքր գործեր։ Օրվա վերջում հոգնած եմ, բայց երբ տեսնում եմ երեխաներիս ժպիտը, հոգնածությունս անցնում է։
Մենք հարազատներ չունենք, բայց դա մեզ չի կանգնեցնում։ Ապրուստը հոգում ենք օրեցօր, հաճախ դժվարությամբ, բայց միշտ հավատով։ Աղջիկս, շատ ուրախացավ, երբ իմացավ, որ եղբայրների ու իր համար նոր դպրոցական հագուստ ենք գնելու։
Այս ծրագրի շնորհիվ երեխաներս դպրոց կգնան արժանապատիվ, և ամենակարևորը՝ հավատով, որ իրենք էլ կարող են հասնել երազանքներին։
Միայնակ մայր լինելու դժվարությունը նաև ուժ է բերում։ Ես ուժեղ եմ, որովհետև իմ երեխաները սովորում են՝ կյանքի դժվարությունների մեջ տեսնել նաև հնարավորություններ։
«Համապարփակ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և սահմանամերձ համայնքներին՝ սոցիալական պաշտպանության, կացարանների բարելավման և ձմեռացման աջակցության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Acted Armenia-ի կողմից՝ համագործակցությամբ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության և Գերմանիայի Դաշնային հանրապետության Արտաքին Գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ 305 ԼՂ-ից տեղահանված և տեղացի երեխա Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում ստացել են դրամական կտրոններ դպրոցական հագուստ կամ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար։
🫀My name is S. S., I am 39 years old. I have three children, all of them are school-aged. I was born and raised in Gavar, and I still live here with my children. We rent a small one-room apartment, where sometimes it feels like the walls cannot bear the weight of our dreams. We face difficulties with housing, food, and health. A few years ago, my husband left us, and since that day I have been raising my children on my own. I have not broken down.
👁️In Gavar, I always manage to find different jobs—cleaning, working as a milkmaid, or other small things. At the end of the day, I am exhausted, but when I see my children smiling, my tiredness disappears.
Narine, my daughter, was very happy when she learned that new school clothes would be bought for her and her brothers. Thanks to this program, my children will go to school with dignity, and most importantly—with faith that they can achieve their dreams either.
Being a single mother is difficult, but it also gives me strength. I am strong because my children are learning to see opportunities even in life’s hardships.”
Within the framework of “Comprehensive support to displaced persons from Nagorno-Karabakh and border communities: social protection, improvement of housing conditions and winterization assistance'' program, implemented by Acted Armenia in
cooperation with Hoffnungszeichen | Sign of Hope and funded by German Federal Foreign Office (GFFO), 305 children displaced from NK and children from local vulnerable families in Vayots Dzor and Gegharkunik regions received vouchers to purchase school clothing or stationery.
Hoffnungszeichen | Sign of Hope
Auswärtiges Amt