ACSES - Armenian Center for Socio-Economic Studies

ACSES - Armenian Center for Socio-Economic Studies ACSES-ը վերլուծական կենտրոն է, որը իրականացնում է սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ։
(1)

Հայաստանի և սահմանակից երկրների առևտրաշրջանառությունը✅ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն ներգրավված է միջազգային առևտրու...
31/07/2026

Հայաստանի և սահմանակից երկրների առևտրաշրջանառությունը

✅ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն ներգրավված է միջազգային առևտրում, ինչի մասին վկայում է առևտրաշրջանառության (ապրանքների և ծառայությունների արտահանման ու ներմուծման հանրագումարի) բարձր մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ։ 2025 թվականին սահմանակից երկրների շարքում Հայաստանը գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ 102%, մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում՝ 50%:

✅ Հարկ է նշել, որ Հայաստանի առևտրաշրջանառության և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հատկապես արագ աճել է 2022 թվականից հետո՝ 2024 թվականին հասնելով պատմական առավելագույնի (150%), ինչը մեծապես պայմանավորված էր Հայաստանից վերաարտահանման կտրուկ աճով։

✅ 2021-2025 թվականներին այս ցուցանիշը Թուրքիայում նվազել է 70%-ից մինչև 50%, Իրանում աճել է 43%-ից մինչև 60%, իսկ Վրաստանում և Ադրբեջանում պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ տնտեսության բացության առումով երկրների միջև ճեղքվածքն ավելի ընդգծելով։

Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

#կանքծրագիր #ԿԱՆՔ

Հայկազ Ֆանյան. «Հայաստանը պետք է մտածի գազի մատակարարման դիվերսիֆիկացման մասին»ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ...
27/07/2026

Հայկազ Ֆանյան. «Հայաստանը պետք է մտածի գազի մատակարարման դիվերսիֆիկացման մասին»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության, դրա դիվերսիֆիկացման անհրաժեշտության և առկա այլընտրանքների մասին։

➡️ https://tinyurl.com/57ajank5

Թեմայի վերաբերյալ ACSES վերլուծական կենտրոնը հրապարակել է «Զենքայնացված գազ. ինչու է Հայաստանը խոցելի և ինչպես նվազեցնել կախվածությունը» հոդվածը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/2mswxc4t

Հայկազ Ֆանյան. «Ծիրանի արտահանումը պետք է առաջ մղել  «կապույտ օվկիանոսի» ռազմավարությամբ»։ACSES վերլուծական կենտրոնի ղեկ...
27/07/2026

Հայկազ Ֆանյան. «Ծիրանի արտահանումը պետք է առաջ մղել «կապույտ օվկիանոսի» ռազմավարությամբ»։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Շանթ հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման դիվերսիֆիկացման հնարավորությունների, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման և առկա այլընտրանքների մասին։

➡️ https://tinyurl.com/ywpzuskw

Ընտրված մրգերի և պտուղների ներմուծումը ԵՄ 2025 թ-ին✅ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստան...
14/07/2026

Ընտրված մրգերի և պտուղների ներմուծումը ԵՄ 2025 թ-ին

✅ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ մրգերի և բանջարեղենի նկատմամբ, որոնց արտահանման ավելի քան 90%-ը մինչ այդ ուղղվում էր ռուսական շուկա։ Դրանց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն ծիրանը, դեղձը, ելակը և կեռասը, որոնք Հայաստանից արտահանվող հիմնական մրգերից և պտուղներից են։

✅ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 44,011 տոննա ծիրան, 11,549 տոննա դեղձ՝ ներառյալ նեկտարին, 4,396 տոննա կեռաս և 1,841 տոննա ելակ։

✅ Ռուսական շուկայում կիրառված սահմանափակումների պայմաններում ԵՄ-ն դիտարկվում է որպես հայկական մրգերի արտահանման հնարավոր այլընտրանքային շուկա։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ ԵՄ շուկայի ներմուծման ծավալներն ու հիմնական մատակարարներին՝ պարզելու համար, թե ինչ մրցակցային միջավայրում կարող են հայտնվել հայկական մրգերը։

✅ 2025 թվականին ԵՄ երկրները ներմուծել են 157 հազար տոննա ծիրան, 861 հազար տոննա դեղձ` ներառյալ նեկտարին, 104 հազար տոննա կեռաս և 453 հազար տոննա ելակ։ Այս մրգերի հիմնական մատակարարը ԵՄ շուկայում Իսպանիան է․ մասնավորապես, այն ապահովել է ԵՄ ծիրանի ներմուծման 49%-ը, դեղձի (ներառյալ նեկտարին)՝ 68%-ը, կեռասի՝ 39%-ը և ելակի՝ 50%-ը։

Հայկազ Ֆանյան. «Ռուսական նոր պահանջների ֆոնին ՀՀ բանկերը շուկային ազդակ են տալիս, որ հետաքրքրված չեն ռուբլու կանխիկ գործ...
10/07/2026

Հայկազ Ֆանյան. «Ռուսական նոր պահանջների ֆոնին ՀՀ բանկերը շուկային ազդակ են տալիս, որ հետաքրքրված չեն ռուբլու կանխիկ գործարքներով»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Ազատություն TV-ի հետ հարցազրույցում խոսել է ՀՀ բանկերում ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմնափակման մասին։

➡️ https://tinyurl.com/bdfz4yw8

Արմինե Պետրոսյան. «Առաջին կիսամյակում հարկային եկամուտների աճին առավել մեծ նպաստ է ունեցել եկամտային հարկի և շահութահարկ...
08/07/2026

