14/10/2022
✨Սիրելի՜ մարզաբնակ երիտասարդներ և կին ձեռներեցներ,
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ ISTC հիմնադրամի հետ համատեղ, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ միտված հատկապես Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում ձեռնարկատիրության զարգացմանը։
Մանրամասները՝ ստորև․․․․
✨Սիրելի՜ մարզաբնակ երիտասարդներ և կին ձեռներեցներ,
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ ISTC հիմնադրամի հետ համատեղ, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ միտված հատկապես Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում ձեռնարկատիրության զարգացմանը։
🎯6-շաբաթյա Pre-accelerator-ը ձեզ կօգնի մշակել սեփական բիզնես գաղափարները և կուղղորդի դրանց հաջողակ մեկնարկի ճանապարհին՝ անդրադառնալով բիզնեսի ձևավորման և տեխնոլոգիաների կիրառման տարաբնույթ թեմաներին և գործիքներին։
📌Pre-Accelerator-ի բաղկացուցիչներն են՝
- Բիզնես ուղղվածություն․ գաղափարի ամրապնդումից մինչև ներդրումների ներգրավում, վաճառքի ուղղություններից մինչև իրավաբանական մոդելներ,
- Տեխնոլոգիական ուղղվածություն․ անդրադառնալով տենխոլոգիաների կիրառմանը ոչ տեխնոլոգիական ընկերություններում` կուսումնասիրենք 0-code օնլայն վաճառքի կայքերի պատրաստում, թվայնացում, ավտոմատացում, ղեկավարման համակարգերի ներդրում և այլ գործիքներ,
- Մենթորների հետ հանդիպումներ․ շաբաթական հանդիպումներ ձեզ կցված բիզնես խորհրդատուների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի համապատասխան գաղափարի ոլորտում երկարամյա փորձ,
- Առաջին բուժօգնություն։
🥁Ծրագրի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը/մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու աջակցության հետևյալ գործքիներից որևէ մեկից՝
- ներկայացնելու իրենց բիզնեսը պոտենցիալ ներդրողների առջև,
- բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ;
- արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնող պրոֆեսիոնալ տեսա-լուսանկարային նյութերի ստեղծում;
- բրենդի (լոգոտիպի) վերանայում,
- թվային մարքեթինգի ծառայություններ և այլն։
‼️ Գրանցումները բաց են մինչև հոկտեմբերի 18-ը, դիմեք և կիսվեք ձեր ընկերների հետ։
Առաջնահերթությունը կտրվի՝
- Կանանց, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ արդեն իսկ առավելագույնը մեկ տարի գործող բիզնես,
- Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի երիտասարդներին։
Գրանցվելու համար👇
Կանայք, ովքեր ունեն գաղափար/գործող բիզնես - https://forms.gle/gQ6ZBJGnzDhR5y9WA
Երիտասարդներ - https://forms.gle/KhnLJjsjnN3opGLd7
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կողմից ֆինանսավորվող «Աքսելերատոր #5. կանանց տնտեսական զորացման ազգային հարթակ» և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրերն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: ImpactAim Venture Accelerator