Պրոֆ Քալամքարյանի անվ Մաշկավեներաբանության և մաշկի օպտ ախտորոշման ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Պրոֆ Քալամքարյանի անվ Մաշկավեներաբանության և մաշկի օպտ ախտորոշման ասոցիացիա

Պրոֆ Քալամքարյանի անվ Մաշկավեներաբանության և մաշկի օպտ ախտորոշման ասոցիացիա Ասոցիացիայի հիմնական նպատակն է` ՀՀ-ում զարգացնել արդի չափանիշներին մաշկավեներաբանական ծառայությունները:

10/03/2026

«XIX ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հարգելի´ գործընկեր
Դուք հրավիրվում եք մասնակցելու «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքներին‚ որը կկայանա 2026 թվականի մայիսի 16-ին‚ Երևանում։

ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ`
- https://docs.google.com/forms/d/12MjbJIIQm5m9C-dRl9egPcBfmv73Goadc18xvEnuNTw/preview հղումով. լրացրեք աստղանիշով դաշտերը‚ «Ելույթի հայտ» դաշտում դրեք (+) կամ (-) նշանը՝ (+)-ի դեպքում այն համաձայնեցնելով համաժողովի նախագահի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`
հետևյալ հղումներով`
- www.armderm.am,
- https://armderm.am/event/xix-qalamqaryanakan-yntercumner-mijazgayin-gitagortsnakan-hamazhoghov/ (հայերեն)‚
- https://armderm.am/event/mejdunarodnii-nauchno-prakticheskii-forum-xix-kalamkaryanovskie-chteniya/ (ռուսերեն)

10/03/2026
21/02/2026

Default meta description here

Պատրաստվում ենք հերթական կոնֆերանսի աշխատանքներին-----------------------------------------------------------------------...
17/02/2026

Պատրաստվում ենք հերթական կոնֆերանսի աշխատանքներին
--------------------------------------------------------------------------

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿ

«XIX ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
(«Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ»)


📅 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հարգելի´ գործընկեր
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը կկայանա 2026 թվականի մայիսի 16-ին‚ Երևանում։
Համաժողովը կհամախմբի մաշկավեներաբանության, դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և բժիշկներին` ոլորտի գիտական ու կլինիկական մակարդակը բարձրացնելու նպատակով։
Ձեզ սիրով հրավիրում ենք օգտվելու բացառիկ հնարավորությունից՝ մասնակցելու բազմազգ մասնագիտական երկխոսությանը և ներկայացնելու նաև Ձեր փորձը և գիտելիքները։

📍 ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
 ք. Երևան‚ Կորյունի 2‚ ԵՊԲՀ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճ։
Միջոցառման սկիզբը` ժամը 11։00‚ ավարտը` ժամը 18։00։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)‚
 Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա (նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)‚
 Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն (տնօրեն` Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան)։

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
 Պատվավոր նախագահ՝ ԵՊԲՀ ռեկտոր‚ բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան,
 նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected]),
 փոխնախագահ` ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրեն Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հեռ.՝ 094-499412, [email protected]),
 փոխնախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Վիլենի Աստվածատրյան (հեռ.՝ 091-417328, [email protected])‚
 փոխնախագահ` բժշկ. գիտ. թեկնածու Արամ Մկրտիչի Մկրտիչյան (հեռ.՝ 091-405369; [email protected]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ`
 ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս` Արմինե Հակոբի Հակոբյան (+374-93-606068, e-mail: [email protected]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԷՔՍՊՈԶԻՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՋՈՐԴԻՎ

ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ`
https://docs.google.com/forms/d/12MjbJIIQm5m9C-dRl9egPcBfmv73Goadc18xvEnuNTw/preview հղումով. լրացրեք աստղանիշով դաշտերը‚ «Ելույթի հայտ» դաշտում դրեք (+) կամ (-) նշանը՝ (+)-ը համաձայնեցնելով համաժողովի նախագահի հետ։

Համաժողովի նախագահ`
բժշկ., գիտ., դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան
17 II 26 թ.

Միջոցառման օնլայն գրանցում - «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ
docs.google.com

Լրացրեք ստորև նշված դաշտերը և հաստատեք ձեր գրանցումը միջոցառմանը

https://mashk.am/blog/dermatoskopiakan-ditarkumner/
08/02/2026

https://mashk.am/blog/dermatoskopiakan-ditarkumner/

Դերմատոսկոպիական բարդ դեպք՝ ատիպիկ նևուսային համախտանիշով պացիենտի մոտ։ Մելանոմայի կասկած, ռիսկի գործոններ և վերջնական անսպասելի ախտորոշում։ Կարդալ ավելին։

https://mashk.am/blog/dermatoskopiakan-ditarkumner-tiv-2/
08/02/2026

https://mashk.am/blog/dermatoskopiakan-ditarkumner-tiv-2/

22 տարեկան տղամարդու պարանոցի հանգույցի դերմատոսկոպիան և հյուսվածաբանական հետազոտությունը հաստատեցին ՄԻԱՎ-զուգորդված Կապոշիի սարկոմա։

Address

Фучик 32
Yerevan
0048

Alerts

Be the first to know and let us send you an email when Պրոֆ Քալամքարյանի անվ Մաշկավեներաբանության և մաշկի օպտ ախտորոշման ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share