Աղավնավանք ԵԿ/ Aghavnavank YC

Աղավնավանք ԵԿ/ Aghavnavank YC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աղավնավանք ԵԿ/ Aghavnavank YC, Youth Organization, 15 Movses Khorenatsi St. (Republic Square), Yerevan.

09/05/2024

Հիանալի հնարավորություն մարզեցի ուսանողների համար, շտապեք դիմել 😍

💡 Մեծագույն գործ անելու միակ միջոցը սիրել այն, ինչ անում ես:💚 Շաբաթ օրը Թովմաս Առաքելյանի հետ քայլարշավ ունեցանք դեպի Աղ...
30/04/2024

💡 Մեծագույն գործ անելու միակ միջոցը սիրել այն, ինչ անում ես:

💚 Շաբաթ օրը Թովմաս Առաքելյանի հետ քայլարշավ ունեցանք դեպի Աղավնավանքի վանական համալիրը։

🔰 Արշավի ընթացքում խոսեցինք 7 արժեքների, 7 Հ-երի մասին` հոգատարություն, համբերատարություն, հանձնառություն, հաղորդություն, համեստություն, հավատարմություն, համարձակություն։ Միասին աղոթեցինք և խոսեցինք եկեղեցու պատմությունից։ Ազգային պարեր սովորեցինք, գյուղական համեղ հյուրասիրություն ունեցանք և օրը ավարտեցինք կիթառի հնչյունները վայելելով։

❤️ Շնորհակալ ենք Թովմաս Առաքելյանին կարևոր արժեքներով կիսվելու և մեր արշավականներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալու համար։

💡 Հզոր Միտք / Strong Mind -ի հաջորդ կանգառը Աղավնավանքում է։ Մարտի 17-ին, ժամը 14։00-ին արի Աղավնավանք կրթվելու, նոր ընկ...
16/03/2024

💡 Հզոր Միտք / Strong Mind -ի հաջորդ կանգառը Աղավնավանքում է։

Մարտի 17-ին, ժամը 14։00-ին արի Աղավնավանք կրթվելու, նոր ընկերներ ու կապեր ձեռք բերելու, ազգայինով լցվելու։

🔰 Միջոցառման ընթացքում`
• կունենանք փոքրիկ #ցուցադրության հատված, որտեղ ներկայացված կլինեն երեխաների նկարած նկարները
• #սեմինար` մասնագիտական կողմնորոշման թեմայով
• #ընդմիջում-նեթվորք ժամ, որի ընթացքում կծանոթանանք իրար հետ և ամուր կապեր ձեռք կբերենք
• #ազգային պարերի ուսուցում։

❤️ Բաց մի թող հնարավորությունը դառնալ #մասնիկը այս հետաքրքիր օրվա։

😍 Օրեր առաջ տեղի ունեցավ տարվա  #ամենամեծ միջոցառումներից մեկը` Հզոր Համայնք 3 -ը։Միջոցառմանը մասնակից դարձան 750+ երիտա...
15/03/2024

😍 Օրեր առաջ տեղի ունեցավ տարվա #ամենամեծ միջոցառումներից մեկը` Հզոր Համայնք 3 -ը։

Միջոցառմանը մասնակից դարձան 750+ երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից։

🔰 Միջոցառման ընթացքում մասնակիցները`
• ծանոթացան գաղափարակից երիտասարդների հետ և ամուր կապեր հաստատեցին ամբողջ Հայաստանի տարածքով
• հնարավորություն ստացան շփվել տարբեր ոլորտի մասնագետների հետ և ձեռք բերել շատ գիտելիքներ
• ստացան համագործակցության առաջարկներ, ինչպես նաև իրենց գաղափարներով կիսվեցին փորձագետների և մասնագետների հետ։

Դե իսկ միջոցառումն ավարտեցինք ազգային պարերով։

❤️ Միջոցառմանը մասնակից դարձան նաև Աղավնավանքի և Դիլիջանի երիտասարդները։ Շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի համայնքապետարանին` տրանսպորտը տրամադրելու և երիտասարդների կայացման գործում ներդրում ունենալու համար։

Address

15 Movses Khorenatsi St. (Republic Square)
Yerevan
0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Աղավնավանք ԵԿ/ Aghavnavank YC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share