24/04/2025
Օրերս Կազա հիմնադրամի «սերունդներ կամրջող» ծրագրի շրջանակներում ունեցել ենք հանդիպումներ պարզելու համար, թե ի՞նչ հիմնախնդիրներ կան այն ոլորտներում, որոնք սերտ կապ ունեն ոչ նյութական մշակութային ժառանգության հետ։
🔸Մեր առաջին հանդիպումը եղավ Հասմիկ Հովսեփյանի հետ, ով պատմության ուսուցչուհի է, և սերունդներին է կրթում մեր դարավոր մշակույթն ու պատմությունը փոխանցելով։ Ըստ Հասմիկի իր ոլորտում հիմնախնդիր է այն, որ շատ ժամանակ երեխաները չեն ցանկանում սովորել և աչքաթող է արվում կարևոր տեղեկությունները պատմության մասին։
🔸Իսկ երկրորդ հանդիպումը եղավ Մալիշկա գյուղի գրադարանավարուհի Արևի հետ, ով գյուղի երիտասարդների համար կազմակերպում է գրքի քննարկումներ, ֆիլմի դիտումներ և այլն։ Ըստ Արևի այս ոլորտում հիմնախնդիր է այն, որ նոր հրատարակված գրքերը, կամ հները` վերահրատարակված տարբերակով ձեռքբերելը բարդ է։
🔸Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել Արմեն Միրզոյանի հետ, ով ևս աշխատում է պատմության ոլորտում։ Ըստ Արմենի հիմնախնդիր է, որ իրական պատմությունը որոշ չափով թաքցված է և շատ փաստերի ու պատմությունների մասին մեզ տեղեկություններ չեն հասնում։
Հուսով ենք, որ հայի ուժեղ տեսակի շնորհիվ բոլորս համախմբված կլուծենք այս խնդիրները և էլ ավելի կհզորանանք։ 🇦🇲