Վարդենիսի Երիտասարդ Նախաձեռնող - ՎԵՆ

Վարդենիսի Երիտասարդ Նախաձեռնող - ՎԵՆ ՎԵՆ-ի նպատակը Վարդենիս համայքի և հարակից գյուղերի երիտ

13/09/2022

⁉️ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Քաղաքացիների վարքագծի կանոններ ռազմական գործողությունների ժամանակ
• Ձեր զինվորական հարազատների հետ մի կապվեք՝ եղբայր եք, հայր, հորեղբայր, թե որդի։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը.
• Հեռախոսային խոսակցությունների և կապի այլ միջոցների միջոցով մի փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։
• Մի տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր.
• Մի միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի փոխանցեք ապատեղեկատվություն կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը: Զինվորը քեզնից լավ գիտի իրավիճակը, դու միայն խանգարում ես նրան.
• Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք։
• Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։
• Ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահեք և սովորեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է շահելու համար առավելագույն օգուտների հարաբերակցությունն ապահովելու համար:

ՈՄԱ

Ողջու՜յն 🙋‍♀️🏞 Օրեր առաջ մենք` ՎԵՆ֊ցիներս այցելեցինք Լճավան, որի նպատակը լճավանցիներին ՄԵՄ֊ի հետ ծանոթացնելն էր։Հանդիպմա...
09/08/2022

Ողջու՜յն 🙋‍♀️

🏞 Օրեր առաջ մենք` ՎԵՆ֊ցիներս այցելեցինք Լճավան, որի նպատակը լճավանցիներին ՄԵՄ֊ի հետ ծանոթացնելն էր։

Հանդիպման ընթացքում լճավանցիներին ծանոթացրեցինք`
☑ ՄԵՄ֊ին,
☑ ՎԵՆ֊ին,
☑ SEO որոնողական համակարգերի օպտիմալացմանը,
☑ 21֊րդ դարի թոփ հմտություններին։

Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով։ Ինչպես մենք, այնպես էլ իրենք ունեցան մեծ կապեր և ծանոթություններ։ Հասկացան, թե ինչպես կարող են ակտիվություն ցուցաբերել համայնքում և աշխուժացնել երիտասարդական կյանքը ✨️

⛰️ Այնուհետև լճավանցիների հետ բարձրացանք 2300 մ. բարձրություն ունեցող սարը (Սրբի սար)։

Իսկ վերջում վերադարձանք մեծ տպավորություններով 💙

ՎԵՆ-ը նոր փուլ է սկսում 🥳Օրեր առաջ ունեցել ենք ԹԻՄային հանդիպում, որի արդյունքում շուտով ՎԵՆ-ում՝✊ Կձևավորվեն ամուր կառա...
14/06/2022

ՎԵՆ-ը նոր փուլ է սկսում 🥳

Օրեր առաջ ունեցել ենք ԹԻՄային հանդիպում, որի արդյունքում շուտով ՎԵՆ-ում՝

✊ Կձևավորվեն ամուր կառավարման օղակներ,
🧐 Նոր ձևաչափեր ՎԵՆ-ի թիմին միանալու համար,
😲 ԲՕՕՄ նորություններ ամբողջ Վարդենիսի համար,

Սպասեք նորությունների, մենք նոր թափով վերադառնում ենք 🤩

Ողջու՜յն 🙋‍♀️ ✨ Սիրով ձեզ ենք ցանկանում տեղեկացնել մայսիսի 8-ին տեղի ունեցած Formula Yeghegnadzor-ի  մասին։ Միջոցառումը ...
12/05/2022

Ողջու՜յն 🙋‍♀️

✨ Սիրով ձեզ ենք ցանկանում տեղեկացնել մայսիսի 8-ին տեղի ունեցած Formula Yeghegnadzor-ի մասին։

Միջոցառումը կազմակերպվել էր TCF Armenia կազմակերպության նախաձեռնությամբ։ Նրանք հավատարիմ մնալով իրենց ստեղծած ավանդույթին՝ կազմակերպության տարեդարձի օրերը նշում են Երևանից դուրս, իրականացնելով այսպիսի կոնֆերանսներ, ինչպիսին Formula Yeghegnadzor-ն էր 😀

