Armenian Businessmen Association

Armenian Businessmen Association Armenian Businessmen Association aimed to bring Armenian businesses to the global market.

04/08/2026

🍺 Գիտեի՞ք, որ օգոստոսի առաջին ուրբաթը նշվում է Գարեջրի միջազգային օրը։

Լավ առիթ է` հիշելու գարեջրի հայկական լավագույն ապրանքանիշները 🇦🇲

Հայկական ո՞ր գարեջուրն է առաջինը գալիս Ձեր մտքին։ Գրեք մեկնաբանություններում ✍️

#ԻմացիրԸնտրիր

15/07/2026

2021 թվականից սկսած` Հայ Գործարարների Ասոցիացիան սկսեց իրականացնել իր հիմնարար նախագծերից մեկը՝ Buissup-ը, որը բացահայտում և զարգացնում է հայ երիտասարդների գործարար ներուժը։

Buissup-ն իր տարբեր ձևաչափերով`
Buissup Global Forum, Buissup Conference և Buissup Hackathon, ստեղծում է միջավայր՝ միավորելով կրթությունը, մենթորությունը և ներդրումային հնարավորությունները։

Այս նախագծի շրջանակում իրականացվել է 7 խոշոր միջոցառում, մասնակիցների թիվը գերազանցել է 3500-ը։

ArmenianBusiness Innovation

04/05/2026

Արշավելը պիտի հասանելի լինի բոլորին 🎒
Երբ Աբովյանում ու Սևանում մարդիկ ուզում էին ճամփորդել, հաճախ կանգնում էին նույն խնդրի առաջ՝ տուրերը մեկնարկում էին այլ քաղաքներից, ինչը նշանակում էր ավելորդ ժամանակ, լրացուցիչ ծախս և անհարմարություն։

«Զարկ Տուր»-ը գտել է լուծումը. երթուղիները սկսում է հենց Աբովյանից ու Սևանից՝ դարձնելով արշավներն ավելի հասանելի ու հարմար 🚐

Նպատակը պարզ է՝ օգնել մարդկանց բացահայտել իրենց հայրենիքը՝ առանց բարդությունների, ազգայինով հագեցած փորձառություններով։

«Զարկ Տուր»-ը բիզնեսից ավելին է․ սա շարժում է, որը մարզերում զարգացնում է արշավական մշակույթը։

📈 «Աճող Բիզնես»-ի հետ շարունակեք բացահայտել գործարարների, ովքեր համայնքային խնդիրները վերածում են աճող բիզնեսների 🚀 Նախագիծն իրականացվել է «Բիթուէս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի հետ համագործակցությամբ

#ԶարկՏուր #Արշավ #Հայաստան

🧠 Ութժամյա աշխատանքային օրը մեզ համար այսօր ընդունելի է։ Բայց գիտեի՞ք, որ այն սահմանվել է արդյունաբերական դարաշրջանում, ...
28/04/2026

🧠 Ութժամյա աշխատանքային օրը մեզ համար այսօր ընդունելի է։ Բայց գիտեի՞ք, որ այն սահմանվել է արդյունաբերական դարաշրջանում, երբ տնտեսությունը հիմնված էր ֆիզիկական աշխատանքի վրա։

📊 Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ մտավոր աշխատանքի դեպքում իրական արդյունավետությունը հաճախ դրսևորվում է ընդամենը 4–5 ժամ, իսկ երբեմն նույնիսկ ավելի քիչ է։

Մարդու ուղեղն աշխատում է փուլերով՝ 90–120 րոպե բարձր կենտրոնացում, հետո գալիս է ուշադրության անկումը։ Այս ռիթմերը անտեսելը բերում է հոգնածության, սթրեսի և «կեղծ զբաղվածության», երբ մարդիկ աշխատավայրում են, բայց արդյունավետ չեն։

Մի շարք երկրներ արդեն փորձարկում են կարճ աշխատանքային շաբաթը։ Իսլանդիայում և Մեծ Բրիտանիայում փորձերը ցույց են տվել, որ աշխատաժամերի կրճատումը կարող է պահպանել կամ նույնիսկ բարձրացնել արդյունավետությունը։

