Yerevan Press Club

Yerevan Press Club Founded in July 1995, Yerevan Press Club is the first professional association of journalists in Arm

2026թ․ սեպտեմբերի 24-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հանրային հերթական հանդ...
07/10/2026

2026թ․ սեպտեմբերի 24-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հանրային հերթական հանդիպումը։

Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության պատմությունը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործառույթները եւ բողոքներ ուղարկելու կարգը։

Հանդիպումն ամփոփվեց Հայաստանում մեդիա ոլորտի զարգացմանը վերաբերող քննարկմամբ։

Միջոցառումը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
European Union in Armenia
Media Initiatives Center

🇦🇲 🇩🇪 [Eng. ⬇️] Հիանալի լրագրողների խումբ, որն իսկապես հետաքրքրված էր Հայաստանով ու տեղական մարտահրավերներով և բաց չթողե...
29/09/2026

🇦🇲 🇩🇪 [Eng. ⬇️] Հիանալի լրագրողների խումբ, որն իսկապես հետաքրքրված էր Հայաստանով ու տեղական մարտահրավերներով և բաց չթողեց առիթը խորապես ուսումնասիրելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումները։

🤝 Արդեն վեցերորդ տարին է, ինչ Երևանի մամուլի ակումբը Deutsche Gesellschaft e.V.-ի հետ համատեղ և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է հայ և գերմանացի լրագրողների փոխանակման ծրագիրը։

🤳 Մեկ շաբաթ շարունակ գերմանացի գործընկերները հնարավորություն ունեցան հանդիպել և երկխոսել տեղական մեդիայի, քաղաքացիական հասարակության ու պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին նրանց խորությամբ ընկալել հայաստանյան համատեքստը, առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

🇪🇺 Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով ԵՄԱ-ն կհրապարակի գերմանացի լրագրողների հետազոտական նյութերը Հայաստանի մասին։ Միևնույն ժամանակ, շուտով հայ լրագրողների խումբը փոխայցով կմեկնի Գերմանիա՝ ուսումնասիրելու Եվրոպական միության փորձն ու իրականացնելու սեփական հետազոտությունները։



🇦🇲 🇩🇪 An incredible group of journalists who were genuinely interested in Armenia and its local challenges, making the absolute most of every opportunity to gain deep insights into the developments taking place in our country.

🤝 For six consecutive years, the Yerevan Press Club, in close cooperation with Deutsche Gesellschaft e.V. and with financial support from the Federal Foreign Office of Germany, has been implementing this journalists' exchange program between Armenia and Germany.

🤳 Throughout the week, our German colleagues had the opportunity to meet and engage in dialogue with representatives of local media, civil society, and state institutions. These meetings enabled them to gain a comprehensive understanding of the Armenian context, key challenges, and potential solutions.

🇪🇺 We are pleased to announce that YPC will soon publish the research articles produced by the German journalists on Armenia. Furthermore, a group of Armenian journalists will soon depart for Germany on a reciprocal research trip to explore European Union best practices and conduct their own research.

🇩🇪 [Eng ⬇️] Գերմանացի լրագրողների հետազոտական այցի հերթական հագեցած օրն ուղղված էր քաղաքացիական հասարակության ներկայացու...
28/09/2026

🇩🇪 [Eng ⬇️] Գերմանացի լրագրողների հետազոտական այցի հերթական հագեցած օրն ուղղված էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոլորտային փորձագետների հետ հանդիպումներին։

🤝 Օրը մեկնարկեց Արցախի նախկին պետական նախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմամբ։ Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, առկա խնդիրներն ու հումանիտար մարտահրավերները։

👩‍💻 Այնուհետև մասնակիցները հանդիպեցին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ կատարվեց պետական և տեղական ինքնակառավարման համակարգերին, կոռուպցիայի ընկալման համաթվին, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված դիտորդական առաքելության արդյունքներին։

📰 Օրվա երկրորդ հատվածում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) ծրագրերի ղեկավար Սեդա Առաքելյանը ներկայացրեց նախընտրական և հետընտրական տեղեկատվական միջավայրի զարգացումները։ Խոսվեց հիմնական դերակատարների, արձանագրված նարատիվների, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների համատեքստում արտաքին ազդեցության և առցանց ապատեղեկատվական արշավների մեխանիզմների մասին։

🎤 Աշխատանքային օրն ամփոփվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (MIC)։ Media.am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ լրագրողները քննարկեցին Հայաստանի մեդիա լանդշաֆտը, ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդները և ընտրությունների ընթացքում իրականացված յուրօրինակ մեդիա համագործակցության նախաձեռնությունը՝ Popup Newsroom-ը։

📌 Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Deutsche Gesellschaft e.V.

