Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia Empowering Armenian youth through action and leadership development for a brighter future.

For English please scroll down

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի , Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնության կենտրոն»–ի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողություններ

ը՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև երկրի սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքում վերջիններիս ավելի ակտիվ մասնակցությանը նպաստելու համար: Ծրագիրն ուղղված է երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտի աշխատողներին, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներին և մենթորներին, երիտասարդ քաղաքական գործիչներին, երիտասարդ ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական և ազգային մակարդակներում որոշում կայացնողներին:

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական Միության և Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է։

The “Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia” Project is implemented by the Armenian branch of Konrad Adenauer Foundation (KAS), World Vision Armenia (WVA), Media Initiatives Center (MIC), and Gyumri "Youth Initiatives Centre" (YIC). The project aims to enhance capacities and cooperation among Armenian civil society for educating and empowering youth, developing future leaders, and enabling more active youth participation in the country's social, political, and public life. The project targets youth CSOs, youth initiatives, and youth workers including youth leaders and mentors, young politicians, young and digital influencers, video bloggers, podcasters, and decision-makers at local and national levels. The project "Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia" is a funded initiative by the European Union and the Konrad Adenauer Foundation.

18/07/2026

🌎 Կոնրադ Ադեանուեր հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Հարավային Կովկասի գրեթե բոլոր երկրներում։
Այդ ծրագրերի հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների մասին պատմում են հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։

📣📣📣
10/07/2026

📣📣📣

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է հայտեր 2026 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության համար:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Ծրագրի դասընթացավարներ են երիտասարդության ոլորտում տեղական ու միջազգային երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

Դասընթացին մասնակցության հայտերն ընդունվում են առցանց մինչև 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ:

Դիմելու մանրամասները՝ https://escs.gov.am/articles/announcements/61

07/07/2026

👏 Ցայգ հեռուստաընկերության անդրադարձը «Խոյ» երիտասարդական տարածքի բացման արարողությանը։

🎉🎉🎉 «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպվե...
30/06/2026

🎉🎉🎉 «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց Վաղարշապատ համայնքի Գեղակերտ բնակավայրում Խոյի «Երիտասարդական տարածքի» պաշտոնական բացման արարողությունը։

26/06/2026

«Երիտասարդները կարող են փոխել ամեն ինչ․ սա է ժողովրդավարության էությունը», – ասում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը։ Հենց այդ պատճառով էլ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնություններից ու դրամաշնորհներից շատերն էլ ուղղված են հենց երիտասարդներին։

26/06/2026

✅ Հաղորդել գիտելիքներ անձի իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին
✅ ցույց տալ, թե ինչպես կարելի է ակտիվորեն մասնակցել քաղաքացիական կյանքում որոշումների կայացման գործընթացներին.
սրանք են Իրավունքը բոլորի համար» խաղի հիմնական նպատակները։
Խաղը ստեղծվել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի կողմից «Երիտասարդները գործելիս» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։

24/06/2026

📣Ուժեղ ձայն
🔋 Սեփական կարողությունների բացահայտում
🥇Առաջնորդի հաստատակամություն․
Միայն աղջիկների համար կազմակերպված մեկ շաբաթ տեւողությամբ Glaw ճամփարի մասին պատմում են մասնակիցներն ու կազմակերպիչները։

22/06/2026

🐝 Մեղվապահական գործընթացներն ավելի հեշտ, արագ եւ որակյալ դարձնելու համար ստեղծված «Luxe Nectar» նախագիծը համայնքների զարգացմանը նպաստող սմարթ և ՏՏ լուծումներ առաջարկող «Ստեղծարար երիտասարդ» հաքեթոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նախագծի եւ հեքեթոնի մասին առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

🥳🥳🥳 6 ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ Մենք հավատում ենք, որ փոփոխությունները սկսվում են հենց երիտասար...
22/06/2026

🥳🥳🥳 6 ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Մենք հավատում ենք, որ փոփոխությունները սկսվում են հենց երիտասարդներից, իսկ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահով և ստեղծարար միջավայր։

📢«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից, հաջողությամբ ստեղծվել և գործարկվել են 6 նոր երիտասարդական տարածքներ Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգ, ներառական և հնարավորություններով հագեցած միջավայրեր երիտասարդների համար։

📍 Գործարկված տարածքներ՝
Խոյ, Սառնաղբյուր, Օձուն, Վարդենիս, Նոյեմբերյան, Սիսիան

🙋‍♀️Այս տարածքները նախատեսված են 13-35 տարեկան երիտասարդների համար և ծառայում են որպես ոչ ֆորմալ կրթության, հանդիպումների, գաղափարների փոխանակման և համայնքային ակտիվ ներգրավվածության խթանման հարթակներ ։

📍Տարածքների ստեղծումը հնարավոր է դարձել համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ: Համատեղ ջանքերով իրականացվել են տարածքների հիմնանորոգման ու կահավորման աշխատանքները, ինչպես նաև ապահովվել է երիտասարդական աշխատողների ներգրավումն ու տարածքների բնականոն գործունեության մեկնարկը։

Այս նախաձեռնությունը ծրագրի կարևոր ինստիտուցիոնալ արդյունքներից է և ամրապնդվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության հուշագրերի ստորագրմամբ, ինչը երաշխավորում է, որ տարածքները կլինեն կայուն և կշարունակեն զարգանալ՝ որպես պետություն-համայնք հաջողված համագործակցության մոդել։

🖋️Գործընթացը հանդիսավոր կերպով ամրագրվեց ս.թ. մայիսի 14-15-ին Դիլիջանում կայացած Ամենամյա Երիտասարդական Ֆորումի և ծրագրի ավարտական միջոցառման ընթացքում։

Երիտասարդական տարածքները կարևոր ներդրում են Հայաստանի համայնքներում երիտասարդների մասնակցության ընդլայնման, ինչպես նաև երիտասարդական ենթակառուցվածքների կայուն և երկարաժամկետ զարգացման գործում։

Շնորհակալ ենք մեր բոլոր համայնքային գործընկերներին երիտասարդների կողքին լինելու համար։

🎈Դե ինչ կտեսնվե՛նք տարածքներում։

—-----------------------------------------------------------------------------------------

🇦🇲 🇪🇺 🇩🇪 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ։

European Union in Armenia
Konrad-Adenauer-Stiftung Armenia
World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
YIC Armenia. Youth Initiative Centre NGO
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

#ԵրիտասարդներիԱռաջնորդություն

21/06/2026

«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործընկերներից է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկը մեդիագրագիտությունն է․ այն նաեւ փաստերի ստուգման ճամբարի առանցքում էր։

Address

Vazgen Sargsyan 10
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37412545116

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share