Harmony Horizon

Harmony Horizon Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Harmony Horizon, Community Organization, Vanadzor.

15/07/2025
30/05/2025

📌 Ի՞նչ է սիֆիլիսը։
Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է (ՍՃՓՎ), որն առաջացնում է Treponema pallidum անունով բակտերիան։ Եթե այն ժամանակին չախտորոշվի և չբուժվի, կարող է լուրջ վնաս հասցնել սրտին, ուղեղին և այլ օրգաններին։

🔍 Ինչպե՞ս է փոխանցվում։

Սեռական շփումների ժամանակ (վագինալ, օրալ, անալ) վարակված մարդու հետ։

Հղիությունից երեխային (ծննդաբերության կամ հղիության ընթացքում)։

Վարակված վերքի հետ շփման արդյունքում։

📋 Ախտանիշներ՝
Սիֆիլիսը զարգանում է փուլերով․

Առաջին փուլ՝

Անցավ, փոքր խոց սեռական օրգանների, բերանի կամ ռեկտալ հատվածում։

Հայտնվում է վարակվելուց մոտ 3 շաբաթ անց և ինքնուրույն անհետանում է։

Երկրորդ փուլ՝

Մաշկի ցան, հատկապես ձեռքերի ափերի և ոտքերի տակի վրա։

Ջերմություն, խանգարված ինքնազգացողություն, լիմֆահանգույցների մեծացում։

Թաքնված փուլ՝

Վարակը մնում է օրգանիզմում առանց նշանների, բայց շարունակում է զարգանալ։

Երրորդ փուլ (ուշ փուլ)՝

Կարող է վնասել սիրտը, ուղեղը, նյարդերը և առաջացնել մահվան վտանգ։

🧪 Ինչպե՞ս ախտորոշել։

Սիֆիլիսի ախտորոշումը հնարավոր է արյան անալիզի միջոցով։

Կարևոր է պարբերաբար հետազոտվել, հատկապես եթե ունեք սեռական ակտիվ կյանք։

✅ Կանխարգելում՝

Օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ։

Խուսափել պատահական սեռական շփումներից։

Կատարել պարբերական ՍՃՓՎ թեստեր։

Հղիության ընթացքում անցնել պարտադիր ստուգում՝ նորածնին վարակից պաշտպանելու համար։

💬 Հիշեք՝ սիֆիլիսը բուժելի է, եթե ախտորոշվի ժամանակին։ Խոսեք ձեր բժիշկի հետ կամ այցելեք մոտակա առողջության կենտրոն՝ անվճար խորհրդատվության և թեստավորման համար։

📲 Կիսվեք այս նյութով, որպեսզի ուրիշներն էլ տեղեկացված լինեն։
#Սիֆիլիս #ՍՃՓՎ

📢 Իրական խոսակցություն՝ իրական խնդիրների շուրջՄայիսի 26-ին Վանաձորի Լոֆթ կենտրոնում տեղի ունեցավ կարևոր տեղեկատվական սեմ...
29/05/2025

📢 Իրական խոսակցություն՝ իրական խնդիրների շուրջ

Մայիսի 26-ին Վանաձորի Լոֆթ կենտրոնում տեղի ունեցավ կարևոր տեղեկատվական սեմինար՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին։ Սեմինարի բանախոսն էր Ժենյա Մայիլյանը, «Իրական աշխարհ. Իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ։

💬 Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները, տարածված միֆերը և հասարակության մեջ ընդունված խարանի խնդիրները։ Ժենյա Մայիլյանն իր փորձով ու մասնագիտական գիտելիքներով կարողացավ վեր հանել խնդիրներ, որոնց մասին հաճախ լռում են, բայց որոնք պահանջում են տեղեկացվածություն և հանդուրժողականություն։

🎯 Սեմինարը նպատակ ուներ ոչ միայն կրթել, այլև ձևավորել ներառական միջավայր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ մասնակցության համար։

#ՄԻԱՎ #ՁԻԱՀ #ԻրականՄարդիկ #Տեղեկացված #Վանաձոր #ՍոցիալականՊատասխանատվություն #Իրազեկևպաշտպանված

