Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամ

Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամ Դիաբետի վերահսկում, նրա հետ ներդաշնակ ապրելու, հանրության աջակցման գիտակցում, կյանքի որակի բարելավում

25/02/2026

💠Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգ (CGM)․ ժամանակակից մոտեցում շաքարային դիաբետի կառավարմանը

🗨Շաքարային դիաբետը քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար ինսուլին կամ օրգանիզմը չի կարող արդյունավետ օգտագործել այն։ Համաձայն դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի (IDF) տվյալների այսօր աշխարհում շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 590 միլիոն և այս թիվը պրոգրեսիվորեն աճում է: Ինչպես յուրաքանչյուր քրոնիկական հիվանդության դեպքում, այնպես էլ դիաբետի պարագայում դեղորայքային բուժումը բավարար չէ․ անհրաժեշտ է շարունակական հսկողություն։ Տարիներ շարունակ գլիկեմիկ վերահսկման հիմնական մեթոդը եղել է մատի ծայրից արյան նմուշառումը գլյուկոմետրի օգնությամբ : Սակայն այս մեթոդը տալիս է միայն կետային պատկերացում՝ տվյալ պահին արյան գլյուկոզայի մակարդակի մասին։ Գիտության զարգացմամբ ներդրվեցին գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերը (Continuous Glucose Monitoring, CGM), որոնք էապես փոխեցին դիաբետի կառավարումը։

🔸️CGM-ը փոքր, մաշկին կրելի սարք է, որը հատուկ բարակ թելիկ-սենսորի օգնությամբ չափում է գլյուկոզան միջբջջային հեղուկում և տվյալները փոխանցում է սմարթֆոնին կամ հատուկ կարդացող սարքին։

◽️ Աշխատում է 24/7 ռեժիմով և կախված արտադրողից կարելի է օգտագործել 7-ից մինչև 15 օր: CGM-ը ցույց է տալիս ոչ միայն տվյալ պահին գլիկեմիան, այլ նաև.

• 📈 բարձրացման միտումը
• 📉 նվազման միտումը
• ⏱ փոփոխության արագությունը
• 📊 թիրախային միջակայքում գտնվելու ժամանակը :
Այս սարքի առավելություններից է նաև ազդանշանային համակարգը: Սարքը ավտոմատ ազդանշան է տալիս, երբ գլյուկոզան իջնում կամ բարձրանում է սահմանված մակարդակից: Սա հատկապես կարևոր է փոքր երեխաների, հղիների և հիպոգլիկեմիան չզգացող պացիենտների համար։

Ո՞ր դեպքերում պետք է օգտագործել CGM սարքեր
🔹 Տիպ 1 շաքարային դիաբետ
🔹 Ինսուլին կախյալ տիպ 2 շաքարային դիաբետ
🔹 Գեստացիոն դիաբետ

Հղիության ընթացքում խիստ գլիկեմիկ հսկողությունը կենսական նշանակություն ունի պտղի և մոր անվտանգության համար։

🔹 Հաճախակի հիպոգլիկեմիաների հակվածություն

🔹️Խորհուրդ է տրվում , հնարավորության դեպքում այն օգտագործել նաև ինսուլին անկախ տիպ 2 շաքարային դիաբետի , նախադիաբետի և մետաբոլիկ առողջության մոնիթորինգի դեպքում: Հետազոտությունները փաստում են , որ CGM-ը համարվում է ծախսարդյունավետ մեթոդ, հատկապես ինսուլին ստացող անձանց համար: CGM-ը չի փոխարինում բժշկին, այլ հանդիսանում է գործիք՝ դիաբետի անհատականացված և առավել անվտանգ կառավարման համար։

17/02/2026
11/02/2026
06/02/2026

Նկարում կարող եք տեսնել թե ինչ հնարավություններ ունի Libre 2+ գլյուկոզի մոնիթորինգի համակարգը։

01/02/2026

Ցանկացած գլյուկոզի մոնիթորինգի սարք օգտագործելիս կարևոր է ճիշտ սահմանել սպասելիքները․ արդյո՞ք սենսորից ստացված և գլյուկոմետրով չափված ցուցանիշները պետք է նույնը կամ շատ մոտ լինեն։
Քանի որ սենսորը չափում է գլյուկոզի մակարդակը ճարպի միջհյուսվածքային հեղուկում, իսկ գլյուկոմետրը՝ մազանոթային արյան մեջ, այս երկու ցուցանիշները կարող են տարբերվել։
Ցուցանիշների միջև տարբերությունը մինիմալ է, երբ գլյուկոզի մակարդակը կայուն է, և մեծանում է արագ իջնելու կամ բարձրանալու ընթացքում։

01/02/2026

Հարգելիներս, ֆեյսբուքյան այս էջով պարբերաբար կտեղադրվեն նյութեր, որոնք ձեզ կօգնեն լինել ավելի տեղեկացված գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի նորություններին և օգտագործման կարգին։ Կարող եք նաև ուղղել հարցեր, որոնք կառաջանան սեսորների օգտագործման ընթացքում։
Հետևեք էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր լուրերը։

https://www.facebook.com/profile.php?id=61587032485688

էջը նախատեսված է ծրագրի շահառուների շրջանում կարևոր տեղեկատվության , ինչպես նաև Freestyle Libre 2/ 2plus գլյուկոզի մոնիթորինգի սարքերի վերաբերյալ կրթական նյութերի տարածման համար։

08/01/2026

Address

Paronyan Str. , Bld. 11, Apt. 9
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37493111888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամ:

Share