17/04/2026
Արդեն 24 տարեկան … 🕯️
Հավերժ փառք և խոնարհում
🕯️Այսօր հերոս Վազգեն Գալստյանը կդառնար 23 տարեկան․․․
Վազգեն Գալստյանը գիտության մարդ էր՝ապագա գիտնական։ Հոր՝Յուրի Գալստյանի հետ միասին հրապարակել է ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկ։
«Երազանքը գիտությունն էր, գիտության մարդ էր, ֆիզիկա առարկան շատ էր սիրում, գյուտարար էր ուզում լինել, ցավոք չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց, որպեսզի իր երազանքները կատարվեն։ Շտապում էր, չգիտեմ ուր էր շտապում»,- պատմում է հայրը՝ Յուրի Գալստյանը։
Ընկերների համար Վազգենը բացահայտում էր իր խաղաղությամբ, համեստությամբ, խորը գիտելքիներով, որ տածում էր բոլոր առարկաների նկատմամբ։ Ընկերները հիշում են, որ Վազգենը շատ պատասխանատու մարդ էր և շատ հաճախ Վազգենին ասում էին, որ ամեն ինչ սրտին այդքան մոտ չընդունի, բայց ի պատասխան Վազգենը միշտ կրկնում էր հետևյալ նախադասությունը․։
Զինվորական ծառայությունը նույնպես Վազգենը իր սրտին շատ մոտ ընդունեց․․․
Բանակ էր զորակոչվել 2020թ. հուլիսի 21-ին, ծառայել է Ջաբրայիլում(Ջրական)։ Մինչ բանակ զորակոչվելն ասում էր՝դեռ շատ ծրագրեր ունի ու պիտի ավարտին հասցնի բոլորը, ու ծառայության 2 տարիներն այն ժամանակը չեն, որ մոռանա իր ծրագրերի մասին։
Նա ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:
Վազգենի բուժեղբայրը պատմում է, որ Վազգենը վիրավոր վիճակում ասել է, որ խրամատից արագ դուրս բերեն նրանց, ովքեր առավել ծանր վիճակում են գտնվում, իսկ ինքն ապահովել է թիկունքի արագ և անվտանգ հեռացումը՝սպասելով, որ իր հետևից ևս կգան, բայց ոչ ոք իր հետևից չեկավ և շրջաձակման մեջ ընկնելով՝ փրկեց մի շարք հայորդիները կյանքեր՝հերոսաբար ընկնելով հայրենի հողին։