🇩🇪 Another insightful day of the German journalists' study trip was dedicated to meetings with civil society representatives and domain experts.

🤝 The day began with a meeting with Artak Beglaryan, former State Minister and former Human Rights Ombudsman of Artsakh. Discussions focused on the legal and socioeconomic status of forcibly displaced persons from Nagorno-Karabakh, as well as ongoing challenges and humanitarian issues.

👩‍💻 Next, the participants met with representatives of Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia. The agenda covered state and local governance systems, Corruption Perceptions Index trends, transparency, accountability, and the key findings of the parliamentary election observation mission.

📰 In the second half of the day, Seda Arakelyan, FIMI Programs Manager at the Media Diversity Institute - Armenia (MDI), presented developments in the pre-election and post-election information environment. The discussion touched upon key actors, documented narrative trends, as well as foreign information manipulation and interference (FIMI) and online disinformation campaigns surrounding the parliamentary elections.

🎤 The working day concluded at the Media Initiatives Center (MIC). Together with Gegham Vardanyan, Editor-in-Chief of Media.am, the journalists explored Armenia's media landscape, counter-disinformation strategies, and the Popup Newsroom—a unique joint electoral monitoring initiative implemented during the elections.

📌 The project is implemented with financial support from the Federal Foreign Office of Germany.

[Eng ⬇️] 🗣️ Այսօր Երևանի մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Բորիս Նավասարդյանի հետ։ Քննարկումների առանցքում էին Հա...
24/09/2026

[Eng ⬇️] 🗣️ Այսօր Երևանի մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Բորիս Նավասարդյանի հետ։ Քննարկումների առանցքում էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղության գործընթացի զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումների սցենարները։

🏛️ Օրվա երկրորդ հատվածում լրագրողները ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունում հանդիպեցին նախարարի խորհրդական Վահան Հունանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու պետական մտածողության փոխակերպմանն ուղղված քայլերը, որոնք հանձնառել է կառավարությունը։

⊜ Այսպիսով, ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակին և ընթացիկ զարգացումներին՝ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական կառույցների տեսանկյունից։

👩‍💻 Առաջիկա երկու օրերին գերմանացի լրագրողներն իրականացնելու են դաշտային աշխատանքներ՝ հարցազրույցների և ուսումնասիրությունների միջոցով, որից հետո կվերսկսվեն հանդիպումները ոլորտային փորձագետների հետ։

📌 Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Deutsche Gesellschaft e.V.

🗣️ Today, a meeting was held at the Yerevan Press Club with Boris Navasardyan. Discussions focused on Armenia-Azerbaijan relations, developments in the peace process, the Armenia-Turkey normalization process, as well as current challenges and potential development scenarios.

🏛️ In the second half of the day, the journalists met with Vahan Hunanyan, Advisor to the Minister, at the Ministry of Foreign Affairs and International Trade of the Republic of Armenia. The discussion covered Armenia's foreign policy priorities, the "Crossroads of Peace" project, and the government's commitments toward transforming state mindset and governance.

⊜ In this way, the project enables participating journalists to gain comprehensive insights into Armenia's internal and external political landscape from the perspectives of both civil society and official state bodies.

👩‍💻 Over the next two days, the German journalists will conduct field research through interviews and on-the-ground studies, after which thematic meetings with experts will resume.

📌 The project is implemented with financial support from the Federal Foreign Office of Germany.

[Eng ⬇️] 🏛️ Աշխատանքային օրը սկսեցինք ՀՀ Ազգային ժողով այցելությամբ։ Շրջայցը մեկնարկեց ԱԺ թանգարանում և գրադարանում, որտ...
23/09/2026

[Eng ⬇️] 🏛️ Աշխատանքային օրը սկսեցինք ՀՀ Ազգային ժողով այցելությամբ։ Շրջայցը մեկնարկեց ԱԺ թանգարանում և գրադարանում, որտեղ մասնակիցներն առիթ ունեցան ծանոթանալու այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների կողմից ԱԺ-ին փոխանցված նվերներին, ինչպես նաև Հայաստանի պատմությանն առնչվող արժեքավոր գրքերին։ Այնուհետև խումբը հանդիպեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ․ քննարկվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև մեդիայի ազատության և ժողովրդավարական գործընթացներին առնչվող հարցեր։

