Direct Democracy NGO

Direct Democracy NGO We aim to promote participatory governance to increase the transparency and legitimacy of LGBs.

📍Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Empowering First-Time Voters: Building a Youth Netw...
06/10/2026

📍Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Empowering First-Time Voters: Building a Youth Network for Civic and Electoral Engagement» ծրագրի շրջանակում Training of Trainers դասընթացն անցած երիտասարդներն արդեն սկսել են իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել հասակակիցներին։

✨Մեր չորս երիտասարդ մասնակիցներն արդեն իրականացրել են 4 դասընթաց, որոնց ընթացքում առաջին անգամ քվեարկող երիտասարդների հետ քննարկվել են ընտրական գործընթացները, քաղաքացիական մասնակցությունը և իրենց համայնքի կյանքում ներգրավվելու հնարավորությունները։

📘Մենք շարունակելու ենք աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք իրենց համայնքներում ավելի ակտիվ ներգրավվեն, բարձրաձայնեն խնդիրները և մասնակցեն որոշումների կայացման գործընթացներին։

01/10/2026

⚖️ Շահերի բախումը պետք է կանխվի ոչ միայն ավագանու նիստերի, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքում։

📝«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն առաջարկում է սահմանել հստակ մեխանիզմներ, որոնց համաձայն՝ շահերի բախման դեպքում ավագանու անդամը չմասնակցի տվյալ հարցի քննարկմանն ու որոշման կայացմանը։

#ՏԻՄ #Հաշվետվողականություն #ՇահերիԲախում

16/09/2026

🔊 ԲԱՑ ԿԱՆՉ

📌🔎 Անկախ դիտորդ հասարակական դաշինքը փնտրում է կարճաժամկետ դիտորդների 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների համար։

🗓️ Հայտերն ընդունվում են մինչև նախատեսված քանակի համալրումը։

📌 Դիմողները պետք է քաջ գիտակցեն դիտորդական առաքելության անկուսակցական, անկողմնակալ բնույթը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական վերահսկողության և դիտորդական առաքելության վարքագծի կանոնների շրջանակում գործելու կարևորությունը։

📌 Դիմելու համար լրացրեք այս ձևաթուղթը 👉https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScDxBghD7MgGtb6tzXN9aRE66530FQdbtFOggkKV3Bh5uVQBA/viewform

❗ Խնդրում ենք մեզ հետ ցանկացած հաղորդակցության դեպքում գրել ՀԱՅԱՏԱՌ և չօգտագործել արհեստական բանականություն։

#տիմ2026

«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տարիներ շարունակ գո...
15/09/2026

«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավական անորոշությունը մեկ այլ իրավական անհիմն ճանապարհով հաղթահարելու գործելակերպի վերաբերյալ, որն իրավական անհիմն օրենսդրական փոփոխություններով տեղական ինքնակառավարման՝ ուղղակի ժողովրդավարության ինստիտուցիոնալ և բովանդակային խեղաթյուրում է։

🔊❗ Հայտարարություն

«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավական անորոշությունը մեկ այլ իրավական անհիմն ճանապարհով հաղթահարելու գործելակերպի վերաբերյալ, որն իրավական անհիմն օրենսդրական փոփոխություններով տեղական ինքնակառավարման՝ ուղղակի ժողովրդավարության ինստիտուցիոնալ և բովանդակային խեղաթյուրում է։

Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ ` https://hcav.am/statement-15-09-26-2/

🚲«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Լոռու և Տավուշի 8 համայնքների ավագանու որոշումները և զարգացման ծրագրե...
11/09/2026

🚲«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Լոռու և Տավուշի 8 համայնքների ավագանու որոշումները և զարգացման ծրագրերը։

Ուսումնասիրվել է 128 նիստ և 1796 որոշում։ Արդյունքում՝ զբոսաշրջությանը վերաբերող որոշումներ ընդունվել են միայն 3 համայնքներում՝ Ալավերդիում՝ 3, Դիլիջանում՝ 2 և Իջևանում՝ 2։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջությունը համայնքների զարգացման փաստաթղթերում ներկայացվում է որպես կարևոր ուղղություն։

🔎 Սա ցույց է տալիս, որ ռազմավարական հայտարարությունների և գործնական կառավարման միջև դեռևս կա զգալի տարբերություն։

Երկու մարզերն էլ ունեն մեծ զբոսաշրջային ներուժ, սակայն անհրաժեշտ է այն վերածել հստակ ծրագրերի, ֆինանսավորման և կոնկրետ գործողությունների։

Ամբողջական վերլուծությունը մեր substack-ի հոդվածում
https://directdemocracyngo.substack.com/p/c2c

#ՈւղղակիԺողովրդավարություն #ՏԻՄ #Լոռի #Տավուշ

📒Դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ՝ առաջին անգամ ընտրողների համար՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքում անցկացվեց դաս...
11/09/2026

📒Դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ՝ առաջին անգամ ընտրողների համար՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքում անցկացվեց դասընթացավարների վերապատրաստման (TOT) դասընթաց՝ առաջին անգամ ընտրողների համար նախատեսված կրթական ծրագրերի իրականացման նպատակով։

