01/03/2026
Սիրելի որսորդներ,
2025–2026 թթ. որսաշրջանը պաշտոնապես ավարտվեց։
Սա լավ և հաջողված սեզոն էր։ Շատ հանդիպումներ, նոր ծանոթություններ, գեղեցիկ հիշողություններ ու արժանի պահեր։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին՝ պահպանելով օրենքը, հարգելով բնությունը և պահելով որսորդական մշակույթը։
ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին կարգապահության, պատասխանատվության և միասնության համար։ Ձեր շնորհիվ սեզոնը անցավ պատվով։
Այժմ ժամանակն է ձկնորսության։
Քանի դեռ որսաշրջանը փակ է, կարելի է ժամանակը նվիրել բնությանը՝ ձկնորսությամբ, հանգստով և խաղաղությամբ։
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝
– կազմակերպելով միջոցառումներ,
– աջակցելով բնապահպանական ծրագրերին,
– մասնակցելով բնության պահպանման նախաձեռնություններին։
Որսը միայն որս չէ։ Դա մշակույթ է, ավանդույթ և պատասխանատվություն։
Կհանդիպենք նոր սեզոնին։
Իսկ մինչ այդ՝ բարի ձկնորսություն։
«Հայ Որսորդ»
#որսորդ #որս #որսորդություն