Մայիսի 26-ին  Վեներա ծրագրի շրջանակում Վանաձորի Լոֆթ կենտրոնում անցկացվեց   մաշկային հիվանդություններին նվիրված տեղեկատվ...
29/05/2025

Մայիսի 26-ին Վեներա ծրագրի շրջանակում Վանաձորի Լոֆթ կենտրոնում անցկացվեց մաշկային հիվանդություններին նվիրված տեղեկատվական սեմինար։ Սեմինարի բանախոսն էր Լոռու մարզի գլխավոր մաշկաբան-վեներոլոգ Անուշիկ Գյոզալյանը, ով մասնակիցներին ներկայացրեց մաշկային առավել հաճախ հանդիպող հիվանդությունները, դրանց կանխարգելման և բուժման արդի մոտեցումները։
Այսօրվա արագ փոփոխվող կենսակերպը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սթրեսը և սննդակարգի փոփոխությունները հանգեցնում են մաշկային հիվանդությունների ավելացմանը։ Ահա ամենատարածված մաշկային խնդիրներից մի քանիսը, որոնց մասին խոսվեց սեմինարին.

1. Ակնե (պզուկներ)
Ակնեն հատկապես տարածված է դեռահասների և երիտասարդների շրջանում, սակայն վերջին տարիներին հաճախ հանդիպում է նաև մեծահասակների մոտ՝ կապված հորմոնալ խանգարումների, սննդի, քնի պակասի և սթրեսի հետ։

2. Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
Ատոպիկ դերմատիտը քրոնիկ բորբոքային մաշկային հիվանդություն է, որը հաճախ սկսվում է մանկուց և ուղեկցվում է մաշկի չորությամբ, քորով ու գրգռվածությամբ։ Այն հաճախ սրվում է ալերգենների կամ սթրեսի ազդեցությամբ։

3. Պսորիազ (քոս)
Պսորիազը ոչ վարակիչ, քրոնիկ հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի վրա կարմրացած, թեփոտվող հատվածներով։ Այն կարող է առաջանալ ժառանգական, իմունային կամ սթրեսային գործոնների ազդեցությամբ։

4. Մաշկային սնկային վարակներ
Այս վարակները տարածվում են հատկապես խոնավ և տաք պայմաններում։ Դրանք կարող են ազդել եղունգների, ոտքերի, ձեռքերի և կրծքավանդակի վրա։ Վարակիչ են և պահանջում են ժամանակին ախտորոշում ու բուժում։

5. Ռոզացիա
Ռոզացիան քրոնիկ մաշկային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է դեմքի հատվածում՝ ուղեկցվելով կարմրությամբ, բշտիկներով և տեսանելի մազանոթներով։ Սրվում է արևի ճառագայթներից, ալկոհոլից կամ սթրեսից։

6. Ալերգիկ դերմատիտներ
Ալերգիկ ռեակցիաների հետևանքով կարող են առաջանալ մաշկային բորբոքումներ՝ քորով, կարմրությամբ և բշտիկներով։ Պատճառ կարող են դառնալ կոսմետիկ միջոցները, կենցաղային քիմիան, որոշ սննդամթերքներ և բույսեր։

Սեմինարն ուղեկցվեց ինտերակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ստանալ մասնագիտական խորհուրդներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Միջոցառումը կարևոր դեր խաղաց հասարակության իրազեկվածության բարձրացման գործում և նպաստեց մաշկային առողջության նկատմամբ ուշադրության ձևավորմանը։
#առողջմաշկ
#առողջապրելակերպ
#Վեներա

25/05/2025
«Վեներա» ծրագրի շրջանակներում Լոֆթ կենտրոնում անցկացվեց սեմինար՝ «Կանացի օնկոլոգիական հիվանդություններ․ Քաղցկեղը դատավճի...
19/05/2025

«Վեներա» ծրագրի շրջանակներում Լոֆթ կենտրոնում անցկացվեց սեմինար՝ «Կանացի օնկոլոգիական հիվանդություններ․ Քաղցկեղը դատավճիռ չէ» թեմայով

