AGBU Armenia

AGBU Armenia The goal was to establish a union that would in every way assist the Armenian people, the future of which, as a minority in the Ottoman Empire, was endangered.

ՀԲԸՄ-ն աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպություն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: AGBU HISTORY

The Armenian General Benevolent Union (AGBU) was founded on April 15, 1906, in Cairo, Egypt, by the initiative of renowned national figure Boghos Nubar and other prominent representatives of Egyptian-Armenian community to contribute to the spiritual and cultural development of the Armenian people. In 1906-1912 the AGBU provided the villagers of the Western Armenia with seeds, agricultural instruments, etc. It established schools and orphanages in Western Armenia, Cilicia and other Armenian-populated regions of the Ottoman Empire. In 1914 AGBU had 142 branches in Western Armenia, Cilicia, USA, Argentina, Europe and Africa with 8533 members. The WWI years and the Armenian Genocide were a turning point both for the Armenian nation and the AGBU. In 1914 Boghos Nubar left Egypt and moved to Paris. Despite the huge losses in different chapters of the union, the AGBU managed to render tangible help to the Genocide survivors. In October 1915, the Sisvan school with 1222 students, later an orphanage and a camp for women refugees were established by the AGBU in the desert near Port Said, Egypt, where the camp of the survived people of Musa Dagh was settled. In the years following the Genocide the AGBU was mainly involved in taking care of orphans. After the war the AGBU was reformed and founded new branches in Armenian-populated regions of the Near East, Greece, France and USA. In 1921 the union’s headquarter was moved from Cairo to Paris. After the World War I the main goal of the AGBU was to preserve and promote Armenian language, identity and heritage through educational, cultural and humanitarian programs. In 1926, AGBU established the Melkonian Educational Institution in Nicosia, Cyprus, Nubarian foundation, which provided scholarships to Armenian youngsters to study in European universities, and the Marie Nubar Dormitory in Paris in 1930. In 1930 after the death of Boghos Nubar, oil magnate and another prominent Armenian figure Galust Gyulbenkian takes over the presidency of AGBU. After heading the union for two years, his son, Zareh Bey Nubar, came to replace him in that position and headed the union until 1940. During the World War II the AGBU headquarters was moved from Paris to New York. In 1942, Arshak Karagyozian became the fourth president of the AGBU. The AGBU activities aimed at national preservation became more effective in post-war period, especially during Alex Manoogian’s tenure (1953-1989). AGBU expands and becomes the biggest and most influential Diaspora-Armenian organization in the world. In 1954 Alex Manoogian founded ՚՚"Alex and Marie Manoogian" and in 1968 "Alex Manoogian" cultural funds, through which a number of educational and other establishments were built in the next several years. In 1989, Louise Manoogian Simone, daughter of Alex Manoogian, became the president of the AGBU. It gave a new breath to the strengthening of ties between the Armenians of Armenia and Diaspora. In 1988, immediately after the Spitak earthquake, AGBU organized transportation of food, clothes, and medicine to the disaster zone. In 1990 AGBU opened a representation in Yerevan. Restarting its activities in Armenia after a 50-year interval, along with humanitarian assistance, the AGBU carries out projects aimed and contributing to the development of the country. In 1995 AGBU founded "Young Professionals" (YP) organization in Los Angeles. More than 500 graduates of US, Canadian and European universities are members of this organization. Today, there are 17 YP groups in 11 countries of the world, among which the newly-established AGBU YP Yerevan group (2007). Since 2002 Berge Setrakian is the president of AGBU. Having been an active member of AGBU structures since early youth, today he continues this patriotic mission, which started a century ago. Throughout its history AGBU has remained true to one overarching goal: to create a foundation for the prosperity of all Armenians. In its history, AGBU has remained true to the vision of its founders by investing in the moral and intellectual development of the Armenian people and focusing on sustainable growth in all communities - a vision it will continue to uphold well into the future.

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները, միանալով AGBU Global Run համաշխարհային նախաձեռնությանը, իրենց կողմից հանգա...
06/10/2026

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները, միանալով AGBU Global Run համաշխարհային նախաձեռնությանը, իրենց կողմից հանգանակած միջոցներն ուղղեցին ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի բարեկեցությանը։ 🫶
Սա պարզապես ֆինանսական աջակցություն չէ․ սա սիրո, հոգատարության և մանկական անկեղծ համերաշխության դրսևորում է։ Մեր տաղանդավոր փոքրիկները որոշեցին իրենց ջանքերով ջերմություն, ժպիտներ և անմոռանալի ճամբարային օրեր պարգևել այն երեխաներին, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։
Շնորհակալ ենք «Հայաստանի փոքրիկ երգիչներին» բարի գործ և օրինակելի քայլ կատարելու համար։
👉 Դուք էլ կարող եք միանալ նախաձեռնությանը՝ այցելելով 🔗 https://agbu.org/global-run-2026/team-yerevan։

1988 թվականի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն հանդես եկավ լայնամ...
05/10/2026

