Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation
Directions Contact the organization

Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation Ջերմիկ Անկյունը համայնքահեն խմբային տներում ապահովում է արժանապատիվ ապրուստ, աջակցություն և սոցիալական ներառում՝ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ձեզ հետ ենք կիսվում Թաիրով (Գեղանիստ) խմբային տան բնակիչների վերջին մեկ ամսվա առօրյայով, որը հագեցած էր թե՜ բազմատեսակ է...
25/06/2026

Ձեզ հետ ենք կիսվում Թաիրով (Գեղանիստ) խմբային տան բնակիչների վերջին մեկ ամսվա առօրյայով, որը հագեցած էր թե՜ բազմատեսակ էքսկուրսիաներով, թե՜ տան առօրյայով:
Մեր բնակիչների ինքնավարությունն ու ինքնուրույնությունը բարձ արժեք է մեզ համար❤️

Այսօր մեր Ռեբեկան, «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ» համապետական սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված սեղանի թենիսի մրցույթում զբաղեցր...
03/06/2026

Այսօր մեր Ռեբեկան, «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ» համապետական սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված սեղանի թենիսի մրցույթում զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը❤️❤️❤️

Այսօր SOAR հիմնադրամի կողմից փայլուն կերպով կազմակերպված  «Ես կարող եմ» 2026 համապետական սպորտային փառատոնին մեր բնակիչն...
01/06/2026

Այսօր SOAR հիմնադրամի կողմից փայլուն կերպով կազմակերպված «Ես կարող եմ» 2026 համապետական սպորտային փառատոնին մեր բնակիչները «էստաֆետա» մրցույթում զբաղեցրին առաջին հորիզոնականը: Հաղթանակի հիմքում թիմային, փոխլրացման և փոխօգնության սկզբունքներն են, որոնք ամուր կերպով դրված են Ջերմիկ անկյան ծառայության հիմքում:

Անչափ շնորհակալ ենք SOAR հիմնադրամից` նման միջոցառում կազմակերպելու և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող անձանց կողքին մշտապես լինելու համար❤️❤️❤️

#ԵսԿարողԵմ2026

23/03/2026

ԳՈՐԾ ԿԱ‼️‼️
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈւՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԳԵՂԱՆԻՍՏ ԽՄԲԱՅԻՆ ՏԱՆ ՀԱՄԱՐ «ՍՈՑ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐ»
Մանրամասների համար գրեք մեր անձնական էջին

Սա պարզապես լոգոտիպ չէ, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվության կնիք։Այսօրվանից "Ջերմիկ Անկյուն" հիմնադրամի բոլոր խմբային ...
29/01/2026

Սա պարզապես լոգոտիպ չէ, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվության կնիք։

Այսօրվանից "Ջերմիկ Անկյուն" հիմնադրամի բոլոր խմբային փոքր տների վրա փակցված է #ՀՀԱշխատանքիևսոցիալականհարցերինախարարության պաշտոնական լոգոտիպը՝ նախարարի հրամանով։
Սա նշանակում է մի բան․ պետությունը ոչ թե պարզապես ճանաչում է մեր ծառայությունը, այլ իր վրա է վերցնում դրա շարունակականության և որակի քաղաքական պատասխանատվությունը։

Պատի վրայի լոգոտիպը ասում է մի բան, որ այս տներում ապրող բնակիչները գտնվում են մի համակարգում, որտեղ
պետությունը պարտավորվել է պաշտպանել նրանց տունը,
ծառայությունը, և կյանքի արժանապատիվ պայմանները։
Սա նաև ուղերձ է բոլոր շահառուներին, աշխատակիցներին և համայնքին․ այս տները այլևս ոչ թե «ծրագրեր» են, այլ պետության կողմից ճանաչված աջակցվող տարածքներ։
Եվ այստեղ կատարվող յուրաքանչյուր գործողություն՝ խնամքից մինչև ինքնուրույնացման ծրագրեր, գտնվում է հանրային հաշվետվողականության դաշտում։
Ջերմիկ Անկյունը հիմնադրամը չի աշխատում իր համար, այլ աշխատում է մի մոդելով, որտեղ յուրաքանչյուր տուն պաշտպանված է ոչ միայն հիմնադրամի մասնագիտական թիմով, այլ նաև պետության ինստիտուցիոնալ պարտավորությամբ։

