Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության

Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության «Ծնողական Համայնք» Հանուն Երեխաների Բարեկեցության հասարակական կազմակերպությունը 2021թ.-ին ծնողների կողմից հիմնադրված կառույց է:

«Ծնողական Համայնք» Հանուն Երեխաների Բարեկեցության հասարակական կազմակերպությունը Հայաստանում բնակվող ծնողներին միավորող կառույց է, որն իրականացնում է շահերի պաշտպանության գործողություններ հանուն երեխայակենտրոն և ընտրանիքակենտրոն որոշումների կայացման և վարքագծի դրսևորման: Կառույցն իր առջև նպատակ է դրել մոբիլիզացնել և հզորացնել ծնողական համայնքի ակտիվ դերակատարներին, ոչ ֆորմալ խմբերին և ծնողներին միա

վորող կառույցներին, նպաստել ծնողավարման բավարար մակարդակի գիտելիքներով և հմտություններով օժտված ծնողական հանրույթի ձևավորմանը:

ՀԿ-ն 2022-2023 թթ. իր գործունեության նպատակ է սահմանել երեխաների համար պետական և համայնքային կրթական կառույցներում սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան ջուր խմելու հնարավորության և խմելու ջրի առկայության խնդրակազմն ընդունել որպես առաջնահերթ և ռազմավարական կարևորություն ունեցող խնդիր:

Պետական և համայնքային կրթական կառույցների մեծ մասում խմելու ջրի հասանելիությունը դեռևս խորհրդային ժամանակների քաղաքաշինության նորմերից բխող մոտեցումներով և ենթակառուցվածքային լուծումներով է, ըստ որոնց խմելու ջրի հասանելիությունն ապահովվել է հիմնականում սանհանգույցներում տեղադրված ծորակների և մասնակիորեն՝ խոհանոցային կամ մերձ սանհանգույցային տարածքներում տեղադրված, բարոյապես և ֆիզիկապես մաշված կոնտակտային հին ծորակներով: Դպրոցներին և այլ կրթական կառույցներին մոտ տարածքներում հաճախ, հիմնականում մասնավոր միջոցներով, տեղադրվել են ցայտաղբյուրներ, հուշաղբյուրներ, որոնք սակայն, ելնելով Հայաստանի ողջ տարածքի կլիմայական առանձնահատկություններից, ունեն սեզոնային բնույթ, իսկ նրանց մի ստվար մասը ջրի բաշխման օպերատորի վարած քաղաքականության արդյունքում, պարզապես անջատվել են ջրի բաշխիչ ցանից, կամ գործում են մասնակի:

Արդյունքում երեխաներից շատերը կրթական գործընթացի ընթացքում խուսափում են այդպիսի միջավայրերից ջուր խմել և հագեցնել իրենց ծարավը կամ ստիպված են իրենց հետ անհրաժեշտ ջուր ունենալ՝ լրացուցիչ և դպրոցական նորմաներում չհաշվառված բեռ ավելացնելով իրենց պայուսակներին: Սա հիմնականում պրակտիկա է դարձել մանկական տարիքի աշակերտների համար, երբ ծնողներին խորհուրդ է տրվում ջուր դնել երեխաների հետ: Պատանեկան տարիքի աշակերտները հիմնականում խուսափում են իրենց հետ ջուր վերցնել և նախընտրում են ծարավը հագեցնել դպրոցի տարածքից դուրս կամ պարզապես ծարավ մնալ մինչև դասերի ավարտը:

