Ազգային արժեքների փոխանցումը և պահպանումը դարձել է օրվա հրամայական։ Ամեն ամսվա վերջին կիրակի օրը Մեղրաձոր համայնքում իրականացվում է միջոցառումների շարք։ Միջոցառումները նպատակ ունեն խթանել ինքնաճանաչման, հայրենաճանաչման և հայրենասիրության զարգացմանը, ինչպես նաև ազգային մշակույթի օջախների ապակենտրոնացմանը։
Վարը վարենկ, վարոծը շբռդենկ արտահայտությունը եկել է Արծափի բարբառից և ինքնին նշանակում է հանձ
նված գործը պատշաճ կատարել։
Ազգային մշակույթը, ազգի պահպանման կարևորագույն հենասյուներից է։ Մեզ, որպես ժառանգություն, հասել է մի վիթխարի , բայց միևնույն ժամանակ անընդհատ զարգացում և տարածում պահանջող հարստություն։ Միայն շարունակելով մեզ փոխանցված առաքելությունը կարող ենք արժանի լինել մեր գոյության համար իրենց գոյությունը կիսատ թողած հերոսներին։
Գալի՞ս ես վարը վարենկ։