Armenian Reality

Armenian Reality Ցավ է, երբ օտար ազգերը չեն ճանաչում մեզ, ցա՛վ է բյուրիցս, և վատություն, երբ օրվա հայությունն ինքը չի ճանաչում իրեն։

27/07/2026

…Խաղաղությո՞ւն…

23/07/2026
05/07/2026

Հայաստանում տիրող իրավիճակում մանդատներ վերցնելը նշանակում է վերջնականապես հրաժարվել իշխանափոխության օրակարգից.

Եթե ի սկզբանե նպատակը իշխանափոխությունն էր, ապա այսօր մանդատներ վերցնելը փաստացի խոստովանություն է, որ իրական պայքարը ոչ թե իշխանությունը փոխելու, այլ՝ մանդատներ ստանալու համար էր։

Սա ոչ միայն քաղաքական պարտություն է, այլև ընտրողին վերջնականապես հուսախաբ անելու քայլ։ Հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը տվել են իշխանափոխության, ոչ թե՝ խորհրդարանական աթոռների համար։ Այդ վստահությունը չի կարելի փոխանակել մանդատների հետ։

Ավելին՝ այս պայմաններում քաղաքական գործընթացին մասնակցելը և խորհրդարանական մանդատներով սահմանափակվելը վտանգավոր ուղերձ է այն պահին, երբ իշխանությունը առաջ է տանում Հայաստանի պետականության հիմքերին վերաբերող օրակարգեր, իսկ ադրբեջանական կեղծ «Արևմտյան Ադրբեջան» թեզը տարբեր մակարդակներով փորձում է լեգիտիմացվել։

Եթե այս ամենի ֆոնին պայքարը հանգում է միայն մանդատներ վերցնելուն, ապա դա ոչ այլ ինչ է, քան հարմարավետ համակերպում։

Ընտրողը քվեարկել է իշխանափոխության, արժանապատիվ ու հետևողական պայքարի համար, ոչ թե հերթական քաղաքական գործարքի։ Այդ վստահությունը կորցնելը նշանակում է վերջնականապես հուսախաբ անել սեփական ընտրողին և արժեզրկել ընդդիմության առաքելությունը։

29/06/2026

-ը սոցիալական մեդիայում Facebook - https:...

27/06/2026

Ադրբեջանը հետևողականորեն լուծում է իր սահմանած ազգային անվտանգության խնդիրները՝ պետական բոլոր ռեսուրսները ծառայեցնելով այդ նպատակին։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։

Մինչ Բաքուն տասնամյակներով իրականացնում է միասնական տեղեկատվական, դիվանագիտական, ռազմական և կրթական քաղաքականություն՝ առաջ մղելով իր պետական օրակարգը, Հայաստանում բացակայում է նույնպիսի ռազմավարական մտածողությունը։

Ազգային անվտանգությունը կրթությունն է, ժողովրդագրությունը, ազգային ինքնությունը, տեղեկատվական անվտանգությունը, տնտեսությունը, իրավական համակարգը, պետական ինստիտուտների կայունությունն ու հասարակության համախմբվածությունը։ Արձանագրենք, որ եթե պետությունը չունի հստակ ազգային նպատակներ և դրանց հասնելու հետևողական ռազմավարություն, ապա վաղ թե ուշ ստիպված է լինում շարժվել ուրիշների, մեր դեպքում՝ թշնամու թելադրած օրակարգով

Հարցս հստակ է. Հայաստանը սեփական ազգային անվտանգության օրակարգ ձևավորո՞ւմ է, թե՞ շարունակում է ենթարկվողական քաղաքականություն։

Մինչ Հայաստանում հետընտրական ստատուսներով ու ներքաղաքական ոչինչ չտվող վեճերով են զբաղված, Ադրբեջանը պետական մակարդակով, ...
18/06/2026

Մինչ Հայաստանում հետընտրական ստատուսներով ու ներքաղաքական ոչինչ չտվող վեճերով են զբաղված, Ադրբեջանը պետական մակարդակով, համակարգված և հետևողական քայլերով առաջ է մղում իր «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը՝ այն ներկայացնելով գիտակրթական, մշակութային և միջազգային հարթակներում։

