Նախաձեռնություններ Ինթերնեշնլ ՀԿ-Initaitves International NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Նախաձեռնություններ Ինթերնեշնլ ՀԿ-Initaitves International NGO
Call Directions Website Contact the organization

Նախաձեռնություններ Ինթերնեշնլ ՀԿ-Initaitves International NGO ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԿ

"ԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ" Նախագիծ - ԴԱՐՁԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ‼️‼️‼️ ԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ+ARMENIAN POWERSPELL‼️«Գրագետ Սերունդ» -ը ի...
25/08/2026

"ԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ" Նախագիծ - ԴԱՐՁԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ‼️‼️‼️
ԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ+ARMENIAN POWERSPELL

‼️«Գրագետ Սերունդ» -ը իրենից ներկայացնում է մարզերի դպրոցներում հայերեն լեզվի իմացության աստիճանի բարձրացման և նրա ուսուցման ժամանակակից գործիքների ներդրման անչափ կարևոր նախագիծ։

‼️Այս խնդիրը ամբողջությամբ լուծում է աշխարհում միակ հայերեն լեզվի էլեկտրոնային սրբագրիչ ծրագիրը՝ «Արմենիան Փաուերսփել» -ը։

‼️Մենք նախատեսում ենք «Արմենիան Փաուերսփել» ծրագիրը ներդնել Արարատի մարզի 112 դպրոցներում 1 տարի տևողությամբ։ Ուսուցանել աշակերտներին հայերեն լեզուն նաև «Արմենիան Փաուերսփել»-ի օգնությամբ։ Վերջապես ուսուցանել հայոց լեզուն ժամանակակից գործիքներով, որպեսզի մեր երեխաներին հեշտ և ավելի ընկալելի լինի։

‼️«Գրագետ Սերունդ» նախագծով մենք ցանկանում ենք բարձրացնել մեր մարզերի, տվյալ դեպքում, Արարատի մարզի դպրոցականների հայերեն լեզվի իմացությունը՝ տալով նրանց լեզվի ուսուցման ժամանակակից գործիք։

‼️ԱՐՄԵՆԻԱՆ ՓԱՈՒԵՐՍՓԵԼ-ի մասին․․․․
Արմենիան Փաուերսփել-ը համակարգչային ծրագիր է, որը ներբեռնվում է համակարգչի մեջ և ակտիվացումից հետո 1 րոպեում մոտ 20 էջ արագությամբ ստուգում է հայերեն տեքստերի ուղղագրությունը, կետադրությունը և այլն։

‼️Ծրագիրը տառասխալ ուղղելիս ցույց է տալիս հայերեն լեզվի այն կանոնը, որի վրա հիմնվելով, այն առաջարկում է ուղղումը։ Այսպիսով` երեխան սովորում է և՛ ուղղագրությունը, և՛ հայերեն լեզվի կանոնները։ Ծրագիրը աշխատում է word, excel, powerpoint ծրագրերում։

‼️2025թ Արմենիան Փաուերսփել-ը լիցենզավորվել է որպես կրթական ծրագիր և ունի թույլտվություն ուսուցանվելու հանրակրթության ոլորտում։

‼️Նախագիծը պիլոտային է։ Փնտրում ենք հովանավորներ այս անչափ կարևոր նախագիծը իրականացնելու համար։ Ծրագրի հաջողությունից հետո, նախատեսում ենք նախագիծը իրականացնել նաև այլ մարզերում և Երևանում՝ անհրաժեշտ ֆինանսավորման հայթայթման դեպքում։

Ucom Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ ՀՀ ֆինանսների նախարարություն Team Telecom Armenia Viva

Եթե հետաքրքրված ես զանգիր +37493 777 204

#գրագետսերունդ #արմենիանփաուերսփել #հայերենիէլեկտրոնայինսրբագրիչ #հովանավոր #դարձիրհովանավոր

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕԴՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ․․․🍀Ի՞նչ կանաչապատում է անհրաժեշտ Երևանին🍀Ո՞րն է եվրոպական հաջողված փորձը 🌿🪾🌳4․ 🌳Երևանին անհրաժե...
25/08/2026

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕԴՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ․․․
🍀Ի՞նչ կանաչապատում է անհրաժեշտ Երևանին
🍀Ո՞րն է եվրոպական հաջողված փորձը 🌿🪾🌳