Դասընթացներն իրականացվեցին «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի կողմից՝ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միկրոդրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Առաջին անգամ ընտրողների հզորացում․ երիտասարդական ցանցի ձևավորում՝ քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանման նպատակով» ծրագրի շրջանակներում։

🖋️Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին անգամ ընտրողների հետ աշխատանքի մեթոդներին և քննարկեցին՝
◾️ինչպես խթանել քաղաքացիական և ընտրական մասնակցությունը,
◾️ինչ իրավունքներ և հնարավորություններ ունեն ընտրողները,
◾️ինչպես են իրականացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Դասընթացը վարեցին Տաթև Ղազարյանը և Արտաշես Սերգոյանը։

Շնորհակալություն YMCA Spitak-ին աջակցության համար։

📍Ինչ կանոններով են աշխատում ավագանու մշտական հանձնաժողովները։📎«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է ՀՀ 14 հա...
08/09/2026

📍Ինչ կանոններով են աշխատում ավագանու մշտական հանձնաժողովները։

📎«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է ՀՀ 14 համայնքի ավագանիների մշտական հանձնաժողովների կանոնակարգերը։

Ուսումնասիրությամբ բացահայտվել են ինչպես լավ կարգավորված, այնպես էլ էական իրավական բացեր ունեցող համայնքներ։

✨Առանձնացրել ենք նաև հիմնական խնդիրները և ներկայացրել ենք դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկություններ՝ կանոնակարգերի բացերի լրացման և միասնական մոտեցման ձևավորման վերաբերյալ։

Ամբողջական վերլուծությունը՝ մեր Substack-ի հոդվածում՝
https://directdemocracyngo.substack.com/p/14

Խոշոր համայնք՝ մեծ մասնակցությունՀամայնքների խոշորացման գործընթացում կարևոր է ոչ միայն որոշել, թե ինչ սահմաններով են ձևա...
03/09/2026

Խոշոր համայնք՝ մեծ մասնակցություն

Համայնքների խոշորացման գործընթացում կարևոր է ոչ միայն որոշել, թե ինչ սահմաններով են ձևավորվելու նոր համայնքները, այլ նաև՝ ինչպես են այդ համայնքների բնակիչները մասնակցելու որոշումների կայացմանը։

Վանաձոր և Փամբակ համայնքների նախատեսվող միավորման արդյունքում ձևավորվելու է 22 բնակավայր ընդգրկող համայնք։

Մենք կարծում ենք, որ համայնքի չափի մեծացումը պետք է ուղեկցվի նաև բնակիչների մասնակցության հնարավորությունների ընդլայնմամբ։

Ի՞նչ է պետք անել, որպեսզի բնակիչը, անկախ նրանից՝ ապրում է համայնքի կենտրոնում, թե հեռավոր բնակավայրում, կարողանա՝
🔹 մասնակցել համայնքային որոշումների քննարկմանը,
🔹 ներկայացնել իր առաջարկներն ու նախաձեռնությունները,
🔹 մասնակցել համայնքային բյուջեի առաջնահերթությունների ձևավորմանը,
🔹 հետևել իր առաջարկների ընթացքին և ստանալ հիմնավորված պատասխան,
🔹 մասնակցել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև համայնքի ամենօրյա կառավարմանը։

Այս հարցերի շուրջ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ՝ համայնքների խոշորացման պայմաններում բնակիչների՝ տեղական որոշումների կայացմանը շարունակական և ուղղակի մասնակցությունն ապահովելու նպատակով։

Մեր առաջարկում առանձնացրել ենք նաև բնակավայրերում հանրային քննարկումների, մասնակցային բյուջետավորման, քաղաքացիական նախաձեռնությունների, թվային մասնակցության, տրանսպորտային և ծառայությունների հասանելիության ու մասնակցության վերաբերյալ հաշվետվողականության մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը։

Ամբողջական վերլուծությունն ու առաջարկությունը հրապարակել ենք առանձին ֆայլով մեր Substack հարթակի հոդվածում`
https://directdemocracyngo.substack.com/p/397

📢  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նախաձեռ...
02/09/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նախաձեռնող SMM մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի կազմակերպության սոցիալական մեդիայի էջերի վարմամբ, թվային բովանդակության ստեղծմամբ և կազմակերպության գործունեության տեսանելիության ապահովմամբ։

📌 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Կազմակերպության սոցիալական մեդիայի էջերի վարում և կառավարում
• Սոցիալական մեդիայի համար բովանդակության պլանավորում և ստեղծում
• Կազմակերպության ծրագրերի, գործունեության և արդյունքների վերաբերյալ կոնտենտի պատրաստում
• Reels-երի և այլ կարճ տեսանյութերի նկարահանում և մոնտաժ
• Լուսանկարների և տեսանյութերի մշակում
• Կազմակերպության կայքի բովանդակության թարմացում և կառավարում
• Կազմակերպության միջոցառումների ընթացքում լուսանկարների, տեսանյութերի և այլ տեսողական բովանդակության պատրաստում
• Կազմակերպության սոցիալական մեդիայի էջերի վիճակագրության և հիմնական ցուցանիշների մշտադիտարկում
• Անհրաժեշտության դեպքում՝ հայերեն և անգլերեն բովանդակության պատրաստում