🎤 Օրվա երկրորդ հատվածում մասնակիցներն այցելեցին ՍիվիլՆեթի և Factor TV-ի խմբագրություններ։ Քննարկումների առանցքում էին Հայաստանում որակյալ լրագրության զարգացումը, ընտրությունների համատեքստում ապատեղեկատվությանն ու հիբրիդային հարձակումներին դիմակայումը, ինչպես նաև լրատվամիջոցների ամենօրյա աշխատանքային մարտահրավերները։

🤝 Օրն ամփոփվեց Երևանի մամուլի ակումբի գրասենյակում, որտեղ կայացավ հայ և գերմանացի լրագրողների ցանցային հանդիպումը։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամբ, քննարկեցին հետազոտական թեմաներ և պայմանավորվեցին փոխադարձ աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Գերմանիայում անհատական հետազոտությունների իրականացման ընթացքում։

📌 Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։



🏛️ The working day began with a visit to the National Assembly of Armenia / Ազգային ժողով. The tour started at the Parliament Museum and Library, where participants had the opportunity to view gifts presented to the National Assembly by high-level foreign delegations, as well as valuable books on Armenian history. Afterwards, the group met with Artur Khachatryan, Member of Parliament from the "Armenia" Faction. Discussions focused on the normalization process of Armenia-Turkey relations, the Armenia-Azerbaijan peace process, Armenia's domestic and foreign policy, as well as media freedom and democratic developments.

🎤 In the second half of the day, participants visited the newsrooms of CivilNet and Factor TV. Discussions centered on the development of quality journalism in Armenia, countering disinformation and hybrid threats in the context of elections, and the daily operational challenges faced by media outlets.

🤝 The day concluded at the Yerevan Press Club office with a networking meeting between Armenian and German journalists. Participants shared their professional experiences, discussed research topics, and agreed to support each other in conducting individual research in both Armenia and Germany.

📌 The project is implemented with financial support from the Federal Foreign Office of Germany.

Deutsche Gesellschaft e.V.

[Eng. ⬇️] Երևանի մամուլի ակումբի և Deutsche Gesellschaft e.V.-ի «Ամրապնդելով ընտրությունների լուսաբանումը Հայաստանում» հ...
22/09/2026

[Eng. ⬇️] Երևանի մամուլի ակումբի և Deutsche Gesellschaft e.V.-ի «Ամրապնդելով ընտրությունների լուսաբանումը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել գերմանացի լրագրողների խումբը։ Մեկ շաբաթ շարունակ նրանք այցելելու են պետական, դիվանագիտական, մեդիա, իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կառույցներ, իրականացնելու են դաշտային ուսումնասիրություններ։

🤝 Առաջին աշխատանքային օրն անցավ հագեցած ու արդյունավետ։ Հետազոտական այցը մեկնարկեց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հենինգի հետ հանդիպմամբ։ Քննարկվեցին Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ հարաբերությունները, երկկողմ քաղաքական, մշակութային ու սոցիալական կապերը, ինչպես նաև ընտրությունների, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ պայքարին առնչվող հարցերը։

🇦🇲🇪🇺 Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները հանդիպեցին Եվրոպական ինտեգրման հարցերով փորձագետ Մանե Ադամյանի հետ։ Անդրադարձ կատարվեց ԵՄ ինտեգրմանը, CEPA պարտավորությունների կատարմանը, վիզաների ազատականացմանն ու ԵԱՏՄ-ԵՄ տնտեսական դիլեմաներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը։

🎞️ Աշխատանքային օրն ամփոփվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն շրջայցով։ Մասնակիցները ծանոթացան քաղաքական հաղորդումների տաղավարներին, խոսեցին քաղաքական դիսկուրսների և դեբատների մշակույթի, լրատվամիջոցների ազատության մասին, ինչպես նաև այցելեցին արխիվ՝ տեսնելու, թե ինչպես են վերականգնվում ու թվայնացվում Հայաստանի պատմության կարևորագույն դրվագները։

📌 Ծրագիրը նպատակ ունի զարգացնել հայ լրագրողների կարողությունները ընտրությունների լուսաբանման, ապատեղեկատվության դիմակայման և կոնֆլիկտազգայուն լրագրության ոլորտներում՝ միաժամանակ խթանելով հայ և գերմանացի լրագրողների միջև փորձի փոխանակումն ու բարձրացնելով Հայաստանի վերափոխումների տեսանելիությունը եվրոպական մեդիայում։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։



Within the framework of the joint project “Strengthening Election Reporting in Armenia,” implemented by the Yerevan Press Club and Deutsche Gesellschaft e.V., a delegation of German journalists has arrived in Armenia. Over the course of a week, they will visit state and diplomatic institutions, media outlets, and human rights and civil society organizations, as well as conduct field research.

