HENAR - Health Network for Armenia

HENAR - Health Network for Armenia "Health Network for Armenia" was established to contribute to transformation of health care ecosystem in Armenia.

👩‍⚕️ 🎓 👨‍⚕️Մենք սկսում ենք Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի երկրորդ տարին։ Երևանի պետական բժշկական հ...
31/08/2026

👩‍⚕️ 🎓 👨‍⚕️Մենք սկսում ենք Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի երկրորդ տարին։ Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի և Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia -ի մեր գործընկերների հետ այս անգամ ընտրվել են 10 բժիշկ-դասավանդողներ, որոնք առկա և առցանց ձևաչափով կմասնակցեն դասընթացների Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցում և ստացած գիտելիքն ու փորձը կփոխանցեն Հայաստանում իրենց գործընկերներին։

👩‍⚕️ 🎓 👨‍⚕️We are launching the second year of the Master of Science in Health Professions Education Program. In collaboration with our partners at Yerevan State Medical University (YSMU) and the National Institute of Health (NIH), 10 doctor-educators have been selected this year to participate in one-year hybrid program delivered in collaboration with Boston University Chobanian & Avedisian School of Medicine. Throughout the program, participants will share their newly acquired knowledge, skills, and experience with colleagues in Armenia.

🩺ՀԵՆԱՐ-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի առաջին տարին ավարտվեց։  📊 Գլխավոր արդյունքները՝ թվերով։ 🩺 ...
24/08/2026

🩺ՀԵՆԱՐ-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի առաջին տարին ավարտվեց։

📊 Գլխավոր արդյունքները՝ թվերով։

🩺 The first year of HENAR’s Health Professions Education (HPE) program has come to an end.

📊 Here are the key results in numbers.

🎓 Վերջին շաբաթը Բոստոնում👩‍⚕️👨‍⚕️ՀԵՆԱՐ հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի առաջին տարվա 6 մա...
06/08/2026

🎓 Վերջին շաբաթը Բոստոնում
👩‍⚕️👨‍⚕️ՀԵՆԱՐ հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի առաջին տարվա 6 մասնակիցներն ավարտում են իրենց 6-շաբաթյա դասընթացները Բոստոնի համալսարանում և շուտով կվերադառնան Հայաստան։ 🩺

🎓 The Final Week in Boston
👩‍⚕️👨‍⚕️HENAR’s first cohort of Health Professions Education (HPE) Master’s students, currently enrolled in Boston University Chobanian & Avedisian School of Medicine Medicine's Master’s in Health Professions Education program, are completing their 6-week summer semester in Boston and will soon return to Armenia.🩺

🌿Սյունիքում «Համայնքի առողջապահության աշխատողներ» ծրագրի շրջանակում` 📆 Հուլիսին`🏠 Իրականացրել ենք 640+ տնային այց🎓 4 դաս...
03/08/2026

🌿Սյունիքում «Համայնքի առողջապահության աշխատողներ» ծրագրի շրջանակում`
📆 Հուլիսին`
🏠 Իրականացրել ենք 640+ տնային այց
🎓 4 դասախոսություն տրավմազգայուն մոտեցման վերաբերյալ
👨‍🦰👩‍🦰 Ընդգրկել ենք 102 նոր շահառուի․ 70%-ի մոտ ախտորոշվել է արյան բարձր ճնշում և/կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ։

🩸Հիպերտոնիայից և շաքարախտի սկրինինգից զատ, բացահայտվել են առողջական այլ խնդիրներ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններ, խոլեստերինի բարձր մակարդակ և շարժունակության հետ կապված դժվարություններ՝ օգնելով հիվանդներին ստանալ իրենց անհրաժեշտ խնամքը։

🌿The Community Health Workers Program in Syunik։
📆 In July, we:
🏠 Conducted 640+ home visits
🎓 4 trauma-informed care lectures
👨‍🦰👩‍🦰 Enrolled 102 new beneficiaries։ 70% were identified with elevated blood pressure and/or elevated blood glucose levels․

🩸Beyond hypertension and diabetes screening, CHWs identified additional health concerns, including cardiac conditions, high cholesterol, and mobility issues—helping connect patients to follow-up care.