Մայիսի 17-ին Վանաձորի Լոֆթ կենտրոնում տեղի ունեցավ «Վեներա» ծրագրի հերթական սեմինարը, որը միտված էր բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման կարևորության վերաբերյալ։
Սեմինարը վարում էր Լոռու մարզի գլխավոր ուռուցքաբան Նարինե Քալաշյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ուռուցքային հիվանդությունների տարածվածության վիճակագրական տվյալները Հայաստանում, բացատրեց վաղ ախտորոշման վճռորոշ դերը և կիսվեց կանխարգելման ժամանակակից մեթոդներով։
«Հանրային իրազեկման բարձրացումը ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում կարևոր գործոն է։ Մենք պետք է կրճատենք ժամանակը հիվանդության հայտնաբերման ու բուժման միջև, և դրա առաջին քայլը՝ գիտելիքի ու տեղեկատվության տարածումն է»,- նշեց Նարինե Քալաշյանը։
Սեմինարը ուղեկցվում էր հարցուպատասխանի հատվածով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը մասնագետին՝ ստանալով հավաստի և պրոֆեսիոնալ պատասխաններ։
«Վեներա» ծրագիրը շարունակելու է իր գործնեությունն՝ իրականացնելով նմանատիպ սեմինարներ, ինչը կնպաստի առողջապահական կրթության զարգացմանը և հիվանդությունների կանխարգելման մշակույթի ձևավորմանը։

Սեմինար «Սոցիալական մեդիան և կանացի առողջությունը․ գեղեցկության բնակավառում հանրային պարտադրանքն ու անձնական ընկալումներ...
19/05/2025

Սեմինար «Սոցիալական մեդիան և կանացի առողջությունը․ գեղեցկության բնակավառում հանրային պարտադրանքն ու անձնական ընկալումները» թեմայով

Մայիսի 16-ին տեղի ունեցավ կարևոր ու մտահոգող հարցերի շուրջ զրույց՝ նվիրված գեղեցկության ստանդարտների հանրային պարտադրանքներին LOFT Vanadzor-ում։
Սեմինարը վարում էին էսթետիկ բժիշկ Աննա Ղուլանյանը և հոգեբան Տաթևիկ Մալումյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել՝

📌Ինչպե՞ս են գեղեցկության հասարակական չափանիշները ձևավորվում և ազդում անհատական ընկալումների վրա։

📌Ի՞նչ դեր ունի մեդիան և սոցիալական ցանցերը՝ իդեալականացված պատկերների տարածման մեջ։

📌Ո՞րն է էսթետիկ բժշկության ու հոգեբանության համատեղ դերը առողջ ինքնընկալում ձևավորելու գործում։

Միջոցառումն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ընդգրկելով թե՛ տեսական մաս, թե՛ բաց քննարկումներ։ Սեմինարը կարևոր հարթակ էր՝ կնոջ ինքնորոշման, ինքնահաստատման և հոգեբանական առողջության շուրջ շեշտադրումներ անելու համար։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ

12/05/2025

It's

Women make up 85% of the nursing workforce, yet in most countries they still earn less than men doing the same job.

It’s time to close the gap because equal work deserves equal pay.

12/05/2025

Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Հարմոնի հորիզոն» ՀԿ-ն մեկնարկել է «Վեներա» համայնքային ծրագիրը, որը միտված է կանանց հոգեկան և ֆիզիկական առողջությանը պահպանմանը.
eng
“Harmony Horizon” NGO with the financial support of the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia and in cooperation with the “For Equal Rights” NGO, has launched the implementation of the project “Venus” a Community program, which is aimed at the women mental and physical health maintenance.
#առողջկին
#առողջսերունդ
#առողջհասարակություն

"Reproductive health is a state of complete physical, mental and social well-being and not merely the absence of disease...
23/04/2025

"Reproductive health is a state of complete physical, mental and social well-being and not merely the absence of disease or infirmity, in all matters relating to the reproductive system and to its functions and processes."
World Health Organization

Address

Vanadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Harmony Horizon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share