24/05/2026
Գյումրիի Այվազովսկի հյուրանոցում Aivazovsky.hotel.gyumri ավարտվեց Հայկական Բլոտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած խոշոր մրցաշարը, որում հաղթող դարձան ֆեդերացիայի նախագահ Արմեն Մկոյանն ու ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արման Ղարագյոզյանը, որոնք վաստակեցին վարկանիշային 100 միավոր։ 2-րդ հորիզոնականում Սևանի մասնաճյուղը ներկայացնող Գևորգ Մանուկյան/Արթուր Առուստամյան թիմն էր (75 միավոր), իսկ 3-րդ տեղը գրավեցին Բլոտի ակադեմիական ակումբից Ալբերտ Անանյանն ու Արսեն Ալանյանը (50 միավոր)։