30/09/2026
🇦🇲🇮🇳Բյուրոյի ներկայացուցիչը Հնդկաստանում մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացի
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Տեղեկատվական ապահովման բաժնի պետ Արուսյակ Մոսիկյանը սեպտեմբերի 16-22-ը Հնդկաստանի Չանդիգար քաղաքի Տեխնիկական ուսուցիչների վերապատրաստման և հետազոտությունների ազգային ինստիտուտում (NITTTR) մասնակցել է «Մեդիա բովանդակության ստեղծում՝ ժամանակակից թվային գործիքների կիրառմամբ» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին:
Դասընթացը կազմակերպվել էր Հնդկաստանի կառավարության կողմից իրականացվող Հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում, որի նպատակն է զարգացող երկրներին փոխանցել գիտատեխնիկական փորձ, իրականացնել մասնագիտական վերապատրաստումներ և նպաստել տարբեր պետությունների միջև տնտեսական ու տեխնիկական համագործակցության ընդլայնմանը:
🌍Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների պետական գերատեսությունների առաջատար մասնագետներ, հանրային կապերի և տեղեկատվության ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներ, գիտնականներ՝ ձևավորելով ակտիվ հարթակ թվային հմտությունների զարգացման, փորձի փոխանակման և միջազգային գործընկերային կապերի ամրապնդման համար:
Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար Վիրաջ Սինգհը՝ ընդգծելով, որ ITEC նախաձեռնությունները նպաստում են փորձի փոխանակման, կարողությունների զարգացման, ինչպես նաև միջպետական ամուր դիվանագիտական կապերի ձևավորմանը:
✔️Ողջունելով միջազգային պատվիրակներին՝ NITTTR Չանդիգարի տնօրեն, պրոֆեսոր Բհոլա Գուրջարը վերահաստատել է ինստիտուտի հանձնառությունը միջազգային ակադեմիական համագործակցության և տեխնոլոգիական նորարարությունների խթանման գործում:
Դասընթացի շրջանակում մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են թվային մեդիայի, վիզուալ դիզայնի և գրաֆիկական ձևավորման հիմունքները, ինչպես նաև տեքստերի, ինֆոգրաֆիկայի ու անիմացիոն շնորհանդեսների պատրաստման ժամանակակից գործիքակազմը:
📲Հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականության կիրառմանը՝ ներառյալ հրահանգավորման ինժեներիան (Prompt Engineering) և գեներատիվ ԱԲ (AI) գործիքների օգտագործումը ստեղծագործական մեդիա բովանդակության արտադրության գործընթացում:
🎥Բացի այդ, ծրագիրն ընդգրկել է տեսանյութերի նկարահանման ու պրոֆեսիոնալ մոնտաժի տեխնիկաները, ուղիղ հեռարձակումների (Live Streaming) կազմակերպումը, ինչպես նաև ընդլայնված (AR) և վիրտուալ (VR) իրականության իմերսիվ տեխնոլոգիաների գործնական կիրառումը:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնական շրջայց են կատարել Կուրուկշետրայի գիտահետազոտական կենտրոնում, ինչպես նաև այցելել Հնդկաստանի պատմամշակութային վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ ժառանգությանը՝ ժամանակակից քաղաքաշինությունից մինչև հնագույն փիլիսոփայություն:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է մասնակցությունը միջազգային վերապատրաստումներին և փորձի փոխանակման ծրագրերին՝ նպատակ ունենալով շարունակաբար կատարելագործել աշխատակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Representative of the Bureau Participates in an International Training Course in NITTTRChandigarh, Ministry of Education, Govt. of India
Arusyak Mosikyan, Head of Information Support Department at the "National Bureau of Expertises" SNCO, participated in an international training course entitled "Media Content Creation Using Modern Digital Tools" held from September 16 to 22 at the National Institute of Technical Teachers Training and Research (NITTTR) in Chandigarh, India.
The training was organized within the framework of the Indian Technical and Economic Cooperation (ITEC) program, implemented by the Government of India. The program aims to transfer scientific and technical expertise to developing countries, conduct professional training, and promote the expansion of economic and technical cooperation among various nations.
The course brought together leading experts from state institutions, heads of public relations and information departments, and scholars from nearly thirty countries worldwide, creating an active platform for developing digital skills, exchanging experience, and strengthening international partnership ties.
Viraj Singh, Additional Secretary at the Ministry of External Affairs of India, delivered the opening remarks at the event, emphasizing that ITEC initiatives contribute to the exchange of experience, capacity building, and the establishment of strong interstate diplomatic ties. Welcoming the international delegates, Professor Bhola Ram Gurjar, Director of NITTTR Chandigarh, reaffirmed the institute's commitment to promoting international academic cooperation and technological innovation.
During the training, participants conducted an in-depth study of the fundamentals of digital media, visual design, and graphic design, as well as modern toolsets for creating texts, infographics, and animated presentations. Special emphasis was placed on the application of artificial intelligence, including Prompt Engineering and the use of generative AI tools in creative media content production. Additionally, the program covered video shooting and professional editing techniques, live streaming management, and the practical application of immersive Augmented Reality (AR) and Virtual Reality (VR) technologies.
As part of the program, participants took an educational tour of the research center in Kurukshetra and visited historical and cultural sites across India, discovering the country's rich heritage—ranging from modern urban planning to ancient philosophy.
The "National Bureau of Expertises" SNCO attaches great importance to participation in international training and experience-exchange programs, aiming to continuously enhance the professional skills and capabilities of its staff.