Healthy Life/ Առողջ Կյանք

Healthy Life/ Առողջ Կյանք The NGO supports the needy people to have medical care. Sometimes NGO does charitable programs in the communities and in the region:

03/08/2026

Շոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրում․ ավելանում է քրտնարտադրությունը, մաշկը հեշտությամբ ջրազրկվում է, ավելի հաճախ է գրգռվում, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է դառնալ արևայրուքի, պիգմենտային բծերի առաջացման, որոշ մաշկային հիվանդությունների սրացման և մաշկի վաղաժամ ծերացման պատճառ։

Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին

🧴 Առաջին և ամենակարևոր քայլը արևապաշտպան միջոցի օգտագործումն է։ Արևապաշտպան քսուքը պետք չէ միայն ծովափին կամ հանգստի ժամանակ կիրառել, այն անհրաժեշտ է նաև քաղաքում՝ աշխատանքի գնալիս, զբոսանքի ժամանակ, մեքենայում կամ բացօթյա որևէ գործունեության ընթացքում։

👒 🕶️ Շատ կարևոր է խուսափել արևի ուղիղ ազդեցությունից։ Սովորաբար 11:00–17:00 ընկած ժամանակահատվածում արևի ազդեցությունն առավել ուժեղ է։ Այդ ժամերին ցանկալի է հնարավորինս մնալ ստվերում, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ազատ և բաց գույների հագուստ։

⚠️ Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերվի երեխաների դեպքում, բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, պիգմենտային բծերի հակում ունեցող անձինք, վիտիլիգո, ռոզացեա, ակնե, ատոպիկ մաշկաբորբ կամ այլ քրոնիկական մաշկային հիվանդություններ ունեցող պացիենտները ևս շատ ուշադիր պետք է լինեն մաշկի խնամքին։

Այս եղանակին շատերը սկսում են ավելի հաճախ լվացվել կամ օգտագործել ուժեղ մաքրող միջոցներ՝ մտածելով, որ այդպես մաշկը ավելի «մաքուր» կլինի։
Սակայն ագրեսիվ լվացող միջոցները, սպիրտային լոսյոնները, սկրաբները կարող են վնասել մաշկի պաշտպանիչ շերտը և բերել չորության, կարմրության, քորի կամ գրգռվածության։

💦 Դեմքը ցանկալի է լվանալ օրական 1–2 անգամ՝ մեղմ մաքրող միջոցով։
Ճարպոտ մաշկի դեպքում պետք չէ փորձել մաշկը ուժեղ «չորացնել»․ դա հաճախ հակառակ արդյունք է տալիս՝ մաշկը գրգռվում է, իսկ ճարպարտադրությունը կարող է ավելի արտահայտվել։

Խոնավացնող միջոցը ամռանը նույնպես անհրաժեշտ է։ Շատերը կարծում են, որ շոգ եղանակին խոնավացնող քսուք պետք չէ, հատկապես եթե մաշկը ճարպոտ է։ Սակայն արևը, քրտնարտադրությունը, օդորակիչը, լողավազանի քլորը և ծովի աղը կարող են ջրազրկել մաշկը։

👕 Քրտնարտադրության ժամանակ կարևոր է մաշկը երկար ժամանակ չթողնել խոնավ վիճակում։ Քրտինքը, շոգը, կիպ և սինթետիկ հագուստը կարող են նպաստել քրտնախաշի, ֆոլիկուլիտի, սնկային վարակների, շփումային գրգռվածության և քորի առաջացմանը։

💄 Շոգ եղանակին խորհուրդ է տրվում նաև չծանրաբեռնել մաշկը շերտավոր շպարով, ծանր տոնային քսուքներով կամ ճարպոտ կրեմներով։ Դրանք կարող են փակել ծակոտիները, ավելացնել գրգռվածությունը և սրել ակնեն կամ այլ խնդիրներ։

Ամռանը մաշկին պետք է երեք հիմնական բան՝ մեղմ մաքրում, թեթև խոնավացում և արևից արդյունավետ պաշտպանություն։