👩‍🦰 Ձորագյուղի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Արփինե Կարապետյանը Առողջապահության առաջնորդության ծրագրի առաջին սե...
29/07/2026

👩‍🦰 Ձորագյուղի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Արփինե Կարապետյանը Առողջապահության առաջնորդության ծրագրի առաջին սերնդի բժիշկ-առաջնորդների հետ անցկացրեց բրոնխիալ ասթմայի վերաբերյալ դասընթաց։

🤝Շնորհակալ ենք Արփինե Կարապետյանին իր փորձով կիսվելու համար։
Ուրախ ենք համագործակցել Առողջ Հայաստան հիմնադրամի հետ իր Առողջապահական առաջնորդություն ծրագրի բժշկական գիտելիքներ և հմտություններ բաղադրիչն իրականացնելու համար։

💙Շնորհակալություն Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիային՝ Հայաստանի գյուղական համայնքներում առողջապահության հասանելիությունն ու որակը բարձրացնելու ՀԵՆԱՐ հիմնադրամի հանձնառությանն աջակցելու համար։

👩‍🦰 Arpine Karapetyan, the director and family doctor of the Dzoragyugh outpatient clinic, conducted a training session on management of bronchial asthma with the first cohort of the Healthcare Leadership Program’s doctor-leaders.

🤝 We are grateful to Arpine Karapetyan for sharing her experience.
We are proud to partner with Health For Armenia to implement the medical knowledge and skills pillar of their Healthcare Leadership Program.

💙 We thank the Armenian American Medical Association of the Greater Boston Area for supporting HENAR’s commitment to improving healthcare accessibility and quality in rural communities of Armenia.

🏥 «Առողջապահությունը Հայաստանում»․ պանելային քննարկում ԱՄՆ-ում📍Բոստոնի «Հայագիտական հետազոտությունների ազգային ասոցիացիա...
28/07/2026

🏥 «Առողջապահությունը Հայաստանում»․ պանելային քննարկում ԱՄՆ-ում

📍Բոստոնի «Հայագիտական հետազոտությունների ազգային ասոցիացիայի» (NAASR) Վարդան Գրեգորյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում Հայաստանում առողջապահական համակարգի վերաբերյալ։

🎓 ՀԵՆԱՐ հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի շրջանակում Բոստոնի համալսարանում դասընթացների մասնակցող վեց բժիշկները տեղի մասնագետներին ներկայացրել են Հայաստանում բժշկական կրթության 🩺, հանրային առողջապահության 🤝, աղետներին արձագանքելու պատրաստվածության առանձնահատկությունները🚨։

🏥The State of Healthcare in Armenia — Panel Discussion

📍A panel discussion on Armenia’s healthcare system was held at the NAASR Vartan Gregorian Building in Belmont.

🎓 Six of the panelists are HENAR's first cohort of Health Professions Education (HPE) Master's students, currently completing the Boston University Master's in Health Professions Education program. The discussion explored key issues shaping the healthcare landscape in Armenia today, addressing a wide range of topics, including medical education 🩺, community health 🤝, and disaster preparedness🚨.

Armenia's health system is at a structural inflection point. In 202...