❗️Արդյո՞ք ութժամյա աշխատանքային օրը համապատասխանում է մերօրյա թվային տնտեսությանը։ Ամբողջական վերլուծությունը՝ մեր կայքում 👉🏻 armassociation.com/8hours_work

17/04/2026

🤔 Գիտեի՞ք, որ զարդերի աշխարհահռչակ բրենդի հիմնադիր, լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանը փոխել է դասական պատկերացումները՝ զարդը դարձնելով մարմնին ներդաշնակվող, փաթաթվող արվեստի գործ։

💎 Նրա ստեղծագործությունները հաճախ հիշեցնում են «շարժվող քանդակներ»՝ համատեղելով ինժիեներական ճշգրտությունը և բարձր արվեստը։

Yeprem-ն այսօր համաշխարհային աստղերի շքեղ տեսքի ամենաճանաչված շեշտադրումներից է։

🎬 Նրա զարդերը վերջերս հայտնվել են Netflix-ի հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի նոր եթերաշրջանում՝ դառնալով կերպարների նորաձև տեսքի նուրբ, բայց կարևոր դետալները։

🇦🇲 «Հայի գործոն»-ի հետ շարունակեք բացահայտել հայկական ստեղծագործ մտքով աշխարհահռչակ դեմքերին։

#հայիգործոն

14/04/2026

Ասոցիացիան շարունակում է ներկայացնել իր ներդրումների ներգրավման գործունեության հաջողակ նախագծերը 🚀

Այս անգամ հանդիպումը Text’nPayMe ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ Արթուր Կարապետյանի հետ էր։ Ասոցիացիայի և ներդրողի հետ համագործակցության արդյունքում նախագիծը անցել է զարգացման նոր փուլ՝ ամրապնդելով իր դիրքերը ֆինթեք ոլորտում։

💬 Text’nPayMe-ի հիմքում ընկած գաղափարն այն է, որ դրամական փոխանցումները պետք է լինեն նույնքան պարզ և արագ, որքան հաղորդագրություն ուղարկելը։ Հավելվածը թույլ է տալիս ստեղնաշարի միջոցով ուղարկել գումար ձեր կոնտակտներից ցանկացածին՝ անմիջապես մեսենջերներից։ Անհրաժեշտ է պարզապես նշել գումարի չափը, ընտրել հասցեատիրոջը, հաստատել նույնականացմամբ, և փոխանցումն արդեն կատարված է։

🔐 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անվտանգությանը․ ստեղնաշարի պաշտպանությունը գերազանցում է բանկային անվտանգության համակարգերին։

🤝 Այս ընթացքում թիմը ստորագրել է 12 համագործակցության համաձայնագրեր հեռահաղորդակցության, ֆինանսական և e-commerce ընկերությունների հետ, թիմը համալրվել է նոր մասնագետներով։

🌍 Նախագիծը միտված է դարձնել թվային վճարումները ավելի հասանելի և արագ՝ ձևավորելով նոր մոտեցում դրամական փոխանցումների ոլորտում։

Հայաստանը երկար տարիներ ուներ արտագաղթի բարձր ցուցանիշներ։ 2010–2015թթ․ տարեկան 15.000–30.000 մարդ լքում էր երկիրը։👉🏻 Ամ...
09/04/2026

Հայաստանը երկար տարիներ ուներ արտագաղթի բարձր ցուցանիշներ։ 2010–2015թթ․ տարեկան 15.000–30.000 մարդ լքում էր երկիրը։

👉🏻 Ամբողջական վերլուծությունը՝ մեր կայքում armassociation.com/Migration

📊 2022–2023թթ․ նկատվեց փոփոխություն՝ հիմնականում ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված տեղափոխությունների և Արցախահայերի հետպատերազմյան վերաբնակեցումների հետևանքով։

❗️ 2024թ․-ին արտագաղթը կրկին աճեց...