03/08/2026

ԱՀԱ համակարգը նախատեսում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների մատուցում, ներառյալ՝ անհետաձգելի բուժօգնություն, հոսպիտալացում, այդ թվում՝ սանիտարական ավիացիայի միջոցով։

Եթե Ձեր առողջական վիճակը պահանջում է անհետաձգելի բժշկական միջամտություն, կարող եք զանգահարել շտապօգնություն կամ անմիջապես դիմել բժշկական հաստատություն։

Եթե դեպքը բժշկական չափորոշիչների համաձայն գնահատվում է որպես շտապ և անհետաձգելի, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է
շտապօգնության ծառայության ուղեգրի կամ տվյալ բուժհաստատության ընդունարանի ուղեգրի միջոցով։

03/08/2026
https://oragir.news/hy/material/2026/07/29/203782
29/07/2026

https://oragir.news/hy/material/2026/07/29/203782

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ առկա դեղամիջոցի սերիան և, եթե այն 50C2607A-ն է, չօգտագործել այն։

05/07/2026

💼🏃‍♀️ Արդյո՞ք հնարավոր է ակտիվ մնալ աշխատանքային օրվա ընթացքում

🤔Շատերը կարծում են, որ ֆիզիկական ակտիվությունը հնարավոր է միայն մարզասրահում կամ հատուկ մարզումների ժամանակ։ Սակայն նույնիսկ նստակյաց աշխատանքի պայմաններում կարելի է օրվա ընթացքում ավելի ակտիվ լինել և հոգ տանել առողջության մասին։

📊Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, օգնում է պահպանել էներգիան, բարելավել տրամադրությունն ու ընդհանուր ինքնազգացողությունը։

🚶‍♂️ Ընդամենը մի քանի պարզ սովորություն կարող է օգնել նվազեցնել երկարատև նստելու բացասական ազդեցությունը:

💬 Իսկ դուք կարողանո՞ւմ եք ակտիվ մնալ աշխատանքային օրվա ընթացքում։ Կիսվե՛ք ձեր փորձով մեկնաբանություններում․ ո՞ր խորհուրդն է ձեզ համար ամենաարդյունավետը, և արդյո՞ք հաջողվում է հետևել նշված կետերին։

05/07/2026

Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

26/06/2026

Այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների՝ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր (ArMed) համակարգին ամբողջական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ։

Քննարկմանը ներկա էին՝

✅ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը,

✅ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները,

✅ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները,

✅ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ու գործառնական բաժնի ղեկավարը,

✅ ՀՀ-ում գործող ստոմատոլոգիական ասոցիացիաների ղեկավարներ,

✅ Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունների տնօրեններ։

Քննարկման ընթացքում պարզաբանվեցին բազմաթիվ հարցեր, քննարկվեցին առկա խնդիրները և նախանշվեցին հետագա անելիքները։

✔️ Շնորհակալություն բոլոր գերատեսչություններին և շահագրգիռ կողմերին՝ կառուցողական և արդյունավետ քննարկման համար։

09/06/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է, որ սոցիալական հարթակներում առանձին օգտատերերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե առողջության համընդհանուր ապահովագրության համար հատկացված բյուջետային միջոցները սպառվելու պատճառով բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման համար ներկայացված դեպքերը մերժվում են՝ ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

ՀՀ պետական բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:

Բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումներն իրականացվում են Հիմնադրամի ժամանակավոր խորհրդի 2026 թվականի մայիսի 8-ի N 03-L որոշմամբ սահմանված կարգով և հիմքերով։ Դրանք կրում են ընթացիկ աշխատանքային բնույթ և որևէ առնչություն չունեն ֆինանսական միջոցների սահմանափակության կամ բացակայության հետ։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։

Հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և հիմնադրամի գործունեությունը, ինչպես և առողջապահական համակարգի խոշորագույն բարեփոխումը ստվերող չհիմնավորված հրապարակումներից։ Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շարունակական տարածման դեպքում Հիմնադրամը կնախաձեռնի օրենքով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայցի ներկայացում դատարան՝ Հիմնադրամի գործարար համբավը արատավորողներին օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ

Address

Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Healthy Life/ Առողջ Կյանք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share