Այսպիսով, Ծնողական Համայնք հասարակական կազմակերպությունը կոչ է անում ծնողներին, ծնողական և երեխաների պաշտպանության կառույցներին, դպրոցական խորհուրդներին և պատասխանատու կառույցներին միավորել ջանքերը և՝
• Իրականացնել բազմաշերտ հետազոտություն ՀՀ կրթական հաստատություններում ջուր խմելու հնարավորությունների առկայության և սահամանափակումների ամբողջական խնդրակազմերը և ծավալները պարզելու նպատակով,
• Ուսումնասիրել սույն խնդրակազմի պարագայում երեխաների մոտ ջրի օգտագործման պակասով պայմանավորված ռիսկերը և դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ իրականացնել,
• Մոբիլիզացնել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը խնդրի հրատապ լուծման գործում պետական և համայնքային կառույցների հետ շահերի պաշտանության և լոբբինգ գործողությունների իրականացման անհրաժեշտության հարցում,
• Իրականացնել սույն խնդրակազմի լուծման միջազգային փորձի և արտաքին շուկաներում առկա տեխնիկական միջոցների ուսումնասիրություն և դրա հիման վրա առաջարկությունների փաթեթ մշակել, ներկայացնել թե պետական և համայնքային պատասխանատու մարմիններին, և թե անմիջապես կրթական ու մշակութային հաստատությունների պատասխանատուներին,
• Մոբիլիզացնել ծնողական համայնքի և երեխանեի պաշտպանությամբ զբաղվող այլ ինստիտուտների մարդկային և ֆինանսական ռեսուրսները խնդրի լուծման գործում անմիջական և թիրախային ազդեցություն ունենալու նպատակով:

Արդեն երկու տարի է, ինչ «Դեպի գիտակից ծնողավարում» համաժողովը համագործակցում է IDram-ի հետ՝ միավորելով ջանքերը կարևոր նա...
07/07/2026

Արդեն երկու տարի է, ինչ «Դեպի գիտակից ծնողավարում» համաժողովը համագործակցում է IDram-ի հետ՝ միավորելով ջանքերը կարևոր նախաձեռնությունների իրականացման և գիտակից ծնողավարության գաղափարի տարածման շուրջ։

Այս տարիների ընթացքում IDram-ի աջակցությունն ու վստահությունը կարևոր դեր են ունեցել մեր համաժողովի զարգացման ճանապարհին։ Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար և վստահ ենք, որ միասին դեռ բազմաթիվ արժեքավոր նախաձեռնություններ ենք կյանքի կոչելու։ 🤝

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Սիրելի՛ կամավորներ,Շնորհակալ ենք ձեր նվիրումի, պատասխանատվության և անսահման էներգիայի համար։ Ձեր աշխատանքի շնորհիվ «Դեպի...
06/07/2026

Սիրելի՛ կամավորներ,

Շնորհակալ ենք ձեր նվիրումի, պատասխանատվության և անսահման էներգիայի համար։ Ձեր աշխատանքի շնորհիվ «Դեպի գիտակից ծնողավարում» 2026-ը դարձավ ավելի կազմակերպված, ջերմ ու հիշարժան։

Մենք իսկապես գնահատում ենք ձեր ներդրումը և ուրախ ենք, որ այս կարևոր օրը միասին ստեղծեցինք։

Շնորհակալություն, որ մեր թիմի մասն եք։ 💙🧡

Օրեր առաջ մեր համահիմնադիր Մանե Սարոյանը և «Դեպի գիտակից ծնողավարում» համաժողովի խոսնակներից Անուշ Ալեքսանյանը հյուրընկա...
06/07/2026

Օրեր առաջ մեր համահիմնադիր Մանե Սարոյանը և «Դեպի գիտակից ծնողավարում» համաժողովի խոսնակներից Անուշ Ալեքսանյանը հյուրընկալվել էին Հանրային հեռուստատեսության Առավոտ Լուսո ծրագրին։ Նրանք խոսեցին համաժողովի առաքելության և գիտակից ծնողավարման մշակույթը Հայաստանում խթանելու կարևորության մասին։ 🌿

Ուրախ ենք, որ այս թեման հետաքրքիր է ավելի մեծ հանրության համար ու անչափ գնահատում ենք այս հնարավորությունը։ 🤍 ☺️