4․ 🌳Երևանին անհրաժեշտ են մեծ ծառապատ այգիներ- օդի ջերմաստիճանը նվազեցնելու, ստվերոտ տեղերը ավելացնելու, փոշին կլանելու համար

5․ 🌳Ոռոգման կաթիլային համակարգ - ծառատունկ անելուց առաջ պետք է ստեղծել կաթիլային ոռոգման համակարգ, որպեսզի տնկված ծառերը աճեն և ծառայեն իրենց նպատակին։

6․🌳 Երևանը պետք է շրջապատված լինի անտառածածկույթով - Երևանը հանդիսանում է Հայաստանի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Այստեղ են գալիս ամեն օր բազմաթիվ մեքենաներ մարզերից, Երևանի արվարձաններում և սահմանների մոտ առկա են բազմաթիվ հանքեր, փոշի ստեղծող, ավազ արտադրող կազմակերպություններ, որոնց աշխատանքի պատճառով խեղտոտ օդը, փոշին, ավազը անխոչընդոտ թափանցում են քաղաք։ Եթե լինի անտառածածկ տարածք ողջ Երևանի շուրջ, այս խնդիրը մեծապես կլուծվի։

7․ 🌳 Շենքերի կանաչապատումը - Եվրոպայում սովորական բան է, երբ շենքերը ամբողջությամբ կամ նրանց տանիքները կանաչապատ են։ Սա ստեղծում է շենքի և շրջապատի համար հով միկրոկլիմա, գեղեցիկ է, էսթետիկ է և իր չափով պայքարում է օդի աղտոտվածության դեմ։ Երևանում մատների վրա կարելի է հաշվել նման շենքերը։ Բայց մեծ հնարավորություններ կան այդ տեսակի կանաչապատումը կիրառելու համար հենց Երևանում
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

#մաքուրօդ #կանաչապատում #արդյունավետկառավարում #օդԵրևանին #նախաձեռնություններինթերնեշնլհկ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕԴՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ․․․🍀Ի՞նչ կանաչապատում է անհրաժեշտ Երևանին🍀Ո՞րն է եվրոպական հաջողված փորձը 🌿🪾🌳🌳Երևանում պարզապես ...
25/08/2026

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕԴՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ․․․
🍀Ի՞նչ կանաչապատում է անհրաժեշտ Երևանին
🍀Ո՞րն է եվրոպական հաջողված փորձը 🌿🪾🌳

🌳Երևանում պարզապես ծառեր տնկելը արդյունավետ չի կարող լինել։ Պետք է ստեղծել կանաչ ենթակառուցվածքների համակարգ։
1․ 🌳Բազմաշերտ կանաչապատում - ճանապարհների երկայնքով տնկվում են թփեր-ցածր ծառեր-բարձր ծառեր-մայթ։ Այս ձևով մեքենաների և փողոցի փոշին՝ PM10-ը կլանվում է փոքր թփերի միջոցով։

2․ 🌳Երևանը պարտադիր պետք է ունենա մշտադալար ծառեր/թփեր - Ձմռան ամիսներին այլ ծառեր կորցնում են իրենց կանաչ տեսքը և տերևները, իսկ աղտոտվածությունը շարունակվում է ամբողջ տարին, այդ պատճառով մշտադալար ծառերը և թփերը պարտադիր են քաղաքում ամբողջ տարին օդը մաքրելու համար

3․ 🌳Կարևոր է ընտրել թե որ ծառատեսակներն են արդյունավետ Երևանի համար - Դրանք են՝ Սոսին, կաղնին, հացենին, թխկին։ Այս ծառատեսակները ի վիճակի են դիմանալու Երևանի չոր ամառային եղանակին և ջրի սակավությանը։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Շարունակելի․․․․
#մաքուրօդ #կանաչապատում #արդյունավետկառավարում #օդԵրևանին #նախաձեռնություններինթերնեշնլհկ

25/08/2026
25/08/2026

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողով 2024թ

20 էջ 1 րոպեում-երբեք այսքան արագ չեն սրբագրվել քո տեքստերը ․․․․ Armenian Powerspell !!   #հայերենտեքստերիսրբագրիչ  #էլե...
21/07/2026

20 էջ 1 րոպեում-երբեք այսքան արագ չեն սրբագրվել քո տեքստերը ․․․․ Armenian Powerspell !!