🫀👨‍⚕️Մեծ Բրիտանիայի Blackpool Victoria Hospital հիվանդանոցի սրտաբան, էլեկտրաֆիզիոլոգ Սերգեյ Բարսամյանն Առողջապահության ա...
23/07/2026

🫀👨‍⚕️Մեծ Բրիտանիայի Blackpool Victoria Hospital հիվանդանոցի սրտաբան, էլեկտրաֆիզիոլոգ Սերգեյ Բարսամյանն Առողջապահության առաջնորդության ծրագրի բժիշկ-առաջնորդների հետ անցկացրեց էլեկտրասրտագրության վերաբերյալ դասընթաց։

Շնորհակալ ենք Սերգեյ Բարսամյանին փորձով կիսվելու համար։

🤝Ուրախ ենք համագործակցել Առողջ Հայաստան հիմնադրամի հետ իր Առողջապահական առաջնորդություն ծրագրի բժշկական գիտելիքներ և հմտություններ բաղադրիչն իրականացնելու համար։

💙Շնորհակալություն Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիային՝ Հայաստանի գյուղական համայնքներում առողջապահության հասանելիությունն ու որակը բարձրացնելու ՀԵՆԱՐ հիմնադրամի հանձնառությանն աջակցելու համար։

🫀👨‍⚕️Sergey Barsamyan a cardiologist and electrophysiologist at Blackpool Victoria Hospital in the UK, conducted a training course on electrocardiography with the Healthcare Leadership Program’s doctor-leaders.

We are grateful to Sergey Barsamyan for sharing his experience.

🤝 We are proud to partner with Health For Armenia to implement the medical knowledge and skills pillar of their Healthcare Leadership Program.

💙We thank the Armenian American Medical Association of the Greater Boston Area for supporting HENAR’s commitment to improving healthcare accessibility and quality in rural communities of Armenia.

🎓 ՀԵՆԱՐ-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրով Բոստոնի համալսարանում դասընթացների մասնակցող մեր 6 բժիշկ...
20/07/2026

🎓 ՀԵՆԱՐ-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրով Բոստոնի համալսարանում դասընթացների մասնակցող մեր 6 բժիշկներն անցել են կլինիկական ռոտացիաներ տարբեր ամբիոններում՝ դիտարկելով, թե ինչպես է կլինիկական դասավանդումը կազմակերպվում և իրականացվում Բոստոնի համալսարանին կից հիվանդանոցներում։ 🏥🩺

📊 Մեր մասնագետներն իրենց հերթին ներկայացրել են Հայաստանում իրենց ամբիոնների ծրագրերը։

👩‍⚕️👨‍⚕️🌍 Բացի այդ, հուլիսի 17-ին մեր բժիշկները մասնակցել են Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի Happy Hour միջոցառմանը՝ ստանալով գործընկերների հետ շփվելու և նոր կապեր հաստատելու հնարավորություն։

🎓 The six MSHPE students of the HENAR’s HPE program began their clinical rotations across different departments, observing how clinical teaching is organized and delivered within Boston University-affiliated hospitals. 🏥🩺

📊 Each student presented an analysis of their home institution's curriculum․

👩‍⚕️👨‍⚕️🌍 On July 17 the students participated in the Armenian American Medical Association of the Greater Boston Area Happy Hour, an event that provided opportunities to network with other doctors.

🎓Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի 6 մասնակիցներն սկսել են իրենց 6-շաբաթյա առկա դասընթա...
13/07/2026

🎓Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի 6 մասնակիցներն սկսել են իրենց 6-շաբաթյա առկա դասընթացները Բոստոնի համալսարանում։

🏥Ծրագիրն իրականացվում է Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի հետ համագործակցությամբ։

🎓 The six participants of the Master’s Degree in Health Professions Education (MSHPE) Program have begun their six-week training at Boston University.

🏥 The program is delivered in collaboration with the Boston University Chobanian & Avedisian School of Medicine

10/07/2026

Football fans at the FIFA World Cup 2026™ are being offered the chance to learn Cardiopulmonary Resuscitation (CPR), an initiative that shows the biggest sporting event in history can also be used to make the world a healthier place.

Address

Hakob Hakobyan 3
Yerevan
0033

Alerts

Be the first to know and let us send you an email when HENAR - Health Network for Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to HENAR - Health Network for Armenia:

Shortcuts

Share