09/05/2023
Սիրելի՛ հետևորդներ
Հայցում ենք ձեր ներողամտությունը, տեխնիկական խնդիրների պատճառով օլիմպիադայի արդյունքները հրապարակվում են կրկին։
Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցում անցկացվեց Արցախի պատմությունից օլիմպիադան` նվիրված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 31-րդ ամյակին:
Օլիմպիադայի մասնակիցների հետ կազմակերպվել է նաև օդամղիչ հրացանից հրաձգության մրցույթ։
1. Օլիմպիադայի հաղթողները ըստ մրցանակային տեղերի՝
1) Մարտակերտի շրջանի Հաթերքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ՝ Ժորա Արմենի Հարությունյան,
2) Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ Յուրի Արարատի Դանիելյան,
3) Ասկերանի շրջանի Նորագյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ՝ Ավագ Արմենի Ավագյան,
4) Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ.11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ Սլավա Սամվելի Սեյրանյան,
5) Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ Արման Արմենի Մկրտիչյան։
1-5-րդ տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից արժեքավոր նվերներով՝ 1-ին տեղը՝ դյուրակիր համակարգիչով, 2-5-րդ տեղերը՝ սմարթֆոններով: Նվերները հաղթողներին է հանձնել ԱՀ նախագահի խորհրդական, ՀԿ համահիմնադիր՝ Լուսինե Ղարախանյանը:
1-3-րդ տեղերը պարգևատրվել են նաև ՀԿ կողմից՝ համապատասխանաբար 300.000, 200.000 և 100.000 դրամ գումարով:
2. Հրաձգության մրցույթի արդյունքներն են՝
1) Ասկերանի միջնակարգ հոսքային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի՝ Սվետլանա Դարիկի Շահրամանյան,
2) Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ՝ Մհեր Արտյոմի Համբարձումյան,
3) Մարտունու հ.1 միջնակարգ հոսքային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ՝ Հայկ Արմենի Բաղրյան։
Հրաձգությունից 1-3-րդ տեղեր գրաված աշակերտները խրախուսվել են ԱՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի կողմից արժեքավոր, իսկ բոլոր մասնակիցները՝ խորհրդանշական նվերներով:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մրցանակային տեղեր գրաված աշակերտներին և բոլոր մասնակիցներին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր ամեն ինչ արել են միջոցառումը կայանալու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Նորայր Մկրտչյանի և ԱՀ պաշտպանության նախարարությանը՝ ի դեմս գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի, միջոցառմանը աջակցելու համար:
Շնորհավո՛ր տոնդ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ։