ArmDrone Community

ArmDrone Community ArmDrone Community-ի նպատակն է ԱԹՍ ոլորտում համայնքի ձևավորումը և նրա զարգացումը:
(7)

🎯 Մեր նախաձեռնության` «ArmDrone Community»-ի նպատակն է`

🔹 Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ունեցող բոլոր անհատներից ստեղծել համայնք,

🔹 Նպաստել սպորտի և ԱԹՍ-ների մշակույթի տարածմանը,

🔹 Անցկացնել ամենամյա մրցարշավներ, որը կնպաստի ոլորտում ԱԹՍ պրոֆեսիոնալ վարողների ավելացմանը, ոլորտի հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը,

🔹 Ստեղծել և մշակել ուսուցողական բովանդակություն մեդիահարթակում:

🏛️ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը մասնակցեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից հասարակ...
03/10/2026

🏛️ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը մասնակցեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից հասարակական խորհրդի 3-րդ նիստին։

💡 Նիստի ընթացքում քննարկվեցին ոլորտի զարգացման ռազմավարությունն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացման և ինտեգրման հնարավորությունները։

🏛️ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը մասնակցեց Բարձր տեխնո...

01/10/2026

🚀 Ինչպես միշտ, ԱրմԴրոն համայնքը FPV դրոնների տարբեր ուղղություններում գրանցում է նոր բարձունքներ։

🇦🇲 Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին խոշոր օնլայն FPV մրցարշավի, որտեղ մրցում էին Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից փորձառու մասնակիցների հետ։

🎮 Մեր համայնքի սան Vardan Avetisyan-ը՝ (nickname՝ Verden FPV), և համայնքի այլ սաներ մասնակցեցին Sim Series Season 3 վարժասարքերով օնլայն FPV մրցարշավին։

🏁 Մրցույթի ընթացքում մասնակիցները զարգացնում էին բավական բարձր արագություններ, ինչի պայմաններում յուրաքանչյուր սխալ կարող էր էական ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա։ Մրցակցությունն այնքան թեժ էր, որ մասնակիցների միջև ժամանակային տարբերությունը հաճախ մեկ վայրկյանից էլ պակաս էր։

Տեսանյութում կարող եք տեսնել մեր 13-ամյա սան Վարդան Ավետիսյանի ելույթից հատված՝ այդ մրցարշավի ընթացքից։

🇦🇲 ArmDrone Community-ի և Հայաստանի ներկայացուցիչների համար սա առաջին մասնակցությունն էր նման մակարդակի օնլայն մրցարշավում։ Մեր սաները կարողացան մրցակցել տարբեր երկրների և տարիների փորձ ունեցող մասնակիցների հետ և ցուցադրել իրենց հնարավորությունների առավելագույնը։

🏆 Նշենք, որ մեր սաներից Հայկ Սարգսյանն իր մրցելույթն ավարտեց 16-րդ հորիզոնականում, իսկ Վարդանը, եզրափակչում իր մեկնարկն ավարտելով՝ վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Հաշվի առնելով մրցակիցների տարիների փորձը և այն, որ մեր համայնքը նման ձևաչափով մրցարշավի մասնակցում էր առաջին անգամ, սա բավական նշանակալի արդյունք է։

🧠 Վարդանի համար մրցարշավը հեշտ չէր․ բարձր մրցակցային լարվածության պայմաններում յուրաքանչյուր որոշում և թույլ տված վրիպակ կարող էր ազդել վերջնական արդյունքի վրա։ Չնայած մրցարշավի ընթացքում առաջացած դժվարություններին՝ Վարդանը կարողացավ հավաքվել, շարունակել պայքարը մինչև վերջ և եզրափակչում զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։

🔥 Վստահ ենք, որ յուրաքանչյուր նման մրցարշավ նոր փորձի և զարգացման հնարավորություն է։ Հաջորդ մրցարշավերում թե՛ Վարդանը, թե՛ մեր մյուս սաները կկարողանան ավելի լավ կառավարել մրցակցային լարվածությունը, կիրառել ձեռք բերած փորձը և ձգտել հասնելու ավելի բարձր արդյունքների։

30/09/2026

📚 Mini Whoop Drone-ների առաջին տարվա մրցարշավից հետո, որին մասնակցել էր ընդամենը 12 օպերատոր, մեր համայնքը որոշեց մեկ տարի շարունակ ինտենսիվ կերպով անցկացնել անվճար դասընթացներ, որոնց ընթացքում մի քանի հարյուր մարդ կատարեց իր առաջին քայլերը FPV դրոնների ոլորտում։

🚁 Չունենալով որևէ հովանավոր կամ աջակից՝ հաջորդ տարի մեր համայնքն իր ուժերով կազմակերպեց մինի վուպ դրոնների արդեն երկրորդ մրցարշավը, որին մասնակցեց ավելի քան 50 օպերատոր։ Մասնակիցների թվի այս աճը նաև մեր կողմից իրականացվող դասընթացների արդյունավետության կարևոր ցուցանիշ էր։

🏆 Այդ տարի մեր համայնքի սան David Begyan-ը, ով նախորդ մրցարշավում զբաղեցրել էր 🥉 երրորդ հորիզոնականը, այդ անգամ զբաղեցրեց 🥇 առաջին հորիզոնականը։ Սա նրա անձնական աճի, ամենօրյա մարզումների և շարունակական աշխատանքի արդյունքն էր։

📈 2024 թվականի միջոցառումը նաև հիմք դարձավ ոլորտում արդեն առկա FPV օպերատորների շարունակական ինքնակատարելագործման համար։ Ձևավորված մրցակցային միջավայրը հնարավորություն տվեց ավելի շատ մարզվել, զարգացնել հմտությունները, փոխանակվել փորձով և դառնալ ավելի հմուտ օպերատորներ։

🎥 Տեսանյութում՝ 2024 թվականին մեր համայնքի կողմից անցկացված մինի վուպ դրոնների մրցարշավը՝ ԵՊՀ-ի մարզադահլիճում։

🚀 Սիրով սպասում ենք բոլորիդ մեր այս տարվա Mini Whoop Drone Racing Championship Armenia - 2026 ամենամյա մրցարշավին։

29/09/2026

🏁

🎥 Տեսանյութում դուք տեսնում եք մեր համայնքի առաջին քայլերը՝ այն ժամանակ, երբ Հայաստանում FPV դրոնների ոլորտը դեռ նոր էր ձևավորվում։

🇦🇲 Հայաստանում առաջին անգամ անցկացված մինի վուպ դրոնների մրցարշավը, որին մասնակցում էին ընդամենը 12 օպերատորներ, որոնցից միայն 4-ն էին Հայաստանից, իսկ մյուսները տարբեր երկրներից ժամանած ռելոկատներ էին։

🥉 Ի դեպ, David Begyan-ը, ով համայնքի առաջին սանն է, կարողացավ փորձառու և իրենից տարիքով մեծ մրցակիցների հետ հավասար մրցել ու զբաղեցնել երրորդ հորիզոնականը։ Իսկ այսօր, շարունակելով զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները, արդեն ինքն է դասավանդում մեր համայնքի նորեկներին։

🚀 Նմանատիպ մրցարշավ կազմակերպելը Հայաստանում 2022-2023 թվականներին ուղղակի անհնար էր, քանի որ Հայաստանում FPV դրոնների ոլորտին ծանոթ մարդկանց կարելի էր պարզապես մատների վրա հաշվել։

📈 Անցնելով մեծ դժվարությունների միջով՝ Ֆիզմաթի փոքրիկ դահլիճում անցկացված առաջին մրցարշավից ընդամենը մի քանի տարի անց մենք կարողացանք Հայաստանում անցկացնել տարածաշրջանային մրցարշավ, որն ունեցավ ավելի քան 110 մասնակից՝ տարբեր երկրներից։

🤝 Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հենց սկզբից հավատում էին մեր նպատակին և Հայաստանում ոլորտը զարգացնելու ու համառորեն առաջ շարժվելու մեր մղումներին։

🚁 Դե իսկ հաջորդ անգամ կհանդիպենք Mini Whoop Drone Racing Championship Armenia - 2026 ամենամյա մրցարշավի շրջանակներում։

27/09/2026

🎙 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը Հայաստանի Հանրային Ռադիո-ի «AI լաբորատորիա» հաղորդման հյուրն էր՝ «Ինչպե՞ս է փոխվում դրոն վարելու արվեստը AI-ի դարաշրջանում» թեմայով քննարկման շրջանակում։

🤖 Հանդիպման ընթացքում խոսվել է դրոնների ոլորտում արհեստական բանականության կիրառության, դրա ներկայիս հնարավորությունների, կիրառական նշանակության և այն փոփոխությունների մասին, որոնք կարող են առաջիկայում տեղի ունենալ աշխարհում։

🚁 Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև դրոնների վերաբերյալ հասարակության շրջանում տարածված մի շարք մտահոգությունների ու միֆերի՝ փորձելով պարզ և հասկանալի ձևով ներկայացնել, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում ժամանակակից դրոնները, ինչ հնարավորություններ են դրանք տալիս այսօր և ինչպես կարող է զարգանալ ոլորտը առաջիկայում։

