12/05/2026
On 10 May 2026, the project team of the EU-funded Support to Justice Sector Reforms in Armenia, Phase 2 programme joined the vibrant celebrations for 2026 in Yerevan. It was an incredible opportunity to step out of the office and engage directly with the citizens.
Our booth was highly active as we presented the ways in which this EU-Armenia collaboration is contributing to a fairer and more efficient future in the justice sector.
We were pleased to reflect on several milestones achieved together with our partners: the Ministry of Justice, Supreme Judicial Council, Corruption Prevention Commission, General Prosecutor's Office, Arbitration and Mediation Center of Armenia (AMCA) and other key justice institutions:
Faster Conflict Resolution: Strengthening the AMCA and partnering with Greece enabling citizens and businesses to resolve disputes faster and more affordably.
Integrity & Fairness: Improving whistleblower protections with insights from Belgium and the Netherlands, and training over 1,000 professionals—including judges and prosecutors.
Gender-Sensitive Justice: Provided gender-sensitive training for judges and prosecutors, promoting fairness and dignity for women in the justice system.
Smarter Rehabilitation: Advancing probation reform with legal reviews (incl. on gender-sensitivity in criminal justice), policy recommendations, and training in European standards, helping reduce re-offending and support community reintegration.
Modernised Court Administration using data-driven studies to tackle delays, moving cases forward more swiftly for Armenian families and businesses.
With over 36 workshops, 7 study visits, 4000+ Anti-Corruption Video Views held, 19+ Expert Briefs, EU-Armenia Strategic Policy Dialogue and Donor Coordination Meeting as well as €5.5 million transferred to the Armenian state budget, the EU’s confidence in Armenia’s reform path is stronger than ever.
The highlight of the day was seeing so many visitors—especially the youth—engage with our "Justice Wishes" postcards. From "I want a justice system that is fair for all" to specific calls for transparency, these handwritten notes are a powerful reminder of why this work matters.
While we celebrated our progress, the day provided a vital lesson in accessibility. Through our conversations with the public, it became clear that we must continue to sharpen our focus on making justice truly accessible for everyone—particularly for people with disabilities, including those with hearing and visual impairments.
The Project Team was pleased to present our work to an engaged and diverse audience. We are returning to work with new insights and strengthened motivation.
, Ecorys FWC Unit, Hakobyan, Khachatryan, Mkrtchyan, Yekmalyan, Sefilyan, Ruzanna Arustamyan, Citterio, DeVos
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի մասնակցությունը Եվրոպայի օրվան
2026 թվականի մայիսի 10-ին Երևանում նշվեց 2026-ը: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, փուլ 2» ծրագրի թիմը սիրով միացավ այս վառ տոնակատարություններին:
Սա հրաշալի հնարավորություն էր դուրս գալու գրասենյակից և անմիջականորեն շփվելու քաղաքացիների հետ: Մեր տաղավարը շատ աշխույժ էր, քանի որ ներկայացնում էինք այն ուղիները, որոնցով ԵՄ-Հայաստան այս համագործակցությունը նպաստում է արդարադատության ոլորտում ավելի արդար և արդյունավետ ապագայի կերտմանը:
Մենք ուրախությամբ անդրադարձանք մեր գործընկերների՝ Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհուրդի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Հայաստանի արբիտրաժի և մեդիացիայի կենտրոնի (ՀԱՄԿ) և արդարադատության այլ հիմնական կառույցների հետ միասին ձեռք բերված մի շարք նշանակալի ձեռքբերումներին:
Վեճերի ավելի արագ լուծում. ՀԱՄԿ-ի հզորացումը և Հունաստանի հետ գործընկերությունը քաղաքացիներին և բիզնեսին հնարավորություն են տալիս վեճերը լուծել ավելի արագ և մատչելի:
Բարեվարքություն և արդարություն. Ազդարարների պաշտպանության բարելավում՝ Բելգիայի և Նիդերլանդների փորձի հիման վրա, և ավելի քան 1000 մասնագետների, այդ թվում՝ դատավորների և դատախազների վերապատրաստում:
Գենդերային զգայունություն. Դատավորների և դատախազների համար գենդերային զգայունության թեմայով դասընթացների իրականացում՝ նպաստելով արդարադատության համակարգում կանանց նկատմամբ արդարությանը և արժանապատվությանը:
Ավելի խելացի վերասոցիալականացում. Պրոբացիայի բարեփոխումների առաջ մղում՝ օրենսդրական վերանայումների (ներառյալ քրեական արդարադատության մեջ գենդերային զգայունության վերաբերյալ), քաղաքականության առաջարկությունների և եվրոպական չափանիշներով վերապատրաստումների միջոցով՝ նպաստելով կրկնահանցագործությունների նվազեցմանը և համայնքային վերաինտեգրմանը:
Դատարանների վարչարարության արդիականացում. Տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունների կիրառում ձգձգումների դեմ պայքարելու համար, ինչը թույլ է տալիս ավելի արագ առաջ մղել գործերը հայաստանյան ընտանիքների և բիզնեսների համար:
Անցկացված ավելի քան 36 աշխատաժողովների, 7 ճանաչողական այցերի, հակակոռուպցիոն տեսանյութերի 4000-ից ավելի դիտումների, 19+ փորձագիտական զեկույցների, ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքական երկխոսության և դոնորների համակարգման հանդիպման, ինչպես նաև Հայաստանի պետական բյուջե փոխանցված 5,5 միլիոն եվրոյի շնորհիվ՝ ԵՄ վստահությունը Հայաստանի բարեփոխումների նկատմամբ ավելի ամուր է, քան երբևէ:
Օրվա ամենահիշարժան պահը բազմաթիվ այցելուների, հատկապես երիտասարդների մասնակցությունն էր մեր «Արդարադատության մաղթանքներ» բացիկների ակցիային:
«Ես ուզում եմ բոլորի համար արդար արդարադատության համակարգ»՝ մաղթանքից մինչև թափանցիկության կոնկրետ կոչեր. այս ձեռագիր գրառումները հզոր հիշեցում են այն մասին, թե ինչու է այս աշխատանքը կարևոր:
Թեև մենք նշում էինք մեր առաջընթացը, օրը հասանելիության վերաբերյալ կարևոր դաս տվեց մեզ:
Հանրության հետ մեր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ մենք պետք է շարունակենք կենտրոնացնել մեր ջանքերը արդարադատությունը բոլորի համար իսկապես հասանելի դարձնելու ուղղությամբ, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ լսողության և տեսողության խնդիրներ ունեցողների համար:
Ծրագրի թիմը ուրախ էր ներկայացնել մեր աշխատանքը շահագրգիռ և բազմազան լսարանին:
Մենք վերադառնում ենք աշխատանքի՝ նոր պատկերացումներով և ամրապնդված ոգեշնչմամբ:
, Ecorys FWC Unit, Hakobyan, Khachatryan, Mkrtchyan, Yekmalyan, Sefilyan, Ruzanna Arustamyan, Citterio, DeVos