Արմինե Պետրոսյան. «Առաջին կիսամյակում հարկային եկամուտների աճին առավել մեծ նպաստ է ունեցել եկամտային հարկի և շահութահարկի գծով մուտքերի աճը»

ACSES վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Արմինե Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է 2026 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտների աճի հիմնական գործոնների մասին։

➡️ https://tinyurl.com/ms6pk8wr

Հայկազ Ֆանյան. «Եթե գազի գինը դառնա 350$, պահանջվելու է տարեկան ավել վճարել մոտ $400 մլն` հաշվի առնելով գազի սպառման ներ...
08/07/2026

Հայկազ Ֆանյան. «Եթե գազի գինը դառնա 350$, պահանջվելու է տարեկան ավել վճարել մոտ $400 մլն` հաշվի առնելով գազի սպառման ներկայիս ծավալները»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի տնտեսության վրա ռուսական սահմանափակումների ազդեցության և գազի գնի հնարավոր բարձրացման մասին։

➡️ https://tinyurl.com/mpkmv4vs

Հայկազ Ֆանյան. «7-10 տարի կպահանջվի՝ ԵՄ արտահանելու  այնքան ապրանք, ինչքան ներկայումս արտահանում ենք ՌԴ»ACSES վերլուծակա...
06/07/2026

Հայկազ Ֆանյան. «7-10 տարի կպահանջվի՝ ԵՄ արտահանելու այնքան ապրանք, ինչքան ներկայումս արտահանում ենք ՌԴ»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում խոսել է ռուսական տնտեսական պատժամիջոցների և ԵՄ կողմից սահմանվող ինքնավար միջոցառումների ռեժիմի հնարավորությունների մասին։

➡️ https://tinyurl.com/2r79rwmp

Հայկազ Ֆանյան. «ԵՄ արտահանման համար անհրաժեշտ են միջազգային ընկերություններ, որոնք հայկական ապրանքները կարող են հավուր պ...
06/07/2026

Հայկազ Ֆանյան. «ԵՄ արտահանման համար անհրաժեշտ են միջազգային ընկերություններ, որոնք հայկական ապրանքները կարող են հավուր պատշաճի ներկայացնել ԵՄ շուկայում»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ԵՄ կողմից սահմանվող ինքնավար միջոցառումների ռեժիմի և արտահանման հնարավորությունների մասին։

➡️ https://tinyurl.com/3ktw543f

Գործող ռուսական սահմանափակումների հնարավոր ազդեցությունը ՀՀ արտահանման վրա | 2026✅ Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է...
03/07/2026

Գործող ռուսական սահմանափակումների հնարավոր ազդեցությունը ՀՀ արտահանման վրա | 2026

✅ Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է կիրառել հայկական ծագման և Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Եթե այս սահմանափակումները շարունակվեն մինչև տարեվերջ, այլ հավասար պայմաններում, հնարավոր կորուստները Հայաստանի արտահանման համար կարող է լինել շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 2025թ-ի ՀՀ ՀՆԱ-ի 0.9%-ին և 2025թ-ի Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման (ներառյալ վերաարտահանումները) 3.1%-ին։

✅ Ամենայն հավանականությամբ, ռուսական շուկա պոտենցիալ արտահանման 260 մլն դոլարի հնարավոր կորուստների մի մասը կկլանվի ներքին շուկայում սպառման ավելացման և այլընտրանքային շուկաներ արտահանման միջոցով, հետևաբար իրական ազդեցությունը և՛ արտահանման, և՛ ՀՆԱ-ի վրա շատ ավելի սահմանափակ կլինի։

✅ Հարկ է նշել, որ Ռուսաստանի սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ռուսական շուկա կարանտինային վերահսկողության ենթակա ապրանքների ներմուծմանը, այլև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացվող տարանցիկ արտահանմանը։ Նշված ապրանքների՝ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների ուղղությամբ արտահանման հնարավոր կորուստը գնահատվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

💡 Հարկ է նշել, որ մայիսին Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը՝ այդ որոշումը հիմնավորելով հանքային ջրի բաղադրության մեջ հիդրոկարբոնատների թույլատրելի մակարդակի գերազանցմամբ։ Ինչպես նաև արգելվել է հայկական երեք ընկերությունների արտադրած կոնյակի և գինիների վաճառքը ռուսական շուկայում։ Այս ապրանքների արտահանումը ներառված չէ մեր գնահատակաների մեջ։

💡 Հունիսին Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող ողջ ձկնային արտադրանքի նկատմամբ՝ դադարեցնելով դրա հավաստագրումը և, այդպիսով, փաստացի ամբողջությամբ կասեցնելով հայկական ձկնային արտադրանքի ներմուծումը։ Հունիսի 12-ից Ռուսաստանը նաև սահմանափակել է հայկական ծագման և Հայաստանից արտահանվող՝ կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը։

⚠️ Մեթոդաբանական պարզաբանում՝ գնահատումն իրականացվել է՝ հիմք ընդունելով 2025թ-ի հունիս–դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ից ՌԴ նշված ապրանքների արտահանման ծավալները, ծաղիկների դեպքում՝ մայիս–դեկտեմբեր ամիսների արտահանման տվյալները։

Address

48/1 Str. Nalbandyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499041168

Alerts

Be the first to know and let us send you an email when ACSES - Armenian Center for Socio-Economic Studies posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ACSES - Armenian Center for Socio-Economic Studies:

Shortcuts

Share