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Սիրելի՛ հայրիկներ,Շնորհակալ ենք, որ ընտրեցիք լինել «Դեպի գիտակից ծնողավարում 2026» կոնֆերանսի մի մասը։Ձեր ներկայությունը...
05/07/2026

Սիրելի՛ հայրիկներ,

Շնորհակալ ենք, որ ընտրեցիք լինել «Դեպի գիտակից ծնողավարում 2026» կոնֆերանսի մի մասը։

Ձեր ներկայությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գիտակից ծնողավարումը երկխոսություն է, համատեղ պատասխանատվություն և շարունակական աճ։ Ձեր հետաքրքրվածությունը, ներգրավվածությունն ու պատրաստակամությունը սովորելու և զարգանալու լավագույն օրինակն են երեխաների համար։

Մաղթում ենք, որ այս օրը ձեզ համար դառնա նոր մտքերի, օգտակար գործիքների և ոգեշնչման աղբյուր, որոնք կօգնեն կառուցել ավելի ամուր և վստահ հարաբերություններ ձեր երեխաների հետ։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։ Մինչ նոր հանդիպումներ։🧡🧡🧡🧡

Սիրելի՛ մասնակիցներ,Սրտանց շնորհակալություն ենք հայտնում «Դեպի գիտակից ծնողավարում» 2026  կոնֆերանսին մասնակցելու, ձեր հ...
05/07/2026

Սիրելի՛ մասնակիցներ,

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում «Դեպի գիտակից ծնողավարում» 2026 կոնֆերանսին մասնակցելու, ձեր հետաքրքրվածության, ակտիվության և ջերմ ներկայության համար։

Հենց ձեր ներգրավվածությունն ու պատրաստակամությունը լսելու, հարցեր տալու և փորձով կիսվելու շնորհիվ այս օրը դարձավ առավել արժեքավոր և բովանդակալից։ Հուսով ենք, որ կոնֆերանսից հեռացել եք նոր գիտելիքներով, օգտակար գաղափարներով և ոգեշնչմամբ, որոնք կուղեկցեն ձեզ ձեր ծնողավարության և մասնագիտական ճանապարհին։

Շնորհակալ ենք, որ ընտրեցիք լինել մեզ հետ և դարձաք այս կարևոր նախաձեռնության մի մասը։ Ձեր վստահությունն ու աջակցությունը մեզ համար ամենամեծ գնահատականն են։

Մինչ նոր հանդիպումներ՝ նոր գաղափարներով, նոր քննարկումներով և նոր բացահայտումներով։🧡🧡🧡

«Դեպի գիտակից ծնողավարում» 2026 կոնֆերանսը չէր կայանա առանց մեր հրաշալի խոսնակների, ովքեր իրենց գիտելիքով, փորձով և անկե...
01/07/2026

«Դեպի գիտակից ծնողավարում» 2026 կոնֆերանսը չէր կայանա առանց մեր հրաշալի խոսնակների, ովքեր իրենց գիտելիքով, փորձով և անկեղծությամբ հարստացրին այս օրը։

Շնորհակալ ենք յուրաքանչյուր խոսնակի՝ կարևոր թեմաներ բարձրաձայնելու, մասնագիտական փորձով կիսվելու և մասնակիցների համար նոր մտորումների ու բացահայտումների հնարավորություն ստեղծելու համար։ Ձեր ներդրումը արժեքավոր էր ոչ միայն որպես մասնագիտական խոսք, այլև որպես ոգեշնչում՝ ավելի գիտակից, տեղեկացված և վստահ ծնողավարում ձևավորելու ճանապարհին։🧡🧡🧡

📖 Միմի Զարուկեանը մեր կոնֆերանսի ամենասիրված խոսնակներից մեկն է, ով արդեն երկու տարի շարունակ մեզ հետ է և ոգեշնչում է ծն...
30/06/2026