📌 ՊԱՀԱՆՋՆԵՐ

• Հայերենի գերազանց իմացություն
• Անգլերենի լավ իմացություն՝ գրավոր և բանավոր հաղորդակցության մակարդակով
• Սոցիալական մեդիայի էջերի վարման և կոնտենտի ստեղծման հմտություններ
• Reels-երի և կարճ տեսանյութերի նկարահանման և մոնտաժի հմտություններ
• Գրաֆիկական դիզայնի գործիքների իմացություն
• Սոցիալական մեդիայի ժամանակակից գործիքների և միտումների իմացություն
• Պատասխանատվություն, աշխատասիրություն և նախաձեռնողականություն
• Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն

⭐ Առավելություն կհամարվի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կամ դրամաշնորհային ծրագրերի հետ աշխատելու փորձը։

📍 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

📍 Աշխատանքի վայր՝ ք․ Վանաձոր
💼 Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային
📅 Ներգրավման ժամկետ՝ 12 ամիս, երկարաձգելու հնարավորությամբ

📩 ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել
• CV
• Կարճ մոտիվացիոն նամակ

Դիմումները կարող եք ուղարկել՝ [email protected] էլ․ հասցեին ՝ նամակի թեմայում նշելով «SMM Specialist»։

13 համայնքից միայն 4-ն ունեն մշտական հանձնաժողովների աշխատակարգեր Ինչպե՞ս պետք է աշխատի ավագանու մշտական հանձնաժողովը։Այ...
01/09/2026

13 համայնքից միայն 4-ն ունեն մշտական հանձնաժողովների աշխատակարգեր

Ինչպե՞ս պետք է աշխատի ավագանու մշտական հանձնաժողովը։

Այս հարցի պատասխանը պետք է ամրագրված լինի հանձնաժողովի աշխատակարգում՝ հստակեցնելով դրա գործունեության ընթացքը, անդամների դերերն ու պատասխանատվությունը և հարցերի քննարկման ընթացակարգերը։

Մեր իրականացրած դիտարկումն ընդգրկել է ՀՀ 10 մարզկենտրոնները՝ Կապան, Եղեգնաձոր, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ, Հրազդան, Գավառ, Գյումրի, Վանաձոր և Իջևան, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Սպիտակ համայնքները։

Դիտարկված համայնքներից 13-ի ավագանու կանոնակարգերով նախատեսվում է, որ մշտական հանձնաժողովների գործունեությունը պետք է կարգավորվի հանձնաժողովների կողմից ընդունված աշխատակարգերով։

Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել՝ պարզելու, թե գործող մշտական հանձնաժողովներն արդյոք ունեն հաստատված աշխատակարգեր։

📊 Ի՞նչ ցույց տվեց ուսումնասիրությունը։

🟢 4 համայնքում՝ Ալավերդի, Տաշիր, Եղեգնաձոր և Հրազդան, գործող մշտական հանձնաժողովներն ունեն հաստատված աշխատակարգեր։

🔴 9 համայնքում հաստատված աշխատակարգեր չկան։

Ինչո՞ւ է աշխատակարգը կարևոր․
Մշտական հանձնաժողովները ավագանու աշխատանքի կարևոր օղակներից են։ Հենց այստեղ են նախնական քննարկվում ավագանու նիստերի օրակարգում ընդգրկվող բազմաթիվ հարցեր, ուսումնասիրվում առաջարկները և ձևավորվում համապատասխան դիրքորոշումներ։

Աշխատակարգը պարզապես ձևական փաստաթուղթ չէ։ Այն հստակեցնում է, թե ինչպես է կազմակերպվում հանձնաժողովի աշխատանքը։

Մասնավորապես, աշխատակարգով կարող են սահմանվել՝

▪️ հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների գործառույթները,
▪️ հարցերի քննարկման և քվեարկության կարգը,
▪️ համատեղ և հեռավար նիստերի անցկացման ընթացակարգերը,
▪️ հանձնաժողովի անդամների բացակայությունների հաշվառումը,
▪️ հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ ընթացակարգեր։

Հստակ և հրապարակային ընթացակարգերը կարևոր են հանձնաժողովների աշխատանքի թափանցիկության, վերահսկելիության և հաշվետվողականության ապահովման համար։

Սա կարևոր է նաև քաղաքացիների համար, քանի որ մշտական հանձնաժողովներում քննարկվող հարցերը կարող են անմիջականորեն վերաբերել համայնքի բյուջեին, գույքին, ծրագրերին և բնակիչների առօրյային։

Տեղական ժողովրդավարության արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե որքան հստակ, թափանցիկ և հաշվետու են ավագանու աշխատանքի ընթացակարգերը։

Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում։

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը։

#կանքծրագիր #ԿԱՆՔ

Address

Vanadzor

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37477343745

Alerts

Be the first to know and let us send you an email when Direct Democracy NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Direct Democracy NGO:

Shortcuts

Share