Կատարինե կանայք-Լոռի

Կատարինե կանայք-Լոռի Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Կատարինե կանայք-Լոռի, Non-Governmental Organization (NGO), Vanadzor.

03/12/2024
Նոյեմբերի 8-ին Կատարինե կանայք-Լոռի թիմի անդամներ Տաթևիկ Մարտիրոսյանի և Նազելի Սողոմոնյանի կողմից անցկացվեց առցանց ձևաչա...
14/11/2024

Նոյեմբերի 8-ին Կատարինե կանայք-Լոռի թիմի անդամներ Տաթևիկ Մարտիրոսյանի և Նազելի Սողոմոնյանի կողմից անցկացվեց առցանց ձևաչափով ֆոկուս խմբային քննարկում՝ Սպիտակ խոշորացված համայնքի ակտիվ կանանց հետ։

Մասնակիցները վեր հանեցին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության դրական ու բացասական կողմերը, համայնքում ավագանու դերի ու նշանակության կարևոր բաղադրիչները։
Մասնակից կանայք նաև հանդես եկան համայնքում առկա խնդիրների լուծման առաջարկություններով:

Ֆոկուս խմբային քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու ապագայի իրենց տեսլականը՝ կապված քաղաքականության ու ՏԻՄ կառավարման մասնակցայնության հետ։

Կատարինե կանայք-Լոռի ծրագրի շրջանակներում հեռավար ու դեմառդեմ հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Հետևեք մեր էջին՝ սպասվող դասընթացներն ու հանդիպումները բաց չթողնելու համար:

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

Katarine program/ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր

#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

Նոյեմբերի 2-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքում կայացավ «Կատարինե կանայք-Լոռի» թիմի հերթական հանդիպումը, որին մասնակցում էի...
03/11/2024

Նոյեմբերի 2-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքում կայացավ «Կատարինե կանայք-Լոռի» թիմի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 25 ակտիվ կանայք՝ Վանաձորից, Սպիտակի և Ալավերդու տարածաշրջաններից:

➡️Միջոցառման ընթացքում Լոռու Կատարինե թիմի անդամները ներկայացրեցին մարզի կանանց ակտիվացմանն ու առաջխաղացման խթանմանն ուղղված ծրագրի կարևորությունն ու տեսլականը:
Հանդիպման մասնակիցներն ու տարբեր ոլորտներում կայացած հյուր-խոսնակները պատմեցին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում իրենց ակտիվ գործունեության, քաղաքականության, կրթության, մշակույթի, փրկարարական, անվտանգության ու սոցիալական ձեռներեցության ոլորտում իրենց ունեցած դերակատարման, հաղթահարված խոչընդոտների ու ձեռքբերումների մասին։
Ծրագրի մասնակիցներն ակտիվ ու մասնակցային քննարկման արդյունքում վեր հանեցին կանանց նկատմամբ դրսևորվող հիմնական կարծրատիպերը, ինչպես նաև հանդես եկան այդ կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված գործնական առաջարկներով:
Հանդիպման ընթացքում մասնակիցներից ոմանք կիսվեցին «Կատարինե կանայք-Լոռի» ծրագրի թողած նշանակալի ազդեցությամբ, ինչի արդյունքում դարձել են համայնքային մասնակցային կառավարման ակտիվ մասնակից:

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

Katarine program/ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր

#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

Հոկտեմբերի 5-ին Վանաձորում կայացավ «Կատարինե կանայք-Լոռի» թիմի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին Վանաձորի և Սպիտակի ...
09/10/2024

Հոկտեմբերի 5-ին Վանաձորում կայացավ «Կատարինե կանայք-Լոռի» թիմի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին Վանաձորի և Սպիտակի տարածաշրջանի ակտիվ կանայք: Հանդիպումը անցկացվեց «World Cafe» ձևաչափով՝ խթանելով բաց երկխոսությունն ու համայնքային խնդիրների քննարկումը:

Միջոցառման ընթացքում Լոռու Կատարինե թիմի անդամները ներկայացրեցին իրենց փորձն ու հաջողությունները համայնքային ակտիվության ոլորտում՝ պատասխանելով մասնակիցների հարցերին և աջակցելով նրանց նոր գաղափարների զարգացման գործում: Մասնակից կանայք բարձրաձայնեցին իրենց համայնքներում առկա խնդիրները և առաջարկեցին հնարավոր լուծումներ՝ հիմնված իրենց փորձառության վրա:

Հանդիպման ավարտից հետո մասնակիցները համատեղ այցելեցին Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ ծանոթացան հայ արվեստի պատմությանն ու վայելեցին քաղաքի մշակութային ժառանգությունը։

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

Սեպտեմբերի 8-ին Կատարինե կանայք-Լոռի թիմի անդամներ Գայանե Մարկոսյանի և Նազելի Սողոմոնյանի կողմից անցկացվեց ինտերակտիվ առ...
10/09/2024

Սեպտեմբերի 8-ին Կատարինե կանայք-Լոռի թիմի անդամներ Գայանե Մարկոսյանի և Նազելի Սողոմոնյանի կողմից անցկացվեց ինտերակտիվ առցանց դասընթաց:

Բանախոսներն անդրադարձան կին առաջնորդների թիրախավորմանն ու խնդրի լուծման ուղիներին, ինչպես նաև գենդերային հավասարությանն ու կարծարտիպերին առնչվող հիմնահարցերին:

Ակտիվ քննարկման ձևաչափով անցկացվող հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել սեփական տեսակետներն ու դառնալ փորձի փոխանակման ակտիվ մասնակից:

Կատարինե կանայք-Լոռի ծրագրի շրջանակներում հեռավար ու դեմառդեմ հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Հետևեք մեր էջին՝ սպասվող դասընթացներն ու հանդիպումները բաց չթողնելու համար:

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

Սիրելի՛ Կատարինե կանայք-Լոռի ֆեյսբուքյան էջի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին՝  ժամը 19:00-ին, ծրագրի համ...
06/09/2024

Սիրելի՛ Կատարինե կանայք-Լոռի ֆեյսբուքյան էջի հետևորդներ,
տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ծրագրի համակարգող թիմի անդամներ, «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտներ Գայանե Մարկոսյանի և Նազելի Սողոմոնյանի կողմից կանցկացվի առցանց դասընթաց:

Մեր բանախոսները կներկայացնեն հետևյալ թեմաները.
✅Կին առաջնորդների թիրախավորումն ու խնդրի լուծման ուղիները,
✅Գենդերային հավասարությունը՝ զարգացման նախադրյալ:
Ակտիվ քննարկման ձևաչափով նախատեսված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել սեփական տեսակետներն ու դառնալ ինքնատիպ փորձի փոխանակման ակտիվ մասնակից:

Կատարինե կանայք-Լոռի ծրագրի շրջանակներում հեռավար ու դեմառդեմ հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Հետևեք մեր էջին՝ սպասվող դասընթացներն ու հանդիպումները բաց չթողնելու համար:
Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով՝
https://us04web.zoom.us/j/77655690058?pwd=lbOuwhHigtIwvCATHnolSfu3FRmpN7.1
Идентификатор конференции: 776 5569 0058
Код доступа: 0Hcuen

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

Օգոստոսի 31-ին  անցկացվեց առցանց դասընթաց՝  Կատարինե կանայք-Լոռի ծրագրի համակարգող թիմի անդամներ, «Կատարինե» կանանց քաղա...
31/08/2024

Օգոստոսի 31-ին անցկացվեց առցանց դասընթաց՝ Կատարինե կանայք-Լոռի ծրագրի համակարգող թիմի անդամներ, «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտներ Տաթևիկ Մարտիրոսյանի և Լուսինե Ավետիսյանի կողմից:

Տաթևիկ Մարտիրոսյանը վարեց «Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ֆորմալ գործիքներ » թեմայով դասընթացը,իսկ Լուսինե Ավետիսյանը կիսվեց ավագանու անդամի իր գործունեությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին վերոնշյալ թեմաներով հետաքրքրված կանայք ու աղջիկներ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից:

