15/09/2026
EBLIDA-ն՝ European Library Associations Network (ELAN)-ի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու վեբինարի՝ «Հզորացնելով Եվրոպան հանրային գրադարանների միջոցով» / «Strengthening Europe through Public Libraries» թեմայով։
📅 24 սեպտեմբերի 2026 թ.
🕚 13:00–14:00 Երևանի ժամանակով
Վեբինարի ընթացքում կներկայացվի «Strengthening Europe through Public Libraries» նոր եվրոպական փորձագիտական զեկույցը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են Եվրոպայի 67,000 գրադարաններ նպաստում հասարակական տարբեր մարտահրավերների լուծմանը և ինչու են դրանք կարևոր հանրային ռեսուրս։
🎤 Բանախոսներ՝
🔹 Կլաաս Գոմերս՝ Նիդերլանդների Հանրային գրադարանների ասոցիացիայի քաղաքականության հարցերով խորհրդատու։
🔹 Ստյուարտ Հեմիլթոն՝ Իռլանդիայի ՏԻՄ գրադարանների զարգացման բաժնի ղեկավար։
Նրանք նաև Եվրամիության գրադարանների փորձագիտական խմբի համանախագահներն են։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել👇
🔗https://shorturl.at/Bdset