06/07/2026
🧵 Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնը հայտարարում է կարուձևի և հագուստի մոդելավորման անվճար դասընթացի նոր խմբի ընդունելություն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և հարակից համայնքների կանանց և աղջիկների համար։
Եթե ցանկանում եք ձեռք բերել պահանջված մասնագիտություն, աշխատել կարի արտադրամասում կամ ատելյեում, կամ ապագայում հիմնել ձեր սեփական փոքրիկ ձեռնարկը, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։
✨ Դասընթացի ընթացքում դուք կսովորեք
🪡 Կարուձևի հիմունքները
✂️ Ձեռքի և մեքենայական կարի տեխնիկաները
📐 Մարմնաչափություն և ձևաթղթերի պատրաստում
👗 Հագուստի մոդելավորման հիմունքները
🧵 Գործնական աշխատանքներ և իրական արտադրանքի պատրաստում։
📚 Դասընթացի առանձնահատկությունները
• Անվճար մասնակցություն
• Տևողությունը՝ 4 ամիս (2026 թ. հուլիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը)
• Նախատեսված է մեծահասակների համար
• Շաբաթական՝ 3-4 դաս
• Փորձառու դասընթացավար
• Դասընթացի ավարտին՝ մասնակցության հավաստագիր։
📍Դասընթացներն իրականացվում են Գուգաևաց թեմի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի «Առաքելություն» ծրագրի աջակցությամբ՝ «Կար ու ձևի վերամասնագիտացում կանանց համար» ծրագրի շրջանակներում։
📝 Գրանցվելու համար լրացրեք հայտը՝
https://forms.gle/Shnh2UXVwS2zuhTx5
📞 Հարցերի դեպքում՝ +374 77 050411 (WhatsApp) — Արևիկ Եղիազարյան
📧 [email protected]
Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնը հայտարարում է կարուձևի և հագուստի մոդելավորման անվճար դասընթացի նոր խմբի ընդունելություն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի...