Լեռնամետալուրգիական արհեստակցական միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Լեռնամետալուրգիական արհեստակցական միություն
Directions Website

Լեռնամետալուրգիական արհեստակցական միություն ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհետակ

08/10/2026
08/10/2026
08/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և անվտանգ աշխատանք ունենալու իրավունքը։

Արժանապատիվ աշխատանքը միայն աշխատանք ունենալը չէ։ Այն ենթադրում է արդար վարձատրություն, անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ և աշխատողների՝ իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն։
Այսօր աշխատանքի աշխարհը արագ փոփոխվում է։ Թվայնացումը, արհեստական բանականության զարգացումը, կանաչ և ժողովրդագրական փոփոխությունները նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ աշխատողների համար։ Այս պայմաններում հատկապես կարևոր է, որ տեխնոլոգիական և տնտեսական փոփոխությունները չհանգեցնեն աշխատողների իրավունքների թուլացմանը, այլ ուղեկցվեն վերապատրաստման, վերաորակավորման, սոցիալական պաշտպանության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններով։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շարունակում է իր աշխատանքը՝ ուղղված աշխատողների իրազեկվածության և պաշտպանվածության բարձրացմանը, արհմիությունների կարողությունների զարգացմանը, սոցիալական երկխոսության ամրապնդմանը և աշխատանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին աշխատողների պատրաստվածության բարձրացմանը։

Արժանապատիվ աշխատանքը հիմնարար իրավունք է, իսկ դրա պաշտպանությունը՝ համատեղ պատասխանատվություն։

06/10/2026

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի առթիվ։

Ուսուցչի աշխատանքը մասնագիտությունից շատ ավելին է։ Այն ամենօրյա պատասխանատվություն է, նվիրում ու հավատ՝ յուրաքանչյուր երեխայի կարողությունների և ապագայի հանդեպ։ Դպրոցում ստացած գիտելիքների հետ միասին մենք մեզ հետ ամբողջ կյանքում տանում ենք նաև մեր ուսուցիչներից սովորած արժեքները՝ աշխատասիրությունը, ազնվությունը, պատասխանատվությունը, միմյանց լսելու և հարգելու կարողությունը։

Այսօր հատկապես կարևոր է արժևորել ուսուցչի աշխատանքը ոչ միայն շնորհակալության խոսքերով, այլև նրա արժանապատիվ աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության և իրավունքների ապահովմամբ։ Ուսուցիչը պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատված է, իր ձայնը՝ լսելի, իսկ իր իրավունքները՝ պաշտպանված։

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ձեր համբերության, հետևողական աշխատանքի և այն մեծ ներդրման համար, որ ամեն օր ունենում եք մեր երեխաների, մեր հասարակության և մեր երկրի ապագայի ձևավորման գործում։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, մասնագիտական նոր հաջողություններ, արժանի գնահատանք և շնորհակալ աշակերտներ։ Թող ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի հարգանքով, վստահությամբ և այն գիտակցությամբ, որ ձեր կատարած գործն իսկապես կարևոր է։

Շնորհավոր Ուսուցչի տոնը։

Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

05/10/2026
21/09/2026

🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախությունը մեր պետականության հիմնասյունն է, բայց նաև ամենօրյա պատասխանատվություն՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ մարդը, նրա աշխատանքը, իրավունքներն ու արժանապատվությունը բարձրագույն արժեք են։

Պետության կայունությունն ու զարգացումը մեծապես պայմանավորված են աշխատանքով՝ յուրաքանչյուր աշխատողի ներդրմամբ, ստեղծած արժեքով և պատասխանատվությամբ։ Հետևաբար, անկախ ու ամուր պետության կարևոր նախապայմաններից են աշխատողների իրավունքների պաշտպանությունը, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանները, արդար վարձատրությունը, սոցիալական երկխոսությունն ու համերաշխությունը։

Արհմիությունների առաքելությունն այս ճանապարհին հստակ է՝ պաշտպանել աշխատող մարդու իրավունքներն ու շահերը, բարձրաձայնել առկա խնդիրները և նպաստել այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված և լսելի կզգա։

Թող անկախությունը մեզ համար լինի ոչ միայն պատմական ձեռքբերում, այլև շարունակական աշխատանք՝ հանուն ավելի արդար, սոցիալապես պատասխանատու և ուժեղ Հայաստանի։

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն և զարգացում, իսկ Հայաստանի բոլոր աշխատողներին՝ արժանապատիվ աշխատանք, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Address

V. Sargsyan 26/3
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Լեռնամետալուրգիական արհեստակցական միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share