Դասընթացն անցկացվեց փոխադարձ հարցուպատասխանի ջերմ ու անմիջական մթնոլորտում, որի ընթացքում դասընթացավարները կիսվեցին սեփական փորձառությամբ՝ խրախուսելով լինել առավել ակտիվ ու մասնակցային՝ համայնքների կառավարման հարցում:

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):


#ԱԺԻ #ԿԱՏԱՐԻՆԵ #ԼՈՌԻ #ՎԱՆԱՁՈՐ
#Սպիտակ #Ստեփանավան

Սիրելի՛  Կատարինե կանայք-Լոռի ֆեյսբուքյան էջի հետևորդներ,  տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին,  ժամը 19:00-ին, ծրագրի հա...
29/08/2024

Սիրելի՛ Կատարինե կանայք-Լոռի ֆեյսբուքյան էջի հետևորդներ,
տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին, ծրագրի համակարգող թիմի անդամներ, «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտներ Տաթևիկ Մարտիրոսյանի և Լուսինե Ավետիսյանի կողմից կանցկացվի առցանց դասընթաց:
Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի կանանց ու աղջիկների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ՏԻՄ և ավագանու անդամների գործառույթներին ու տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներին:
Կատարինե կանայք-Լոռի ծրագրի շրջանակներում հեռավար ու դեմառդեմ հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ:Հետևեք մեր էջին՝ սպասվող դասընթացներն ու հանդիպումները բաց չթողնելու համար:
Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով`
https://us04web.zoom.us/j/79713013590?pwd=npobo3abiYauiuGWOVbWYGUyAwgGRw.1
Идентификатор конференции: 797 1301 3590
Код доступа: 0JXhzi

ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia), իրականացնում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (National Democratic Institute):

«ԿԱՏԱՐԻՆԵ կանայք - Լոռի» նախաձեռնությանը և Վանաձորում տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությանն անդրադարձել էԼոռու մա...
27/08/2024

«ԿԱՏԱՐԻՆԵ կանայք - Լոռի» նախաձեռնությանը և Վանաձորում տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությանն անդրադարձել է
Լոռու մարզ շաբաթաթերթը։
#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Կատարինե կանայք. Լոռի թիմի առաջին դեմառդեմ հանդիպումը՝ Ստեփանավանի ու Տաշիրի տարածաշրջանի ակ...
19/08/2024

Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Կատարինե կանայք. Լոռի թիմի առաջին դեմառդեմ հանդիպումը՝ Ստեփանավանի ու Տաշիրի տարածաշրջանի ակտիվ կանանց ու աղջիկների հետ: Հանդիպումը կրում էր «Կանանց առաջնորդությունը՝ համայնքներում» խորագիրը:
Հանդիպումն անցկացվեց Գյուլագարակ համայնքում, ոչ ֆորմալ ձևաչափով, Grig house eco resort-ի հյուրընկալ հարկի տակ:

Հանդիպման ընթացքում Լոռու Կատարինե թիմի անդամները կիսվեցին անձնական հաջողության պատմություններով, պատասխանեցին ակտիվ գործունեությամբ հետաքրքրված մասնակիցների հարցերին:

Օգտվելով առիթից, մասնակից կանայք բարձրաձայնեցին հուզող խնդիրների, ինչպես նաև իրենց համայնքներում իրականացրած ծրագրերի մասին:
Հանդիպումն ավարտվեց ակտիվ ու արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման առաջարկով, որը ողջունվեց ծրագրի բոլոր մասնակիցների կողմից:
#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

15/08/2024

«ԿԱՏԱՐԻՆԵ կանայք-Լոռի» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:
#ԿԱՏԱՐԻՆԵ #ԿԱՏԱՐԻՆԵշրջանավարտներ #Լոռի

Address

Vanadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կատարինե կանայք-Լոռի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share