🧠 Իսկ հաղորդման վերջում տեղի ունեցավ նաև հետաքրքիր փորձ․ այս անգամ Հայկին հարցեր ուղղեց արհեստական բանականությունը՝ ( ԱԲՈ-ն)։

26/09/2026

🎙 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի «AI լաբորատորիա» հաղորդման հյուրն էր՝ «Ինչպե՞ս է փոխվում դրոն վարելու արվեստը AI-ի դարաշրջանում» թեմայով քննարկման շրջանակում։

🇦🇲 ✈️ Մեր դասընթացների հերթական խումբը հաջողությամբ ավարտեց ծրագրի երկրորդ փուլը։ Տեսական և գործնական քննությունների հաջ...
21/09/2026

🇦🇲 ✈️ Մեր դասընթացների հերթական խումբը հաջողությամբ ավարտեց ծրագրի երկրորդ փուլը։ Տեսական և գործնական քննությունների հաջող արդյունքներից հետո մասնակիցները ստացան իրենց երկրորդ փուլի ավարտական հավաստագրերը։

🎯 Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավել մոտիվացված մասնակիցները արդեն իսկ շարունակում են իրենց մասնակցությունը դասընթացի երրորդ փուլում, որտեղ կխորացնեն իրենց գիտելիքները և կկատարելագործեն տեսական ու գործնական հմտությունները։

🚀 ArmDrone համայնքը հետևողականորեն իրականացնում է իր կրթական նախաձեռնությունները՝ նպաստելով ԱԹՍ ոլորտի զարգացմանը Հայաստանում և ձևավորելով տեխնոլոգիական մտածողությամբ ու մրցունակ մասնագետների նոր սերունդ։

🌱 Այս ծրագրերը ևս մեկ կարևոր քայլ են Հայաստանում տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և ոլորտի կայուն ու երկարաժամկետ առաջընթացի ապահովման ուղղությամբ։

🎙 Ռադիո «Արևիկ»-ի եթերում ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը պատմեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դ...
17/09/2026

🎙 Ռադիո «Արևիկ»-ի եթերում ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը պատմեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դրոնների դասընթացների, դրանց ընթացքի և մասնակիցների համար ստեղծված հնարավորությունների մասին։

🚁 Եթերի ընթացքում անդրադարձ եղավ նաև FPV տեխնոլոգիաների, դրոնային սպորտի և երիտասարդների տեխնոլոգիական կրթության զարգացման կարևորությանը։

🎙 Ռադիո «Արևիկ»-ի եթերում ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյան...

🎓 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը և համայնքի սաները Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոց անցկացրեցին բ...
16/09/2026

🎓 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը և համայնքի սաները Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոց անցկացրեցին բաց դաս՝ նվիրված FPV դրոններին։

🚁 Հատկանշական է, որ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը ժամանակին հենց այս դպրոցում է սովորել։ Տարիներ անց նույն դպրոց վերադառնալը՝ արդեն սեփական գիտելիքն ու փորձը աշակերտներին փոխանցելու նպատակով, առանձնահատուկ նշանակություն ունի։

💡 Բաց դասի ընթացքում աշակերտները ծանոթացան դրոնների աշխատանքի հիմնական սկզբունքներին, դրանց կառուցվածքին և հնարավոր կիրառություններին։ Մասնակիցները նաև հնարավորություն ստացան անվճար հիմունքներով ներգրավվելու ԱրմԴրոն համայնքի կողմից իրականացվող դասընթացներին։

🏁 Դպրոցի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։ Հաջորդ կարևոր նախաձեռնություններից մեկը Mini Whoop դրոնների ամենամյա հերթական մրցարշավի անցկացումն է, որը կկայանա հենց այս դպրոցի մարզադահլիճում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են ստեղծում կրթական միջավայրում զարգացնելու աշակերտների հետաքրքրությունը FPV տեխնոլոգիաների և դրոնային սպորտի նկատմամբ։

🤝 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանին և ուսուցչական կազմին՝ ջերմ ընդունելության, համագործակցության և նման նախաձեռնությունների իրականացման հնարավորության համար։

🚀 Ուրախ ենք մեր գիտելիքն ու փորձը փոխանցելու հնարավորության համար՝ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնելով երեխաների համար և խթանելով նրանց հետաքրքրությունը տեխնոլոգիական ու ինժեներական ուղղությունների նկատմամբ։

🔧 ԱրմԴրոն համայնքը շարունակելու է իր գիտելիքն ու փորձը հասանելի դարձնել նոր սերնդին՝ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանն ու ընդլայնմանը։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ArmDrone Community posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ArmDrone Community:

Shortcuts

Share