Կոնֆերանսի ընթացքում TCF-ի թիմի և այլ առաջատար մասնագետ հյուրերի շնորհիվ ծանոթացանք՝
☑ Տեղեկատվական տեխնոլոգիաների,
ծրագրավորման և թվայնացման,
☑ Դիզայնի,
☑ Անգլերենի իմացության կարևորության,
☑ Ստարտափերի գաղափարից իրականություն տանող ճանապարհի և էլի շատ կարևորություն ունեցող թեմաների հետ։

Ինչպես նաև տեղի ունեցան պանելային քննարկումներ, ծանոթացանք երկրի առաջադար և համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների ստեղծման պատմություններին, որոնք շատ հետաքրքիր էին և մոտիվացնող 🖇

🔰 Formula Yeghegnadzor-ի շրջանակներում մեզ ընձեռնվեցին բազմաթիվ հնարավորություններ` մենթորները տրամադրեցին իրենց տվյալները, որպեսզի կարողանանք շարունակական կապ հաստատել և կրթվել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին, հյուրերին և խոսնակներին նմանը չունեցող միջոցառման համար 💙

Ողջո՜ւյն 🙋‍♀️Եկել ենք ձեզ պատմելու ապրիլի 27-ին կայացած անչափ կարևոր սեմինարի  մասին։ Այս անգամ մեզ էր հյուրընկալվել Nor...
09/05/2022

Ողջո՜ւյն 🙋‍♀️

Եկել ենք ձեզ պատմելու ապրիլի 27-ին կայացած անչափ կարևոր սեմինարի մասին։ Այս անգամ մեզ էր հյուրընկալվել Nor Hayq ՀԿ-ն։

✅ Կազմակերպության նպատակն է կրթել նոր սերունդ, որն իր հիմքում կունենա թիմային աշխատանքի, փոխադարձ աջակցության, գլոբալ մրցունակության արժեքները և կդառնա նոր կրթական էկոհամակարգի հիմքը։ ՀԿ-ը ներկայացուցիչ Ասյա Ղարսելյանը, խոսեց` ⤵️

🔹️ «Նոր Հայք» կազմակերպության նպատակներից, բացատրելով, որ ապագայում Նոր Հայքը նպատակ ունի առավել զարգանալու և ավելի շահավետ դառնալու երիտասարդների համար,

🔹️ Ոչ ֆորմալ կրթության կարևորության մասին, որի շնորհիվ երիտասարդները կարող են դառնալ մրցունակ աշխատաշուկայում և ձեռք բերել արդի գիտելիքներ,

🔹️ Web3 ծրագրավորման նորագույն ուղղությունը անվճար և կարճ ժամանակամիջոցում սովորելու հնարավորության մասին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վարդենիսի Մանկական գրադարանին տարածքի տրամադրման և խոսնակին մասնակիցներին օգտակար տեղեկատվություն փոխանցելու համար 💛։

Ողջու՜յն 🙋‍♀️Մեզ բոլորիս հայտնի է, որ 21-րդ դարում մարդիկ իրենց ժամանակից որոշակի հատված ծախսում են անթիվ-անհամար նկարնե...
29/04/2022

Ողջու՜յն 🙋‍♀️

Մեզ բոլորիս հայտնի է, որ 21-րդ դարում մարդիկ իրենց ժամանակից որոշակի հատված ծախսում են անթիվ-անհամար նկարներ, սելֆիներ նկարելու վրա, բայց ոչ բոլորը գիտեն և կարող են գրագետ կատարել այդ ամենը 😀

🥰 Այդ իսկ պատճառով ապրիլի 25֊ին Վարդենիսի Մանկական Գրադարանում տեղի ունեցավ սեմինար՝ ֆոտոլրագրություն թեմայով։ Մեզ հյուրընկալվել էր՝ Անի Եղիազարյանը, ով սովորեցրեց, թե՝

🔹️ Ո՞ր ժամերն են հարմար լուսանկարչության համար,
🔹️ Ինչպիսի՞ դիրքերից պետք է լուսանկարել մարդկանց,
🔹️ Ինչպե՞ս կարգավորել նկարի լուսավորությունը,
🔹️ Մի քանի տեխնիկական տերմիններ և նուրբ մանրուքներ՝ պրոֆեսիոնալ նկարները ճանաչելու համար։

Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն լուսանկարելու ինչպես միմյանց, այնպես էլ Վարդենիսի գեղեցիկ անկյուններից մի քանիսը 📷

💙 Շնորհակալություն ենք հայտնում Վարդենիսի Մանկական Գրադարանին տարածքի տրամադրման համար։