📖 Միմի Զարուկեանը մեր կոնֆերանսի ամենասիրված խոսնակներից մեկն է, ով արդեն երկու տարի շարունակ մեզ հետ է և ոգեշնչում է ծնողներին՝ երեխաների աշխարհը բացահայտելու նոր ուղիներ գտնելու։

Շատերի խնդրանքով կիսվում ենք նրա գրքերի ցանկով։ Հուսով ենք՝ այս ընտրանին օգտակար և հետաքրքիր կլինի թե՛ ծնողների, թե՛ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։🌟🌟

29/06/2026

Ահա և իրականություն դարձավ մեր երկրորդ ամենամյա համաժողովը։

❤️ Մեր թիմը մեծ սիրով, եռանդով ու հոգատարությամբ էր այն կազմակերպել բոլոր ծնողների ու մասնագետների համար, ովքեր նոր գիտելիք և մոտեցումներ են փնտրում երեխաների հետ իրենց հարաբերությունները բարելավելու և ավելի որակյալ դարձնելու համար։

🌿 Համաժողովին ներկա էին շուրջ 200 մասմակիցներ, այդ թվում նաև մի քանի հայրիկներ, որի համար մասնավորապես ուրախ ենք։

🎉 Համաժողովից մենք գնում ենք մեծ էներգիայով, գոհունակությամբ և հետաքրքիր գաղափարներով մյուս տարվա համար։

Մինչ հանդիպում մյուս տարի։

#ծնողականհամայնք, #դեպիգիտակիցծնողավարում, #ծնողավարմանհամաժողով, #ԾնողականհամայնքՀԿ, ,

✨ Ներկայացնում ենք մեր պանելային քննարկման խոսնակներին։Այս տարվա քննարկման թեման է «Ծնողավարումը թվային և ԱԲ դարում»։ Այ...
26/06/2026

✨ Ներկայացնում ենք մեր պանելային քննարկման խոսնակներին։

Այս տարվա քննարկման թեման է «Ծնողավարումը թվային և ԱԲ դարում»։ Այս թեման այսօր հուզում է գրեթե յուրաքանչյուր ծնողի և պահանջում նոր մոտեցումներ ու նոր հարցադրումներ։

Սիրով սպասում ենք ՁԵԶ ❤️

Շտապի՛ր գրանցվել

📅 Հունիսի 27
🕥 10:00–18:00
📍 Հայաստանի ամերիկյան համալսարան
🔗 Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tx5Dsmnf8xWzr8wq6

Ի՞նչ է ձեզ սպասվում «Դեպի գիտակից ծնողավարում» 2026թ-ի համաժողովում։ Ներկայացնում ենք օրվա օրակարգը, որպեսզի նախապես պատ...
26/06/2026

Ի՞նչ է ձեզ սպասվում «Դեպի գիտակից ծնողավարում» 2026թ-ի համաժողովում։

Ներկայացնում ենք օրվա օրակարգը, որպեսզի նախապես պատկերացնեք, թե ինչով է հագեցած լինելու մեր համաժողովը՝ ոգեշնչող ելույթներ, կարևոր զրույցներ և նոր բացահայտումներ ծնողավարության մասին։

Մեկ օր, բազմաթիվ կարևոր թեմաներ և արժեքավոր մտքեր՝ ծնողավարության մասին նոր տեսանկյուններից։

Ծանոթացե՛ք օրակարգին և կհանդիպե՛նք վաղը։ ✨

Շտապի՛ր գրանցվել

📅 Հունիսի 27
🕥 10:00–18:00
📍 Հայաստանի ամերիկյան համալսարան
🔗 Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tx5Dsmnf8xWzr8wq6

#Դեպիգիտակիցծնողավարում2026 #Ծնողավարմանհամաժողով #ԾնողականհամայնքՀԿ #ծնող-երեխա #հայր-մայր

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության:

Shortcuts

Share