28/07/2026
🌍 Այսօր ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Գյումրիում կազմակերպված Հայաստանի «Երկրի տնտեսական զարգացումներ» (Country Economic Update, CEU) շարքի երկրորդ զեկույցի ներկայացմանը և պանելային քննարկմանը՝ նվիրված աղքատության նվազեցմանը և ներառական տնտեսական աճի խթանմանը։
Միջոցառման ընթացքում պետական, մասնավոր և զարգացման ոլորտների ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչպես կարող են ավելի արդյունավետ հարկաբյուջետային և աշխատաշուկայի քաղաքականությունները նպաստել սոցիալական խոցելիության նվազեցմանը և կայուն տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։
🤝Շնորհակալություն Համաշխարհային բանկին այս կարևոր երկխոսության համար։
🔹🔹🔹
🌍 Today, IRIS Business Incubator Executive Director Narine Terzyan participated in the presentation of the World Bank's second Armenia Country Economic Update (CEU) report and the accompanying panel discussion, held in Gyumri and dedicated to advancing poverty reduction and inclusive economic growth.
During the event, representatives from the public sector, private sector, and development community discussed how more effective fiscal and labor market policies can contribute to reducing social vulnerability and creating sustainable economic opportunities.
🤝 We thank the World Bank for organizing this important dialogue.
#համաշխարհայինբանկ