01/09/2026
Կայացավ Փախստականների Եղեգնաձորի համայնքային խորհրդի 11-րդ նիստը
Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 23-ին կայացավ Եղեգնաձորի փախստականների համայնքային խորհրդի մեկ տարվա գործունեությանն ամփոփող նիստը՝ արտագնա ձևաչափով։
ՀԽ համակարգող Անի Եղիազարյանը ներկայացրեց Եղեգնաձորի համայնքային խորհրդի մեկ տարվա գործունեության ընթացքը։ Այնուհետև խորհրդի բոլոր անդամներն անդրադարձան այն փոփոխություններին, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել իրենց կյանքում՝ ՀԽ անդամակցության համատեքստում, ինչպես նաև կիսվեցին ձեռքբերումներով, որոնք ունեցել են իրենց և ուրիշների իրավունքների պաշտպանության և տարբեր խնդրահարույց հարցերի լուծման գործում։
Անդամներից շատերն առանձնացրին, թե որքանով է փոխվել իրենց ինքնավստահությունը այս ընթացքում։ Ինչպես նշեց Անի Հարությունյանը, երբ համեմատում են իրենց ներկայացման ու խոսքի հմտությունները նախկինում և հիմա, տարբերությունն անհամեմատելի է, և այժմ իրենք իրենց շատ ավելի ինքնավստահ են զգում։ Նմանատիպ փոփոխության մասին խոսեց նաև Լենա Խաչատրյանը՝ նշելով, որ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթացների շնորհիվ կարողացել է ներկայացնել ոչ միայն հաջողված համայնքային նախաձեռնություն, այլև երկու բիզնես նախագիծ այլ կազմակերպությունների համար, որոնք նույնպես հաստատվել են. այժմ ինքն իրեն շատ ինքնավստահ է զգում։
Խորհրդի աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին խոսեց Նարեկ Բարսեղյանը՝ նշելով, որ ընթացքում լուծումներ են ստացել մի շարք հարցեր, որոնք հուզում էին իրենց և մյուս հայրենակիցներին՝ կապված սոցիալական, առողջապահական և անձնագրային խնդիրների հետ։ Նա հատուկ ընդգծեց «Արցախ Միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված՝ առողջապահական ծառայությունների մասին տեղեկատվական գրքույկը, որը, ըստ նրա, մեծապես օգտակար է դարձել բոլորի համար։ Կարևոր դեր են խաղացել նաև համայնքային նախաձեռնությունները, որոնց շնորհիվ, ինչպես նշեց Բարսեղյանը, խորհրդի անդամները կարողացել են օգտակար լինել իրենց նոր բնակավայրերին։
Նմանատիպ ընկալում ուներ նաև Էմմա Հայրապետյանը, ով խոստովանեց, որ սկզբում դժվարությամբ էին հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքային նախաձեռնությունը, սակայն այժմ արդեն ունեն բազմաթիվ գաղափարներ։
Հանդիպումների զգացական և հոգեբանական նշանակության մասին խոսեցին Արմինե Բադալյանն ու Մելինե Առաքելյանը։ Բադալյանի խոսքով՝ խորհրդի հանդիպումները բազմազանություն և փոփոխություններ են մտցնում իրենց կյանքում, և իրենք անհամբեր սպասում են ամեն հաջորդ հանդիպմանը, քանի որ արդեն մի ընտանիքի են վերածվել։ Առաքելյանն էլ նշեց, որ հանդիպումներն իրենց համար դարձել են առօրյա հոգսերից կտրվելու և սթրեսը հաղթահարելու միջոց։
Հանդիպումն ամփոփեց Հրաչիկ Մակյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրին իրենց միավորելու և թիմ ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ իրենք այլևս չեն ուզում բաժանվել, և ամենակարևորն այն է, որ իրենցից ոչ մեկը չի մտածում միայն սեփական հարցերի մասին, այլ մտածում են իրենց հայրենակիցների ու համայնքների մասին։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև Խորհրդի անդամների կողմից իրականացվող համայնքային նախաձեռնությունների ավարտական փուլը, և ուրվագծվեցին դրանց բացման միջոցառումների մոտավոր ժամկետներն ու ձևաչափերը։ Խորհրդի անդամները խորհրդատվություն ստացան նաև այդ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։
Փախստականների Հարցերով Էստոնական Խորհուրդ / ERC Armenia
The 11th meeting of the Yeghegnadzor Refugee Community Council Was Held
With the support of the European Union and within the framework of the “Human Rights for and with Refugees” project implemented by the Estonian Refugee Council, on August 23, the Yeghegnadzor Refugee Community Council held an off-site session summarizing its one year of activities.
Ani Yeghiazaryan, Coordinator of the Community Council, presented an overview of the Council’s activities over the past year. The members then reflected on the changes that had taken place in their lives during this period as a result of their involvement in the Community Council. They also shared the achievements they had made in protecting their and others’ rights and addressing various issues of concern.
Many members highlighted how much their self-confidence had grown during this period. As Ani Harutyunyan noted, when they compare their presentation and communication skills from the past with their current abilities, the difference is remarkable, and they now feel much more confident in themselves. Lena Khachatryan spoke about a similar transformation, noting that the training on “Project Design” had enabled her to present not only a successful community initiative but also two business projects to other organizations, both of which were approved. She added that she now feels much more confident.
Narek Barseghyan spoke about the tangible results of the Community Council’s work, noting that a number of issues concerning them and their fellows had been addressed, including social, healthcare, and passport-related matters. He particularly highlighted the informational booklet on healthcare services created through cooperation with the “Artsakh Union” NGO, which, in his words, has proved highly useful to everyone. Community initiatives have also played an important role, enabling Community Council members, as Barseghyan noted, to contribute to the communities where they now live.
Emma Hayrapetyan shared a similar perspective, admitting that at first they had difficulty understanding what a community initiative involved, but that they now have numerous ideas of their own.
Armine Badalyan and Meline Arakelyan spoke about the emotional and psychological significance of the meetings. According to Badalyan, the Community Council’s meetings bring variety and positive change into their lives, and they look forward to each subsequent meeting because they have already become like family. Arakelyan added that the meetings have become a way for them to take a break from their everyday worries and cope with stress.
The meeting was concluded by Hrachik Makyan, who expressed his gratitude to the project for bringing them together and helping them build a team. According to him, they no longer want to part ways, and the most important thing is that none of them thinks only about their own issues; instead, they also think about their fellows and their communities.
The session also included a discussion of the final stage of the community initiatives being implemented by Community Council members. Approximate dates and formats for the launch events were outlined, and the members received guidance on organizing these events.