01/09/2026
📣 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱԹ» ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑՈՒՄ 🚀✨
Սիրելի՛ ծնողներ և պատանի տեխնո-սիրահարներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սկսվում է նոր ուսումնական տարվա դիմորդների գրանցումը։
Եթե ձեր երեխան հետաքրքրված է տեխնոլոգիաներով, սիրում է քանդել, հավաքել կամ երազում է ստեղծել իր սեփական ռոբոտն ու խաղերը, ապա «Արմաթն» հենց այն վայրն է, որտեղ հետաքրքրությունը դառնում է մասնագիտություն:
🔹 Ո՞վքեր կարող են դիմել. 10 տարեկանից սկսած դպրոցականները:
🔹 Ե՞րբ դիմել. Սեպտեմբեր ամսից:
Ի՞նչ ենք սովորում «Արմաթում».
🤖 Ռոբոտաշինություն և էլեկտրոնիկա — աշխատանք Arduino սալիկներով, տվիչներով և շարժիչներով:
🖥️ 3D Մոդելավորում և Տպագրություն — աշխատանք 3D տպիչներով և FreeCAD ծրագրով:
⚙️ CNC Հաստոցավորում — լազերային փորագրում և ֆրեզային կտրում:
💻 Ծրագրավորում և Ալգորիթմներ — Scratch, Python և այլ ծրագրեր:
💡 Դասընթացներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ գործնական և թիմային աշխատանքի ձևաչափով:
📍 Վայրը․ Նոր Նորքի 5-րդ զանգված․ 159 դպրոց
📞 Գրանցման և հարցերի համար․ 055090702
📩 Կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:
Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են։ Միացե՛ք ապագայի ճարտարագետների թիմին 🛠️💡
#Արմաթ #Ընդունելություն #Ռոբոտաշինություն #Ծրագրավորում #ԱպագայիՃարտարագետներ #Սեպտեմբեր