🤝 The first working day was intense and highly productive. The study trip began with a meeting with Lars Hennig, Deputy Head of Mission at the Embassy of the Federal Republic of Germany in Armenia. Discussions covered Armenia-Germany and Armenia-EU relations, bilateral political, cultural, and social ties, as well as issues related to elections, countering disinformation, and tackling media manipulation.

🇦🇲🇪🇺 In the second half of the day, participants met with Mane Adamyan, expert on European integration issues. The agenda focused on Armenia's EU integration process, the implementation of CEPA commitments, visa liberalization, and the EAEU-EU economic dilemmas currently facing Armenia.

🎞️ The working day concluded with a study visit to the Public Television Company of Armenia. Participants explored the studios for political programming, discussed political discourse, debate culture, and media freedom, and visited the broadcasting archives to see how key moments in Armenia's history are being restored and digitized.

📌 The project aims to empower Armenian journalists in election coverage, build resilience against disinformation, and support conflict-sensitive reporting, while fostering cross-border exchange between Armenian and German journalists and raising the visibility of Armenia's transformation in European media.

The project is implemented with financial support from the Federal Foreign Office of Germany.

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Ахмед Алили (Баку) и Самвел Меликсет...
29/07/2026

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Ахмед Алили (Баку) и Самвел Меликсетян (Ереван) анализируют ключевые геополитические и региональные процессы прошедшей недели.
Программа подготовлена в рамках совместной инициативы Ереванского и Бакинского пресс-клубов и транслируется на совместной армяно-азербайджанской медиаплатформе Press Clubs TV.
👉 https://www.ypc.am/lineofcontact/2026/07/27-07-2026-rus/

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Ахмед Алили (Баку) и Самвел Меликсетян (Ереван) анализируют ключевые геопол....

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи политолог Нариман Алиев (Баку...
29/07/2026

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи политолог Нариман Алиев (Баку) и специалист по международным отношениям Вардуи Арутюнян (Ереван) анализируют эволюцию посреднических усилий после войны 2020 года. Как статус главного медиатора перешел от Москвы к Брюсселю? С чем остались стороны на фоне прямых переговоров и усиления роли США?
Программа подготовлена в рамках совместной инициативы Ереванского и Бакинского пресс-клубов и транслируется на совместной армяно-азербайджанской медиаплатформе Press Clubs TV.
👉 https://www.ypc.am/lineofcontact/2026/07/23-07-2026-rus/

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи политолог Нариман Алиев (Баку) и специалист по международным отноше....

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Фархад Мамедов (Баку) и Самвел Мелик...
29/07/2026

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Фархад Мамедов (Баку) и Самвел Меликсетян (Ереван) подводят геополитические итоги недели: “новая нормальность” в отношениях Азербайджана с Россией, перспективы формата “3+3”, назначение К. Соколова главой фонда TRIPP+, заявления Москвы о коридорах на Южном Кавказе и новая миссия ЕС в Армении против гибридных угроз.
Программа подготовлена в рамках совместной инициативы Ереванского и Бакинского пресс-клубов и транслируется на совместной армяно-азербайджанской медиаплатформе Press Clubs TV.
👉 https://www.ypc.am/lineofcontact/2026/07/20-07-2026-rus/

В новом выпуске рубрики “События недели” программы “Линия соприкосновения” эксперты Фархад Мамедов (Баку) и Самвел Меликсетян (Ереван) подводят геополитические...

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи Борис Навасардян (Ереван) и Э...
29/07/2026

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи Борис Навасардян (Ереван) и Эльчин Шихлы (Баку) обсуждают и анализируют политизацию футбола на ЧМ 2026, влияние Трампа и Инфантино на ход турнира, футбольные симпатии в Армении и Азербайджане, проблемы клубного и детского футбола в обеих странах, а также идею совместной региональной заявки на проведение крупного турнира.
Программа подготовлена в рамках совместной инициативы Ереванского и Бакинского пресс-клубов и транслируется на совместной армяно-азербайджанской медиаплатформе Press Clubs TV.
👉 https://www.ypc.am/lineofcontact/2026/07/16-07-2026-rus/

В новом выпуске рубрики “Актуальная тема” программы “Линия соприкосновения” гости передачи Борис Навасардян (Ереван) и Эльчин Шихлы (Баку) обсуждают и анализиру...

Address

9b Gh. Parpetsi Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410530067

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan Press Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Yerevan Press Club:

Shortcuts

Share