Ադրբեջանն Օրդուբադում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչության, ԿԳՄՍ նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» համայնքի համատեղ կազմակերպմամբ անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III փառատոն-համագումարը։

Բացման արարողությունը սկսվել է Հեյդար Ալիևի և զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, որից հետո հնչել է Ադրբեջանի պետական օրհներգը։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են ելույթներ, «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված երաժշտական կատարումներ, նախորդ փառատոնների մասին տեսանյութի ցուցադրություն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախագահական գրադարանի «Արևմտյան Ադրբեջան» նախագծի շնորհանդեսը, շվեդ ռեժիսոր Միքայել Սիլկեբերգի «Հիշողության մեջ ապրող հայրենիքը» ֆիլմի ցուցադրությունը, թեմատիկ ցուցահանդեսներ, համերգ և պանելային քննարկումներ։

Պետությունները պայքարում են ոչ միայն զենքով, այլև գաղափարներով, պատմական նարատիվներով և երկարաժամկետ ռազմավարությամբ։ Իսկ մենք՝ հայերս, դեռ շարունակում ենք ապրել օրվա քաղաքականությամբ։

Ստորև ներկայացնում ենք Ալիևի պաշտոնական կայքից կատարված այս նկարի թարգմանությունը և դրա հիմնավոր հակադարձումը.Մամուլը «Ա...
04/06/2026

Ստորև ներկայացնում ենք Ալիևի պաշտոնական կայքից կատարված այս նկարի թարգմանությունը և դրա հիմնավոր հակադարձումը.

Մամուլը «Արևմտյան Ադրբեջանում»

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Հարավային Կովկասում ադրբեջաներեն մամուլի զարգացման արդյունքում աճեց հետաքրքրությունը նաև Երևանի նկատմամբ։ Այդ ժամանակ Երևանում արդեն ձևավորվում էր գրական և մտավոր միջավայր։ Երևանից սերած մտավորականները, հատկապես ուսուցիչներն ու Երևանի ուսումնական հաստատությունների շրջանավարտները, համագործակցում էին «Էքինչի» (1875–1877), «Քեշքյուլ» (1883–1891), «Կասպի» (1881–1919), «Վոստոչնո-Ռուսսկայա» (1903–1905), «Հայաթ» (1905–1906), «Իրշադ» (1905–1907), «Ֆյույուզաթ» (1906–1907), «Մոլլա Նասրեդդին» (1906–1931) և այլ թերթերի ու ամսագրերի հետ։

Ադրբեջաներեն առաջին մամուլը Երևանում հայտնվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում։ Սակայն Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920) գոյության տարիներին Երևանի նահանգի տարածքում Երևանում ադրբեջաներեն մամուլ չի հրատարակվել։

Ինչպես տեսաք լիովին սուտ է տարածում Ալիևը.

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ փորձում է Երևանի և Հայաստանի պատմությունը ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգի շրջանակներում։

Այն փաստը, որ Ռուսական կայսրության տարիներին Երևանում բնակվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ և հրատարակվել են տարբեր լեզուներով թերթեր, որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ այդ տարածքները «Արևմտյան Ադրբեջան» անվանելու համար։ Նույն տրամաբանությամբ աշխարհի բազմաթիվ քաղաքներ կարելի կլիներ վերագրել այլ պետությունների։

Ավելին, 1918-1920 թվականներին Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր գոյամարտի, պատերազմների, գաղթականների հոսքի և պետական ինստիտուտների ստեղծման պայմաններում։ Ադրբեջաներեն մամուլի բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես ազգային խտրականության ապացույց, հատկապես երբ նույն ժամանակաշրջանում հազարավոր հայեր բռնագաղթի և Ցեղասպանության հետևանքով զրկվել էին իրենց հայրենիքից։

Պատմական փաստերը վկայում են, որ Երևանը հազարամյակներով եղել է հայկական քաղաք, իսկ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը ժամանակակից քաղաքական նախագիծ է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նկատմամբ պատմական և տարածքային հավակնությունների ձևավորմանը։ Մշակութային կամ մամուլի ներկայությունը երբեք չի կարող փոխարինել պատմական, իրավական և ժողովրդագրական իրականությանը։

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 00:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Reality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share