«ԷԽՈ» Կազմակերպություն

Directions Website Contact the organization

«ԷԽՈ» Կազմակերպություն Աջակցության հայտի համար՝ www.ekho.am/help
կամ՝ 060 48 94 54

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, և մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման, ապահովման նպատակով:

Այսպիսով, իր գործունեության մեջ առաջնորդվում է օրինականության, ինքնակառավարման և ղեկավարման հրապարակայնության սկզբունքներով: Կազմակերպության կոչված է՝ պաշտպանել և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, իրականացնելով առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որով կազմակերպությունը միտված է խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում:

08/10/2026

Շարունակում ենք պատմել
մեր միջոցառման մասին💚

«Էխո»-ի թիմը միավորում է մարդկանց, ում համար հավասար իրավունքներն ու աջակցությունն առօրյա աշխատանք են, ոչ թե պարզապես խո...
08/10/2026

«Էխո»-ի թիմը միավորում է մարդկանց, ում համար հավասար իրավունքներն ու աջակցությունն առօրյա աշխատանք են, ոչ թե պարզապես խոսքեր

18 տարի՝ Ձեր արձագանքի հետքերով💚

«Էխո»-ի թիմը միավորում է մարդկանց, ում համար հավասար իրավունքներն ու աջակցությունն առօրյա աշխատանք են, ոչ թե պարզապես խո...
08/10/2026

«Էխո»-ի թիմը միավորում է մարդկանց, ում համար հավասար իրավունքներն ու աջակցությունն առօրյա աշխատանք են, ոչ թե պարզապես խոսքեր։

Արդեն 18 տարի՝ Ձեր արձագանքի հետքերով💚

Կիսվում ենք «Թող քո հետքը արձագանքի» միջոցառման գեղեցիկ կադրերով💚Մաս 1
08/10/2026

Կիսվում ենք «Թող քո հետքը արձագանքի» միջոցառման գեղեցիկ կադրերով💚

Մաս 1

24/09/2026

Այս անգամ պատմում ենք Գեղամի պատմությունը։

Գեղամի հետ զրուցել ենք իր երազանքների, վախերի,
ավելի ինքնուրույն քայլելու և երջանիկ լինելու մասին🤍

02/09/2026

Դպրոցում լինելը դեռ չի նշանակում՝ ներառված լինել։

Յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխա ունի կրթության, հավասար մասնակցության և խտրականությունից զերծ միջավայրի իրավունք։ Իսկ այդ իրավունքի լիարժեք իրացումը դեռևս մնում է մեր կարևորագույն խնդիրներից մեկը։

Ներառումը իրավունք է, ոչ թե բարեհաճություն։

Ռոբերտի պատմությունը💙
12/08/2026

Ռոբերտի պատմությունը💙

27/07/2026

💙18 տարի՝ արձագանք, հոգատարություն ու փոխված կյանքեր։

Շնորհակալություն յուրաքանչյուրիդ, ով այս ճանապարհի մի մասն է եղել։ Միասին շարունակենք փոխել կյանքեր…

13/07/2026

18 տարի՝ կողքին լինելու, հավատ տալու ու կյանքեր փոխելու ճանապարհ։

Այս տարիների ընթացքում «Էխո»-ն դարձել է հարյուրավոր ընտանիքների հենարանը՝ աջակցելով հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու ուժ և առաջ շարժվելու։

Այս տեսանյութում խոսում են այդ հարյուրավոր ծնողներից ընդամենը երեքը։ Նրանք պատմում են, թե ինչ է «Էխո»-ն փոխել իրենց կյանքում, ինչ ճանապարհ են անցել միասին և ինչու է այն իրենց համար պարզապես կազմակերպություն չէ, այլ ընտանիք։

18 տարվա պատմությունը հնարավոր չէ տեղավորել մեկ տեսանյութում, բայց երբեմն երեք անկեղծ պատմությունն արդեն բավական է՝ հասկանալու, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ մեկ համայնքը մարդկանց կյանքում։ 💙

10/07/2026

18 տարին միայն թիվ չէ։

Այս տարիների ընթացքում «Էխո»-ն փոխել է հարյուրավոր մարդկանց կյանքեր, բայց այսօր ուզում ենք լսել նրանց, ովքեր տարիներ շարունակ եղել են այս ճանապարհի մի մասը։

Այս ռիլում խոսում են մարդիկ, ովքեր իրենց սրտի, ժամանակի ու տարիների մի մեծ մասը նվիրել են «Էխո»-ին։ Նրանց պատասխաններում կա հիշողություն, շնորհակալություն, ջերմություն ու այն ամենը, ինչ բառերով միշտ չէ, որ հնարավոր է նկարագրել։

Շնորհավոր 18 ամյակ, «Էխո»։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում դարձել են այս ընտանիքի սիրտը։ 💙

Address

Armenia,, Yerevan Marshal Baghramyan Avenue , 68 Building
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:30 - 17:30
Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when «ԷԽՈ» Կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «ԷԽՈ» Կազմակերպություն:

Share