Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory

Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory 💚 Նվիրաբերեք Հետք Մեդիա Գործարանին
https://mediafactory.am/donation

20/09/2026

🏡 ❓ Նորակառույց շենքերում բնակարան գնելու հետ կապված խնդիրների բոլոր լուծումների մեջ կա «բայց» բառը։

🔗 «Անժամկետ սպասում. տունը գնել ես, բայց անտուն ես» տեսանյութը՝ մեկնաբանություններում։

#նորակառույց #հիփոթեքովբնակարան #հիփոթեք

«Պաշարված մանկություն» վավերագրական ֆիլմը նկարահանել են Նինա Շահվերդյանը և Հետք Մեդիա Գործարանի ուսանող Ani Balayan-ն Ադ...
19/09/2026

«Պաշարված մանկություն» վավերագրական ֆիլմը նկարահանել են Նինա Շահվերդյանը և Հետք Մեդիա Գործարանի ուսանող Ani Balayan-ն Ադրբեջանի՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից ամիսներ առաջ, երբ նրանք դեռ Արցախում էին և տեղի հայությունը ամիսներ շարունակ շրջափակման մեջ մատնված էր սովի։

Այս վավերագրական ֆիլմը նկարահանել են Նինա Շահվերդյանը և Հետք Մեդիա ...

⚡ Սեպտեմբերի 16-ին Չարենցավան-Հրազդան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է մահացել, 1-ը վիրավոր է։Այս ողբերգ...
18/09/2026

⚡ Սեպտեմբերի 16-ին Չարենցավան-Հրազդան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է մահացել, 1-ը վիրավոր է։

Այս ողբերգությունը տեղի է ունենում ճանապարհային անվտանգության համակարգային խնդիրների ֆոնին. վերջին տասը տարում Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով արձանագրվել է 3261 զոհ: Սա նշանակում է՝ միջինում գրեթե 1 մահ յուրաքանչյուր օր։

Չնայած մտահոգիչ վիճակագրությանը՝ հանրապետությունում դեռևս բացակայում է վթարների պատճառների համապարփակ ուսումնասիրությունը և ճանապարհային անվտանգության հստակ ռազմավարությունը։

«Մահ ճանապարհներին. վիճակագրություն՝ առանց վերլուծության» տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե

🔻 որոնք են վթարների իրական պատճառահետևանքային կապերը,
🔻 ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ՝ մահվան ելքով պատահարները կանխելու և կյանքեր փրկելու համար։

Մահ ճանապարհներին. վիճակագրություն՝ առանց վերլուծության 3261 զոհ՝...

💼 ❌ Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց կեսը չի աշխատում։ Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞ւ են դուրս մնացել աշխատաշուկայից...
17/09/2026

💼 ❌ Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց կեսը չի աշխատում։ Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞ւ են դուրս մնացել աշխատաշուկայից ու ինչպե՞ս օգնել նրանց։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն ՀՀ վիճակագրական կոմիտե/ Statistical Committee of RA Միասնական սոցիալական ծառայություն

#աշխատանք #գործազրկություն #Հայաստան

Գործազրկության դեմքը. չօգտագործվող աշխատուժՀայաստանում աշխատունակ...

16/09/2026

⚡️ Նոր օրենսգրքով՝ սնանկության շեմը կդառնա 5 մլն դրամ

12/09/2026

🏠 ❓ Միկոյան 64 հասցեում այս 6 շենքերը կառուցողը՝ N&S Construction-ը, ավարտական ակտ ստանալուց 8 ամիս անց սնանկացել է՝ բնակարան գնած ավելի քան 1000 սեփականատերերի թողնելով առանց սեփականության վկայականի։

🔗 «Անժամկետ սպասում. տունը գնել ես, բայց անտուն ես» տեսանյութը՝ մեկնաբանություններում։

09/09/2026

Բախից մինչև նորվեգական ու հայկական մոտիվներ. սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory-ում տեղի կունենա ջութակի և ալտի դուետի համերգ։ 🎻

Կատարողներ՝
🔸 Ալտ՝ Hayk Makiyan / «Հետքի» լրագրող
🔸 Ջութակ՝ Անտոն Գայսլեր / «Հետքի» փորձնակ, Նորվեգիա 🇳🇴

Ծրագրում՝
🔸 Հենդել / Հալվորսեն՝ Պասսակալիա ջութակի և ալտի համար
🔸 Յ. Ս. Բախ՝ Սոնատ թիվ 2
🔸 Յ. Ս. Բախ՝ Սյուիտ թիվ 1
🔸 Իմպրովիզացիաներ հայկական և նորվեգական թեմաներով

