14/08/2026
✨ Ավարտվեց «Ամառային վերականգնողական ճամբար 2026»-ի երկրորդ շրջափուլը
🌿🎶Հերմոնի գեղատեսիլ բնության գրկում կրկին երգ, պար ու բարձր տրամադրություն էր։ «Սիրանույշ» ճամբարում 14-15 տարեկան 60 պատանիներ միասին նշում էին «Ամառային վերականգնողական ճամբար 2026»-ի երկրորդ շրջափուլի տասը օրերի ամենահուզիչ պահը՝ փակման երեկոն։ 🔥
Միջոցառմանը ներկա էին մասնակիցների ծնողներն ու հարազատները, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուն, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։ Նրանք շնորհավորեցին երիտասարդներին և ընդգծեցին նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք պատանիներին սովորելու, ինքնադրսևորվելու և նոր ընկերական կապեր ձևավորելու հնարավորություն են տալիս։ 🤝
💫 Տասը օր շարունակ երիտասարդները միասին սովորել էին, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, բացահայտել իրենց կարողությունները և, ամենակարևորը, դարձել համախմբված թիմ։ Այս օրերին ձևավորված ընկերական կապերն ու միասին հաղթահարած փորձությունները ճամբարը վերածել էին մի վայրի, որտեղ յուրաքանչյուր մասնակից իրեն կարևոր էր զգում։
🎤💃 Երեկոյի ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարեր ու բեմական համարներ։ Յուրաքանչյուր ելույթ պատմում էր ճամբարային օրերի մի փոքրիկ պատմություն՝ նոր բացահայտումների և միասին ապրած անմոռանալի պահերի մասին։ Երեկոյի խորհուրդն ամփոփված էր չորս կարևոր արժեքների շուրջ՝ սեր, մշակույթ, ընկերություն և համախմբվածություն։ Դրանք խորհրդանշող բանալիներով բացվեց այն արկղը, որի մեջ պահվում էր խարույկը վառող և ճամբարականների սրտերը միմյանց կապող կրակը։ Ուրախ մթնոլորտին միախառնված էր բաժանման մեղմ թախիծը, սակայն այդ հրաժեշտն իր մեջ նաև նոր սկզբի խորհուրդ ուներ։
Այստեղից պատանիները տուն կվերադառնան ավելի ինքնավստահ՝ իրենց հետ տանելով նոր գաղափարներ, ջերմ հիշողություններ և մի կարևոր գիտակցում․ սերը, ընկերությունը, մշակույթն ու համախմբվածությունը պարզապես գեղեցիկ բառեր չեն։ Դրանք այն բանալիներն են, որոնք օգնում են բացել միմյանց սրտերը, միասին հաղթահարել դժվարություններն ու պահպանել ճամբարում ծնված ընկերությունը։ 💚
📌 «Ամառային ճամբար 2026»-ն իրականացվում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Ռենովաբիս» կազմակերպության աջակցությամբ՝ «Տեղահանումից հզորացում․ տնտեսական դիմակայունության և համայնքային համախմբվածության խթանում Վայոց ձորում և հարակից մարզերում» ծրագրի շրջանակում։
✨ The Second Shift of the Group Therapy Gatherings 2026 Concludes
🌿🎶 Once again, the picturesque surroundings of Hermon village were filled with music, dance, and joyful energy. At Siranuysh Camp building, 60 young people aged 14-15 gathered to celebrate the closing ceremony, which is the most emotional moment of the ten-day Group Therapy Gatherings. 🔥
The event was attended by the participants’ parents and relatives, Head of the European Union Mission in Armenia Satu Koivu, representatives of local authorities and state institutions, and other distinguished guests. They congratulated the young people and highlighted the importance of initiatives that provide opportunities to learn, express themselves, and build new friendships. 🤝
💫 Over the course of ten days, the participants learned together, gained new knowledge and skills, discovered their abilities, and, most importantly, grew into a closely-knit team. The friendships they formed and the challenges they overcame together transformed the camp into a place where every participant felt valued.
🎤💃 The evening was full of songs, dances, and theatrical performances. Each presentation told a small story from camp life, their discoveries and unforgettable moments shared. Four essential values love, culture, friendship, and unity were the main pillars of the ceremony. Four keys symbolizing these values opened the chest containing the flame that would light the campfire and connect the hearts of the campers. A gentle sense of sadness at parting blended with the joyful atmosphere, yet the farewell also carried the promise of a new beginning.
The young participants returned home more confident, carrying with them new ideas, warm memories, and an important realization: love, friendship, culture, and unity are more than beautiful words. They are the keys that help us open one another’s hearts, overcome challenges together, and preserve the friendships born at camp. 💚
📌 The Group Therapy Gatherings 2026 are being implemented by Community Development NGO with the support of the German organisation Renovabis, within the framework of the project From Displacement to Empowerment: Fostering Economic Resilience and Community Cohesion in Vayots Dzor and Neighboring Regions, Armenia.