1988 թվականի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն հանդես եկավ լայնամասշտաբ միջազգային օգնության նախաձեռնությամբ։ Աղետից ընդամենը երեք օր անց միությունն արդեն սկսել էր Հայաստան ուղարկել հագուստ, սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ ՀԲԸՄ-ն կազմակերպում էր նաև վիրավորների բուժօգնությունը՝ արտերկրից մասնագետներ հրավիրելով Հայաստան, ինչպես նաև տուժածներին ԱՄՆ տեղափոխելով՝ կարևոր բժշկական միջամտությունների համար։
Մինչև 1991 թվականի վերջը ՀԲԸՄ-ն ավելի քան 10 միլիոն դոլար էր հանգանակել աղետի գոտու վերականգնման համար։ Միությունը Գյումրիում հիմնեց նաև 10,000 տոննա տարողությամբ սառնարանային պահեստ սննդամթերքի պահպանման համար։ Մարդասիրական օգնությունից զատ, ՀԲԸՄ-ն վերանորոգեց Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցը, Լորդ Բայրոնի անվան դպրոցը և Գյումրիի Արվեստների ակադեմիան, որտեղ տեղակայվեցին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։

⚖ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Երևանը կրկին դարձավ միջազգային արբիտրաժի և հաշտարարության ոլորտի մասնագիտական երկխոսության կեն...
05/10/2026

⚖ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Երևանը կրկին դարձավ միջազգային արբիտրաժի և հաշտարարության ոլորտի մասնագիտական երկխոսության կենտրոն՝ համախմբելով Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից իրավաբանների, ոլորտի փորձագետների, պետական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների։
Հայկական միջազգային արբիտրաժային օրերը կարևոր հարթակ է փորձի և գիտելիքի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացման համար։ Միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում էին վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեխանիզմները, միջազգային փորձն ու ոլորտի զարգացման նոր հնարավորությունները։
📌 ՀԲԸՄ-ն, որպես Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) համահիմնադիր, շարունակում է աջակցել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան վեճերի այլընտրանքային լուծման համակարգի զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով երկրի իրավական և գործարար միջավայրի ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը, վեճերի այլընտրանքային լուծման վստահելի մեխանիզմների զարգացմանն ու միջազգային փորձի ներգրավմանը։

Arbitration and Mediation Center of Armenia

💻 ՀԲԸՄ «ՏեխնՈւս» ծրագրի հերթական խմբի աշխատանքներն մեկնարկեցին՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 220 ուսուցիչ...
02/10/2026

💻 ՀԲԸՄ «ՏեխնՈւս» ծրագրի հերթական խմբի աշխատանքներն մեկնարկեցին՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 220 ուսուցիչների, ովքեր առաջիկա ամիսներին կզարգացնեն թվային գրագիտության և համակարգչային գիտության ոլորտում իրենց մասնագիտական կարողությունները։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին, կզարգացնեն իրենց թվային հմտությունները և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ դրանք դասապրոցեսում արդյունավետ կիրառելու համար։
«ՏեխնՈւս» ծրագրի միջոցով ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի դպրոցներում ժամանակակից կրթական մեթոդների և թվային գործիքների արդյունավետ կիրառմանը։

🤝 ՀԲԸՄ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր գործընկերներից է։ Այսօր համալսարանը շարունակում է լինել Հայաստանի ...
01/10/2026

🤝 ՀԲԸՄ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր գործընկերներից է։ Այսօր համալսարանը շարունակում է լինել Հայաստանի կարևորագույն կրթական հաստատություններից, ինչպես նաև հանդիսանում է գիտելիքի, նորարարության և միջազգային համագործակցության կամուրջ, որը Հայաստանը կապում է աշխարհի առաջատար կրթական և հետազոտական հաստատությունների հետ։
✨ Հայաստանի ամերիկյան համալսարանի 35-ամյակին նվիրված տոնակատարության և համերգի ժամանակ հնչեցրած իր խոսքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը կարևորեց ՀԲԸՄ-ի և ՀԱՀ-ի երկարամյա գործընկերությունը, ինչպես նաև համալսարանի դերը Հայաստանի կրթական ոլորտի զարգացման գործում։

American University of Armenia

📢 ՀԲԸՄ Հայաստանը  հրավիրում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին հանգստյան օրերն անցկացնելու Ծաղկաձ...
30/09/2026

📢 ՀԲԸՄ Հայաստանը հրավիրում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին հանգստյան օրերն անցկացնելու Ծաղկաձորում գտնվող ՀԲԸՄ-ի «Նաիրի» ընտանեկան ճամբարում:
Ճամբարին կարող են մասնակցել 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 2013-2019 թթ. ծնված երեխաներն ու նրանց մայրիկները: Առաջարկում ենք հագեցած ճամբարային ծրագիր, հոգեբանական աջակցության թերապիաներ, երեքանգամյա սնունդ և, իհարկե, ուրախ ու հաճելի ժամանց:
Պահանջվող փաստաթղթեր. 👇
✅ ծնողի անձնագրի պատճե
✅ երեխաների ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճե
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտերը ստորև․ 👇
🗓 հոկտեմբերի 30-նոյեմբերի 1
🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSephal9ycQVnqEOdf9vEnclC2svGGaxSZ3G15xeARyofVneGw/viewform:
🗓 նոյեմբերի 20-22
🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScayvBfBc8Nn_x-dfmxsmusg2KzQdgFEL1tXRf8FA_1e6z-lw/viewform:

📌 Ուշադրություն․ այն ընտանիքները, որոնք նախկինում մասնակցել են ընտանեկան ճամբարին, չեն կարող կրկին մասնակցել։
👉 Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ☎️ 055 683 173 հեռախոսահամարով 🗓 կամ 📧 [email protected] էլ. հասցեով:

ԱՊՐԻ Արմենիայի «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» համաժողովը համախմբեց քաղաքական գործիչների, դիվանագետների, գո...
29/09/2026

ԱՊՐԻ Արմենիայի «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» համաժողովը համախմբեց քաղաքական գործիչների, դիվանագետների, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նախանշելու զարգացման առանցքային ուղղություններում Հայաստանի առաջ ընթանալու ուղիները։
Համաժողովի շրջանակում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը վարեց «Բացահայտելով Սփյուռք-Հայրենիք միասնության ուժը» խորագրով պանելային քննարկումը։ Քննարկման առանցքում Սփյուռքի ներուժն էր՝ ոչ միայն ինքնության և հայրենիքի հետ կապերի պահպանման, այլև Հայաստանի զարգացմանն ու պետական կարողությունների ամրապնդմանը նպաստող ռազմավարական ռեսուրսի տեսանկյունից։
📌 ԱՊՐԻ Արմենիայի հիմնադրումը ՀԲԸՄ-ի՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ նախաձեռնություններից է։ Հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն աջակցում է կենտրոնի գործունեությանը՝ իր համաշխարհային մասնագիտական ցանցի և նոր հաստատություններ ստեղծելու ու զարգացնելու բազմամյա փորձի միջոցով։

Շարունակելով սերունդների աջակցության իր բազմամյա ավանդույթը՝ ՀԲԸՄ ղեկավարությունն արձագանքեց ժամանակի պահանջներին՝ գիտակ...
28/09/2026

Շարունակելով սերունդների աջակցության իր բազմամյա ավանդույթը՝ ՀԲԸՄ ղեկավարությունն արձագանքեց ժամանակի պահանջներին՝ գիտակցելով, որ կարիերայի հաջողությունն այլևս չի սահմանափակվում միայն բարձրագույն կրթության դիպլոմ ստանալով։ Մասնագիտական փորձառությունը դարձավ երիտասարդների մասնագիտական ներուժի զարգացման հիմնական բանալին։ 1987 թվականին մեկնարկեց ՀԲԸՄ Նյու Յորքի ամառային փորձառության ծրագիրը (NY SIP)՝ նպատակ ունենալով զորացնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելու ճանապարհին՝ բացառիկ մասնագիտական հնարավորություններ տրամադրելու միջոցով։ Ծրագրի հաջողությունը հիմք դարձավ տարբեր քաղաքներում քույր ծրագրերի ստեղծման համար՝ ի վերջո վերածվելով «Գլոբալ առաջնորդություն» ծրագրի (Global Leadership Program), որն այսօր ներառում է նաև մենթորություն և առաջնորդության դասընթացներ։

🙏 Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների անմահ հիշատակին: Մեր քաջորդիների ...
27/09/2026

🙏 Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների անմահ հիշատակին:
Մեր քաջորդիների անուններն ու գործած սխրանքը հավերժ կմնան բոլորիս սրտերում և պատմության էջերում: 🇦🇲

🇧🇷 🇦🇲 ՀԲԸՄ Բրազիլիայի հրավերով Հայաստան է ժամանել բրազիլացի լրագրողների հերթական պատվիրակությունը՝ բացահայտելու և բրազիլ...
25/09/2026

🇧🇷 🇦🇲 ՀԲԸՄ Բրազիլիայի հրավերով Հայաստան է ժամանել բրազիլացի լրագրողների հերթական պատվիրակությունը՝ բացահայտելու և բրազիլական լսարանին ներկայացնելու ժամանակակից Հայաստանը և երկրի զարգացող տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Այցի շրջանակում լրագրողները հանդիպումներ ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ոլորտի տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ: Լրագրողներն այցելեցին նաև Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նաև ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի, որտեղ էլ ծանոթացան Հայաստանում Միության և ԱՊՐԻ Արմենիա-ի գործունեությանն ու երկրի զարգացմանն ուղղված ծրագրերին։
Այս նախաձեռնությամբ ՀԲԸՄ Բրազիլիան շարունակում է Հայաստանը ներկայացնել Բրազիլիայի հանրությանը՝ բացահայտելով երկրի տարբեր կողմերը՝ հարուստ ժառանգությունից մինչև արագ զարգացող տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգ։

Address

2/2 Melik-Adamyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+37460722222

Alerts

Be the first to know and let us send you an email when AGBU Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to AGBU Armenia:

Shortcuts

Share