📅 Սեպտեմբերի 11, 17:00
📍 Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory, Նալբանդյան 106/1

🏠 ❓ Մարդը բնակարան է գնում, գումարը վճարում, հիփոթեք է վերցնում, իր կյանքը պլանավորում է այդ տան շուրջ։ Տարիներ անց պարզ...
09/09/2026

🏠 ❓ Մարդը բնակարան է գնում, գումարը վճարում, հիփոթեք է վերցնում, իր կյանքը պլանավորում է այդ տան շուրջ։ Տարիներ անց պարզվում է՝ տունը չկա, հույս էլ չկա՝ երբ կլինի։ Կառուցապատողը ուշացման բազում պատճառներ ունի, քաղաքապետարանն՝ իր վերահսկողության գործառույթը, իսկ գնորդն ունի իր պայմանագիրն ու հիփոթեքը, բայց խոստացված տունն այդպես էլ չունի։

Անժամկետ սպասում. տունը գնել ես, բայց անտուն եսՄարդը բնակարան է գ...

❗😷 Այսօր Մաքուր օդի միջազգային օրն է։ Երևանի օդը, մեղմ ասած, մաքուր չէ։ Երբեմն դա նաև տեսնում ենք, ոչ միայն զգում։ Չունե...
07/09/2026

❗😷 Այսօր Մաքուր օդի միջազգային օրն է։ Երևանի օդը, մեղմ ասած, մաքուր չէ։ Երբեմն դա նաև տեսնում ենք, ոչ միայն զգում։ Չունենք օդի մոնիթորինգի համակարգ, որ հստակ պատկեր տա, թե ինչ ենք շնչում։ Չունենք նաև մշակված մեխանիզմ՝ պետական որ մարմինն ինչ պիտի անի, երբ օդը հասնում է առողջության համար վտանգավոր մակարդակի։

Դրական կողմն այն է, որ օդ դեռ ունենք, շնչում ենք։

#Երևան #օդ #փոշի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Հատելով կարմիր գիծը. Երևանի օդի չերևացող վտանգը #Երևան|ի #օդ|ը, մե...

💬 «Սարգիսը մեզ համար մի տեսակ թաքնված տաղանդ էր, որն ընթացքում բացահայտեցինք։ Առաջին դասին մեզ  տվեց տեսախցիկը, ասաց՝ բզ...
19/08/2026

💬 «Սարգիսը մեզ համար մի տեսակ թաքնված տաղանդ էր, որն ընթացքում բացահայտեցինք։ Առաջին դասին մեզ տվեց տեսախցիկը, ասաց՝ բզբզացեք, փորձեք, նայեք՝ ինչը ոնց ա աշխատում։ Ու մենք էլ բզբզացինք։

Նրա դասերը երևի ամենաշատն էին էն մասին, որ պետք է ուղղակի փորձես։ Չսպասես, մինչև ամեն ինչ իմանաս, նոր սկսես անել։ Սկզբում անում ես, հետո հասկանում՝ ինչ չպիտի անեիր, հետո նորից անում։ Էդ պրոցեսի մեջ էլ սովորում ես»,— ասում է Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ Նարե Առուշանյանը։

Իսկ Nara Mkhoyan-ը հիշում է. «Սարգիսը սովորեցնում է նկարահանման հրապարակում աշխատել մտածված՝ հնարավոր բոլոր սցենարներով, հաշվարկել ամեն քայլ և պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Նրա փոխանցած կարևորագույն սկզբունքներից մեկն էր․ «Ավելի լավ է ուսապարկդ նկարահանման ժամանակ ծանր լինի, քան հետո հրապարակում ինչ-որ բան պակասի»»:

Սարգիս Խարազյանը Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory-ի «Նկարահանման հմտություններ» առարկայի դասախոսն է։

Համագործակցել է CivilNet-ի, «Ինֆոքոմի», «Ինտերնյուս» ՀԿ-ի, Ֆիշկա ֆիլմ ստուդիայի, НТВ, ОРТ, СТС հեռուստաընկերությունների հետ։

Իր խոսքով՝ 1999-ին ձեռքն է վերցրել տեսախցիկն ու դարձել օպերատոր։

🎥 💚 Բզբզալու, փորձելու ու նկարահանման հրապարակում ամեն քայլ հաշվարկելու հերթը քոնն է։ Դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող՝ լրացնելով գրանցման հայտը՝ https://mediafactory.am/announcements/applystudent

Address

106/1 Nalbandyan Street, Sayat Nova Business Center
Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37444202048

Alerts

Be the first to know and let us send you an email when Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory:

Share