Ողջո՜ւյն 🙋‍♀️🤩 Այսօր կպատմենք Զարուհի Խլոյանի մասին, ով դեռևս 13 տարեկանից սկսել է իր ակտիվ գործունեությունը և այժմ՝ 17 ...
03/04/2022

Ողջո՜ւյն 🙋‍♀️

🤩 Այսօր կպատմենք Զարուհի Խլոյանի մասին, ով դեռևս 13 տարեկանից սկսել է իր ակտիվ գործունեությունը և այժմ՝ 17 տարեկանում, բավականին փորձառություն ունի կամավորության և առաջնորդության մեջ։

Նա սովորել է Վարդենիսի 2֊րդ դպրոցում, իսկ այժմ՝ Վարդենիսի Բադեյան պետական քոլեջում՝ «Բանկային գործ» բաժնի 2-րդ կուրսում։ Հիմնադրել է «Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող» սոցիալ-կրթական նախաձեռնությունը։ Աշխատել է Uteach Armenia-ում սոց-մեդիա մարքեթինգի և Research-ի ոլորտներում։ Ակտիվ կամավոր է ՄԵՄ-ում (Մարզերի երեխաները մարզերում) 💁‍♀️

✊ Զարուհու նախաձեռնությամբ, մի շարք գաղափարակից ընկերների ջանքերով բացվեց ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռազմահայրենասիրական նախաձեռնության Վարդենիսի մասնաճյուղը: Նա քաջ գիտակցում էր, որ 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսը դարձել է սահմանամերձ և մարտական պատրաստվածություն բոլորը պետք է ունենան, այդ իսկ պատճառով Ֆեյսբուքյան դրամահավաքի շնորհիվ հավաքված գումարով կարողացան հրահանգիչները վերապատրաստում անցնելուց հետո սկսել դասընթացները։

Թե ինչպես հիմք դրվեց իր ակտիվությանը, նա պատմում է՝ երբ 13 տարեկան է եղել, որոշել է գնալ Վարդենիսի համայնքապետարան և խորհուրդ տալ աշխատակիցներին, որ ավելի ուշադիր լինեն երիտասարդներին, քանի որ նրանք մեծ պոտենցիալ ունեն և պետք է դա ճիշտ օգտագործել 😀

☑️ Ասում է, որ նա հոգով սրտով կամավոր է․ «Կամավորությունը տալիս է ամեն ինչ բացի գումարից, բայց տալիս է շատ հմտություններ գումար վաստակելու համար։

Ողջու՜յն Իսկ դուք լսե՞լ եք վերջերս Վարդենիսում տեղի ունեցած Միջհամայնքային մեգա օֆֆլայնացում միջոցառման մասին 💥Եվ այսպես...
16/02/2022

Ողջու՜յն

Իսկ դուք լսե՞լ եք վերջերս Վարդենիսում տեղի ունեցած Միջհամայնքային մեգա օֆֆլայնացում միջոցառման մասին 💥

Եվ այսպես՝

✅ Փետրվարի 10-ին Վարդենիսում ՎԵՆ-ի մասնակցությամբ տեղի ունեցավ Repart Riarch բլոգի կողմից կազմակերպված «4 Օր 4 Մարզ» նախաձեռնությունը։

♻️ Նկարահանումների ընթացքում ներկայացվեցին Վարդենիսի ակտիվ երիտասարդների ջանքերով ստեղծված ծրագրերը, ապագայի տեսլականը և հնարավորությունները։

Օրվա կեսին Վարդենիսում հյուրընկալվեցին Գեղարքունիքցիներ՝ մարզի տարբեր շրջաններից։

▶️ Repat Riarch / Айк Овакимян բլոգի հիմնադիր Hayk Hovakimyanը խոսեց 21-րդ դարում ՏՏ աշխարհի ընդձեռած հնարավորությունների մասին,
▶️ Mayis Margaryanը ներկայացրեց ՄԵՄ (Մարզերի երեխաները մարզերում) սոցիալ-կրթական ՀԿ-ն։

🤗 ՎԵՆ-ը հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Հովակիմյանին՝ նկարահանող խմբին, Մայիս Մարգարյանին և բոլոր մասնակիցներին ֆանտաստիկ օրվա, նաև Վարդենիսի համայքապետարանին տեխնիկական աջակցության համար։

Address

Vardenis

Telephone

+37498807097

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարդենիսի Երիտասարդ Նախաձեռնող - ՎԵՆ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վարդենիսի Երիտասարդ Նախաձեռնող - ՎԵՆ:

Share