#ԱՍՀՆ

#ՋերմիկԱնկյունՀիմնադրամ

02/01/2026
Սիրելի գործընկերներ, աջակիցներ, թիմակիցներ և մեր աշխատանքը  արժևորողներ,«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի անունից շնորհավորում...
31/12/2025

Սիրելի գործընկերներ, աջակիցներ, թիմակիցներ և մեր աշխատանքը արժևորողներ,

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի անունից շնորհավորում ենք ձեզ գալիք Նոր տարվա կապակցությամբ։
2025 թվականը մեզ համար եղավ կայացման, դիմակայության և կառուցողական փոփոխությունների տարի։ Այդ ճանապարհին ձեր վստահությունը, ներգրավվածությունը և համատեղ աշխատանքը դարձան մեր ամենահիմնական ռեսուրսը։
Գալիք 2026 թվականին մենք մտնում ենք հստակ ռազմավարական ուղեգծով՝ ուժեղացնել համայնքահեն ծառայությունները, խորացնել շահառուների ինքնուրույնությունը,
բարձրացնել մասնագիտական որակի չափորոշիչները, և կառուցել սոցիալական համակարգ, որտեղ աջակցությունը հիմնված է ոչ թե խղճահարության, այլ արժանապատվության և գործընկերության վրա։
Մաղթում ենք ձեզ՝ հաջողություններ և հզորացնող աշխատանքային միջավայր,
սոցիալական ամուր կայունություն և երկարաժամկետ տեսլական,
մարդկային կապերի խորացում,
և այնպիսի ծառայություններ, որոնք իրական փոփոխություն են բերում մարդկանց կյանքում։
2026 թվականին մենք ձգտում ենք միասին հասնել մի համակարգի, որտեղ յուրաքանչյուր անձ ունի ընտրություն, ձայն և իրական հնարավորություն ապրել արժանապատիվ, անկախ և լիարժեք կյանքով, իսկ սոցիալական ծառայությունները գործում են որպես կայուն, արդյունավետ և վստահելի հանրային ինստիտուտներ։
Շնորհակալ ենք ձեր կողքին լինելու, համարձակ գործընկեր լինելու և մեր ընդհանուր արժեքները կիսելու համար։
Առջևում մեզ սպասում է ավելի հասուն, ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ համատեղ ճանապարհ։

Հարգանքով և վստահությամբ՝
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ
Գործադիր տնօրեն՝ Մուշեղ Կիրակոսյան

27/12/2025

Այսօր տեղի ունեցավ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի կողմից կազմակերպված
կավագործության ծրագրի ամփոփիչ ցուցահանդես֊վաճառքը, իրականացված
SOAR — Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող են համայնքահեն ծրագրերը ձևավորել իրական արժեք՝ զարգացնելով ստեղծարարությունը, ինքնուրույնությունը և սոցիալական ներառումը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը՝ 28.12.2025թ.,
Ժողովրդական արվեստների թանգարանում
ք. Երևան, Աբովյան փողոց 64։
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել ծրագրի արդյունքները, ծանոթանալ մասնակիցների աշխատանքներին և իրենց ներկայությամբ աջակցել այս կարևոր նախաձեռնությանը։

«Ջերմիկ անկյուն» փոքր խմբային տներում բնակվող անձանց համար, բացի որակյալ խնամքի ծառայությունից, չափազանց կարևոր է համայն...
26/11/2025

«Ջերմիկ անկյուն» փոքր խմբային տներում բնակվող անձանց համար, բացի որակյալ խնամքի ծառայությունից, չափազանց կարևոր է համայնքում լիարժեքորեն ներգրավվածությունն ու ինքնուրույնության խթանումը:
Մեր թիմը արդյունավետ կերպով կազմակերպում է բնակիչների ակտիվ ներառումն ու «տանից դուրս» ծրագրերը` մաքսիմալ ինքնուրույն դարձնելով նրանց:

Address

Գարեգին Նժդեհ 46
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation:

Shortcuts

Share