👉🏻 Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի տնտեսության, աշխատաշուկայի և ժողովրդագրության համար։
Ամբողջական վերլուծությունը՝ մեր կայքում armassociation.com/Migration

Ասոցիացիան շարունակում է ներկայացնել իր ներդրումների ներգրավման գործունեության հաջողակ նախագծերը 🚀Այս անգամ հանդիպումը M...
08/04/2026

Ասոցիացիան շարունակում է ներկայացնել իր ներդրումների ներգրավման գործունեության հաջողակ նախագծերը 🚀

Այս անգամ հանդիպումը Mornin Museli նախագծի հիմնադիր Մագդա Կարապետյանի հետ էր։ Ասոցիացիան աջակցել է նախագծի զարգացմանը՝ նպաստելով ներդրման ներգրավմանը «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող կազմակերպությունից։

🥣 Mornin Museli-ն մեկ ափսեի մեջ համադրում է առողջությունն ու էներգիան՝ ձևավորելով արագ և օգտակար նախաճաշի նոր մշակույթ Հայաստանում։

Նախագիծը միավորում է առողջ ապրելակերպի գաղափարն ու գաստրո ոլորտի ժամանակակից մոտեցումները։

Չնայած շուկայում նորույթ լինելուն՝ արդեն հասցրել է սիրվել․ առաջարկվող համերը արագ սպառվում են։

🌿 Հայկական մյուսլի, վիտամիններով հարուստ բաղադրություն և բարձր սննդային արժեք՝ ամեն օրն էներգիայով սկսելու համար։

Mornin Museli նախագիծն արդեն ունի նաև միջազգային շուկա դուրս գալու հստակ միտումներ 🌍

07/04/2026

Ապրիլի 3-ին կայացավ «Նվիրիր Հայկականը» կատալոգին նվիրված աշխատանքային հանդիպում։

📌 Հանդիպման ընթացքում՝
▫️ ամփոփվեց կատալոգի պատրաստման ընթացքը
▫️ քննարկվեցին տարածման առաջիկա քայլերն ու հնարավորությունները
▫️ մասնակիցները ծանոթացան տպագիր օրինակներին

🤝 Ելույթի ժամանակ մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար՝ ընդգծելով դրա կարևորությունն ու արդիականությունը։

📌 Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը շեշտեց, որ նախաձեռնությունը հատկապես կարևոր է փոքր և միջին բիզնեսի համար․ այն բրենդներին տալիս է տեսանելիություն, լայն լսարանների հասնելու և տարբեր հարթակներում ներկայանալու հնարավորություն։

Ընդգծվեց նաև Ասոցիացիայի ռազմավարական նպատակը՝ ապահովել հայկական բիզնեսների մուտքը միջազգային շուկաներ։ Իսկ կատալոգը այդ նպատակին հասնելու կարևոր գործիքներից մեկն է։

📌 Ծրագրի ղեկավար Անուշիկ Շահբազյանը ներկայացրեց կատալոգի ստեղծման ընթացքում առաջացած մարտահրավերները՝ միաժամանակ կարևորելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ու արդեն գրանցված արդյունքները։

🚀 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև կատալոգի տարածման բոլոր հնարավոր ուղղությունները, որոնց իրականացմամբ Ասոցիացիան հետագայում ևս կզբաղվի։

🚀 Հայ Գործարարների Ասոցիացիան շարունակում է ներկայացնել իր ներդրումների ներգրավման գործունեության ընթացքում հաջողակ նախա...
03/04/2026

🚀 Հայ Գործարարների Ասոցիացիան շարունակում է ներկայացնել իր ներդրումների ներգրավման գործունեության ընթացքում հաջողակ նախագծերը։

Այս անգամ կայացավ հանդիպում Medu.am հարթակի հիմնադրի հետ👇

Medu.am-ը առողջապահական կրթական հարթակ է, որը բուժաշխատողներին հնարավորություն է տալիս անցնել կրեդիտավորված դասախոսություններ, կուտակել պարտադիր բժշկական ՇՄԶ-ներ և ստանալ շարունակական մասնագիտական զարգացման վկայականներ՝ փոխարինելով պարտադիր վերապատրաստման ծրագրին։

📚 Յուրաքանչյուր դասախոսությունից հետո իրականացվում է թեստավորում, և վկայականը տրվում է միայն սահմանված շեմը հաղթահարելու դեպքում։

🎥 Հարթակում հասանելի են Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների դասախոսությունները։

Address

Maro Margaryan, 2/4
Yerevan
0015

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Businessmen Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Businessmen Association:

Shortcuts

Share