ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողով

ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողով ՄԻԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆՔ

ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովի նպատակն է համախմբել ՀՀ բոլոր բուհերում սովորող Ջավախքցի ուսանողներին և հետաքրքրացնել ուսանողական կյանքը։
Մեր նպատակն է զարգացնել Ջավախքը, կրթել Ջավախքում ապրող երիտասարդներին՝ կազմակերպելով տարբեր դասընթացներ, թրենինգներ և այլ կրթական ծրագրեր։
Չէ որ «Միասին ավելի ուժեղ ենք»։

17/01/2025

❌ Թարմացում: Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է:

Արման Ծառուկյանը մեջքի վնասվածք ունի, որի սրման պատճառով չի կարողանա մասնակցել մենամարտին:

🥊 Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտ
🥇 Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC 311 մրցաշարում, որը տեղի կունենա Լոս Անջելեսում ՀՀ ժամանակով հունվարի 19-ին` ժամը՝ 07:00։

Հաղթանակ մաղթենք ջավախքցի մեր մարզիկին

🤩 Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2024–ին և կմտնենք 2025 թվականԹող այս Նոր Տարին լինի նոր նպատակների, հաջողությունների և ...
31/12/2024

🤩 Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2024–ին և կմտնենք 2025 թվական

Թող այս Նոր Տարին լինի նոր նպատակների, հաջողությունների և անհոգ ժպիտների տարի:🎄

🎉 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրով՝
ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողով 💙

Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովի անդամներով ունեցանք արդյունավետ հանդիպում: Քննարկեցինք...
02/10/2024

Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովի անդամներով ունեցանք արդյունավետ հանդիպում: Քննարկեցինք նոր ու հետաքրքիր գաղափարներ, որոնք միտված էին մեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը: Մեր ուսանողները հանդես եկան մի շարք նախաձեռնող առաջարկներով, որոնք, վստահ ենք, կնպաստեն Ջավախքի ուսանողների զարգացմանը:

Հատկանշական է, որ այս հանդիպմանը ունեինք նոր ուսանողներ, որոնց հետ ծանոթացանք և անմիջապես ներգրավեցինք քննարկումներում: Նրանք նույնպես ակտիվորեն մասնակցեցին և ներկայացրին իրենց սեփական գաղափարները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին:

Սիրելի՛ Ջավախքցի ուսանողներ, ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովը մեծ սիրով սպասում է բոլորիդ: Միանալ կարող եք՝ գրելով մեր էջերին կամ լրացնելով տրված հայտադիմումը՝
http://surl.li/pggkbr

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովի անդամներով ունեցանք արդյունավետ հանդիպում: Քննարկեցինք նոր ո...
02/10/2024

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովի անդամներով ունեցանք արդյունավետ հանդիպում: Քննարկեցինք նոր ու հետաքրքիր գաղափարներ, որոնք միտված էին մեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը: Մեր ուսանողները հանդես եկան մի շարք նախաձեռնող առաջարկներով, որոնք, վստահ ենք, կնպաստեն Ջավախքի ուսանողների զարգացմանը:

Հատկանշական է, որ այս հանդիպմանը ունեինք նոր ուսանողներ, որոնց հետ ծանոթացանք և անմիջապես ներգրավեցինք քննարկումներում: Նրանք նույնպես ակտիվորեն մասնակցեցին և ներկայացրին իրենց սեփական գաղափարները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին:

Սիրելի՛ Ջավախքցի ուսանողներ, ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովը մեծ սիրով սպասում է բոլորիդ: Միանալ կարող եք՝ գրելով մեր էջերին կամ լրացնելով տրված հայտադիմումը՝
http://surl.li/pggkbr

Հարգելի՛ ուսանող,☺️ Հրավիրում ենք ձեզ միանալ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովին: 🔹 Մեր նպատակն...
24/09/2024

Հարգելի՛ ուսանող,
☺️ Հրավիրում ենք ձեզ միանալ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովին:

🔹 Մեր նպատակն է Ջավախքից Երևանի Բուհերում սովորող երիտասարդներին հավաքել միևնույն գաղափարի շուրջ, հետաքրքրացնել նրանց ուսանողական կյանքը տարբեր ծրագրերի և հանդիպումների միջոցով:

Այստեղ դուք կունենաք հնարավորություն՝
🔹 Մասնակցելու գիտակրթական, մշակութային և սպորտային ծրագրերի,
🔹 Կկարողանաք կիսվել ձեր գաղափարներով և առաջարկներով:

Միանալու համար գրեք էջին📩

Հարգանքներով՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողով

Շնորհավոր Սեպտեմբերի 1՝ գիտելիքի և դպրության օր: 🎓Այսօր նոր էջ է բացվում՝ լի նոր հնարավորություններով, նոր նպատակներով և...
01/09/2024

Շնորհավոր Սեպտեմբերի 1՝ գիտելիքի և դպրության օր: 🎓

Այսօր նոր էջ է բացվում՝ լի նոր հնարավորություններով, նոր նպատակներով և ուսումնական արկածներով։ Թող այս ուսումնական տարին լինի գիտելիքի նվաճումների և անձնական աճի շրջան բոլորիս համար։ 📚✨

Ստեղծել ենք հարթակ, որը կհամախմբի և միևնույն գաղափարի շուրջ կհավաքի Ջավախքցի երիտասարդներին Ո՞րն է ՄՈւՆՔ-ի նպատակը:🔰 Համ...
17/08/2024

Ստեղծել ենք հարթակ, որը կհամախմբի և միևնույն գաղափարի շուրջ կհավաքի Ջավախքցի երիտասարդներին

Ո՞րն է ՄՈւՆՔ-ի նպատակը:
🔰 Համախմբել 15 տարեկանից բարձր երիտասարդներին՝ համայնքի մեջ ներգրավվելու և համատեղ գործունեություն ծավալելու համար
🔰 Կազմակերպել միջոցառումներ, որոնք նպաստում են երիտասարդների սոցիալական փոխհարաբերություններին և մշակութային արժեքների տարածմանը
🔰 Ապահովել աջակցության և համագործակցության միջավայր, որտեղ երիտասարդները կարող են միմյանց աջակցել իրենց անձնական և մասնագիտական զարգացումների հարցում:

Հարթակին միանալու համար գրեք էջին 📩

ՄԻԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՈւԺԵՂ ԵՆՔ

12/08/2024
Հայոց լեզվի դասընթացավար՝ Արփինե Թորոսյան 🥰Արփինեն սովորում է ՀՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում: Հայ...
04/08/2024

Հայոց լեզվի դասընթացավար՝ Արփինե Թորոսյան 🥰

Արփինեն սովորում է ՀՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում: Հայ կրթական հիմնարկության ուսանողուհի է: Շատ է սիրում հայոց լեզուն, և ցանկանում է օգտակար լինել իր հայրենակիցներին:

Շնորհակալ ենք նվիրված աշխատանքի և ներգրավվածության համար ❤️

Սայաթուհի Կանցյան՝ Կենսաբանության դասընթացավար ✨Սայաթուհին սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում որպես ...
03/08/2024

Սայաթուհի Կանցյան՝ Կենսաբանության դասընթացավար ✨

Սայաթուհին սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում որպես բուժքույր, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում որպես մանկավարժ(կենսաբան):

ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովը իր խորին շնորհակալությունն է հայտնում
հիանալի աշխատանքի համար ❤️

Address

Խորենացի 15, (Էլիտ Պլազա), հարկ՝ 1
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողով posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share