#հայերենտեքստերիսրբագրիչ #էլեկտրոնայինսրբագրիչ #արմենիանփաուերսփել #գրիրճիշտ

ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱՆԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԻՐ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ🌻 Հասարակական տրանսպորտի փոխարինումը էլեկտրոմոբիլների - Դանիան տրամ...
20/07/2026

ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱՆԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԻՐ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
🌻 Հասարակական տրանսպորտի փոխարինումը էլեկտրոմոբիլների - Դանիան տրամադրում է արտոնություններ էլեկտական տրանսպորտի զարգացմանը և խթանում է էլեկտրոմոբիլների ձեռքբերումը

🌻Հեծանվային տրանսպորտի զարգացումը - Կոպենհագենում բնակիչների մեծամասնությունը տեղաշարժվում է հեծանիվներով, ինչը լուծում է բնակչության առողջ ապրելակերպի հարցը, նաև զգալիորեն պակասեցնում է օդը աղտոտող մեքենաների քանակը

🌻 Վերականգնվող էներգիայի օգտագործումը - Դանիան այն երկրներից է, որ առաջնահերթություն է տալիս քամու էներգիայի օգտագործմանը։ Էլեկտրաէներգիայի մեծ մասը արտադրվում է հսկա հողմակայաններում, ինչի շնորհիվ զգալիորեն նվազել է ածուխի և գազի օգտագործումը

🌻 Խստագույն պատժամիջոցներ շինարարական և կառուցապատող ընկերություններին - Ընդունվել են օրենքներ կապիտալ շինարարության իրականացման ոլորտում, որոնց համաձայն կազմակերպությունները պարտավոր են պահպանել շինարարական աշխատանքների կատարման համար ստեղծված կանոնները, ինչը զգալիորեն նվազեցրել է օդում փոշու առկայությունը, ինչպես նաև PM2.5 PM10 փոշու տեսակների առկայությունը օդում
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․․․

#մաքուրօդերևանին #շնչիրազատ #օդիաղտոտվածությունըհհում #մաքուրօդ #նախաձեռնություններինթերնեշնլհկ #դանիայիփորձ #շարունակելի

‼️Վերջին շաբաթվա ընթացքում օդի աղտոտվածության մակարդակը կենտրոնում հիմնականում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցե...
20/07/2026

‼️Վերջին շաբաթվա ընթացքում օդի աղտոտվածության մակարդակը կենտրոնում հիմնականում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան‼️‼️‼️
ԻՍԿ Ի՞ՆՉՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԴՈՒՄ - ՓՈՇԻՆ
‼️Տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը:

‼️PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա՝ ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ:

‼️PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԿ-Ն ուսումնասիրել է Դանիայի և Գերմանիայի փորձը՝ վերը նշված հարցերի լուծման գործում, որը շուտով կներկայացվի

#մաքուրօդ #նախաձեռնություններինթերնեշնլ

Armenian Powerspell ծրագիրը օգտագործում է գրեթե ողջ պետական ապարատը🔷 ՀՀ Կառավարություն🔷 ՀՀ Ազգային Ժողով🔷 ԿԳՄՍՆ🔷  ՀՀ Դատ...
20/07/2026

Armenian Powerspell ծրագիրը օգտագործում է գրեթե ողջ պետական ապարատը
🔷 ՀՀ Կառավարություն
🔷 ՀՀ Ազգային Ժողով
🔷 ԿԳՄՍՆ
🔷 ՀՀ Դատախազություն
🔷 ՀՀ Նախագահի գրասենյակ
🔷 Հակակոռուպցիոն Կոմիտե և այլն․․
Եթե աշխատում ես հայերեն տեքստերի հետ, Armenian Powerspell քո անփոխարինելի օգնականն է տեսքստերի սրբագրման գործում
ՆԵՐԲԵՌՆԻՐ ԿԱՅՔԻՑ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐ ՔՈ ԼԻՑԵՆԶԻԱՆ
www.powerspell.am

#հայերենիսրբագրիչծրագիր #արմենիանփաուերսփել #հայերենտառասխալներնուղղողծրագիր #անթերիհայերեն #գրագետհայերեն

Address

Մեսրոպ Մաշտոցի պողոտա 24/24
Yerevan
001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410566288

Alerts

Be the first to know and let us send you an email when Նախաձեռնություններ Ինթերնեշնլ ՀԿ-Initaitves International NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Նախաձեռնություններ Ինթերնեշնլ ՀԿ-Initaitves International NGO:

Shortcuts

Share